Երևան
16 °C
Այսօր առավոտյան Երեւանի Պռոշյան փողոցում նախագահական ամառանոցի դարպասներին հարող հատվածում բողոքի ակցիա էին իրականացնում 33-րդ թաղամասի (Ֆիրդուս թաղամասի) նախկին բնակիչները, որոնց տները քանդվել է հանրային գերակա շահ ճանաչվելուց հետո: Նրանք Սերժ Սարգսյանի ավտոշարասյան դիմացը փակելով փորձել են հանդիպել եւ ներկայացնել խնդիրը: Այս մասին հանդիպումից հետո armtimes.com-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Զաքարյանը:
«Ասեց՝ 33-րդ թաղամասը ո՞րն է, ասեցինք՝ Ֆիրդուսի տարածքն է: Ասեց՝ ես կհրահանգեմ մարդկանց, որ ձեր հարցը վերանայեն: Ասեցինք, որ վարձն էլ չենք ստացել, ասեց, որ կհրահանգեն նայեն»,- Սարգսյանի հետ հանդիպումից հիմնական դրվագը պատմեց Անուշ Զաքարյանը՝ նշելով, որ բնակիչները Սարգսյանին փորձել են ներկայացնել ողջ խնդիրը, սակայն նա կարճ է կապել, եւ խոստացել է մի քանի օր անց հարցին լուծում տալ:
33-րդ թաղամասի մի մասը քանդվել է, որպեսզի շենք-շինություն կառուցվի: Կապալառու կազմակերպությունը «Գլենդել Հիլզ» ընկերությունն է, որը սնանկ է ճանաչվել: Բնակիչները 2015-16 թվականներից մաս-մաս ստացել են իրենց տների համար փոխհատուցում` 1 քառակուսի մետրի դիմաց 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, եւ վարձակալության համար վճար, որպեսզի բնակարան վարձեն՝ մինչեւ նոր տուն կունենան, սակայն ամբողջ գումարը դեռ չեն ստացել: Տեւական ժամանակ է, ինչ վարձավճարը չեն ստանում:
2007 թվականին 33-րդ թաղամասը (Հանրապետություն, Տիգրան Մեծ, Խանջյան, Ֆիրդուսի փողոցների ներքին մասը) ճանաչվել էր հանրային գերակա շահ, որտեղ «City center development» ընկերությունը պետք է լայնածավալ նախագիծ իրականացներ։ 33-րդ թաղամասի 188 ընտանիքից 82-ը լրիվ փոխհատուցում էր ստացել՝ բնակարաններ «Գլենդել Հիլզ» ընկերության կառուցած շենքերում, 21-ը մասնակի փոխհատուցում էր ստացել, իսկ մնացած մասը փոխհատուցում չէր ստացել ու բնակվում էր վարձով: 2015 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 4-ին ընդունել էր Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Այդ հանդիպումից հետո մի քանի տասնյակ բնակիչ չի կարողանում փոխհատուցում ստանալ:
Նկարում պատկերված է ապագա թաղամասի մակետը: Շինաշխատանքներ այժմ տվյալ տարածքում չեն ընթանում:
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է
Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ
Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ
Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը
Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան
Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել
Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել
Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան
«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել
Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել
Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ
Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել
Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել
Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել
Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը
Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին
Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել
ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է
Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները
Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին
«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա
Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին
© 2024 Հայկական ժամանակ