Տպավորություն է, որ 14-րդ դարից եք գործուղվել քաղաքապետարան. Տարոն Մարգարյանը ԵԾ-ի անդամին

Երեւանի ավագանու արտահերթ նիստն այսօր անցավ բավականին լարված մթնոլորտում։ Նիստին մասնակցում էր նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

Ավագանու անդամները մեկը մյուսին պարբերաբար սաստում էին, նկատողություններ անում: Մասնակիցները սրընթաց կերպով «սլանում էին մի դարից մյուսը», հասնում 14-րդ դար, գնում` 16-րդ, վերադառնում 21-րդ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստի ժամանակ երկու անգամ պահանջեց անջատել «Երկիր ծիրանի»-ի ավագանու անդամներից մեկի բարձրախոսը:

Նիստի ժամանակ, երբ քննարկվում էր փոխքաղաքապետի պաշտոնում Արամ Սուքիասյանի թեկնածության հարցը, որը նաեւ պատասխանատվություն է կրում նախակրթական հաստատությունների վերաբերյալ, «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն արձագանքեց, որ մանկապարտեզների հետ հետ կապված ամեն ինչ հրաշալի է ներկայացվում, այնինչ իրականությունը այլ է:

Նա մանկապարտեզներում տիրող իրավիճակը համեմատեց 14-րդ դարին հատուկ իրավիճակի հետ, ապա դիմելով Տարոն Մարգարյանին, ասաց, որ լուրեր են պտտվում, թե մանկապարտեզ ընդունելու համար նա յուրաքանչյուր երեխայի համար ստանում է 200 դոլար կաշառք:

«Խնդրում եմ իրականությանը մոտենալ: 14-րդ դարից գալ 21-րդ դար: Այնպիսի տպավորություն է, որ այնտեղից եք գործուղվել այստեղ»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը, ապա հավելեց. «Եթե պատերի կուլիսներում լսում եք խոսակցություններ, դրանք ավագանու նիստեր մի բերեք»:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ոստիկանությանն առաջարկեց կաշառքով մանկապարտեզ ընդունելու մասին Աղեկյանի հայտարարությունն ընդունել որպես հաղորդում: Չբացառելով քննության որեւէ ելք` նա ընդգծեց, որ հայտարարություններ հնչեցնելիս պետք է իմանանք, որ դրանց համար կրում ենք պատասխանատվություն:

Տպել
6224 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին