Երևան
16 °C
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով կառավարության՝ հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Նիկոլ Փաշինյանը կարեւոր համարեց օրենսդրական նախագիծը խորհրդարանին ներկայացրած Արփինե Հովհաննիսյանի եւ քաղաքացիական հասարակության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ, պատգամավորը որոշ հարցեր առաջ քաշեց:
«Մենք ինչ ենք ասում՝ այս հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների, եթե մի քիչ գրոտեսկի վերածենք, կոպիտ ասում ենք՝ պետք է գերազանց ավարտած լինեն Օքսֆորդը, գերազանց ավարտած պետք է լինեն Քեմբրիջը, իրենց կյանքում պետք է տիրապետեն ամեն ինչի, բոլոր օրենքները շատ լավ իմանան, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնանք իրենց հարեւաններին հարցնենք՝ ով է այս մարդը, ասեն՝ սուրբ է այդ մարդը, հրեշտակ է մոտավորապես: Այս ամեն ինչը լավ է եւ ճիշտ է, բայց կա հաջորդ հարցը՝ այդ հրեշտակը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞ »,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ «հրեշտակը» կարող է նստել հակակոռուպցիոն մարմնի անդամի աթոռին եւ 5-6 տարի հրեշտակի նման թեւածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա եւ «հրեշտակային» կանխավարկածով որեւէ մեկին որեւէ անհարմարություն պատճառի:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամի կենսագրությունից պետք է պարզ լինի, որ վերջինս կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի եւ լինելով հանձնաժողովի անդամ պետք է անի ոչ թե այն ինչը կարող է անել, այլ այն, թե ինչի պահանջարկ կա:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի մարմնում ընդդիմության դերակատարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման հարցերի քննարկման ժամանակ միշտ խոսվել է ընդդիմությանը լիազորություններ տալու մասին: «Այս իրավիճակում կամ պետք է որոշակի արտոնություն ունենա ընդդիմությունը, կամ էլ սա պետք է լինի ոչ թե կոլեգիալ մարմին, այլ գլխավոր դատախազության նման ղեկավար այդ հանձնաժողովին, որի թեկնածությունն առաջարկելու իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փաստարկին իշխանությունը միշտ հակափաստարկ է ներկայացնում, թե քաղաքականացվում է գործընթացը, եւ եթե ընդդիմադիր ղեկավար լինի նման հանձնաժողովում, ապա «կհետապնդի» իշխանության ներկայացուցիչներին:
«Սա շատ հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ տարօրինակ հակափաստարկ է: Ինչո՞ւ, որովհետեւ բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում գլխավոր դատախազը, փաստացի առաջադրվում եւ նշանակվում է խորհրդարանական մեծամասնության կամ իշխող ուժի կողմից: Եթե իշխանությունն ասում է, որ ընդդիմության նշանակած մարդը կանխավարկածով պետք է հետապնդումների ենթարկի իշխանության ներկայացուցիչներից, ուրեմն ինքն անուղղակի խոստովանում է, որ իշխանության կողմից նշանակված գլխավոր դատախազ կլինի, քննչական կոմիտեի պետ կլինի, կանխավարկածով նշանակված է նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին, իհարկե ըստ անհրաժեշտության, հետապնդումներ իրականացնելու համար»,- հայտարարեց պատգամավորը:
«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է լինի ոչ թե կոլեգիալ, այլ բրգաձեւ, ինչպես օրինակ` գլխավոր դատախազն է գլխավոր դատախազությունում, իսկ այդ բրգաձեւ մարմնի ղեկավարի պաշտոնում թեկնածու առաջարկելու իրավունքը պետք է տալ ընդդիմությանը կամ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցություններին:
«Կարեւոր հարց է` նախաքննության իրավունք ունեցո՞ղ, թե՞ չունեցող մարմին: «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում մենք գրել ենք եւ կարծում ենք, որ Հայաստանը պետք է ունենա ունիվերսալ, այսինքն՝ նախաքննության հնարավորություն ունեցող հակակոռուպցիոն մարմին, եւ դա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այսուհանդերձ նեգատիվ չեն տրամադրվել առաջարկվող օրենսդրությանը, այլ բացասաբար են տրամադրված քննարկման ռեժիմի նկատմամբ, երբ նման կարեւոր հարցերը հրատապ կարգով են քննարկվում:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ