Երևան
12 °C
Պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում:
Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ 2016 թվականի Երևան քաղաքի զարգացման ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ մայրաքաղաքի բնակչությանը հաշվետվություն ներկայացնելու համար նախապատրաստվել և տպագրության է հանձնվել Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների տարեկան ամփոփ տեղեկագիր-հաշվետվությունը, որոնք տպագրվել են «Սամարկ» ՍՊԸ-ի կողմից համապատասխանաբար 10 000 հատ և 38 000 հատ քանակներով։
Նշված աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացվել են «Երևան» հիմնադրամի միջոցով: Քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել բոլոր պայմանագրերը, սակայն պարզվել է, որ կնքվել է ընդամենը 2 պայմանագիր, որոնք երկուսն էլ «Սամարկ» ընկերության հետ են կնքված: Դրանցից մեկի արժեքը կազմել է 5 միլիոն 850 հազար դրամ, մյուսը՝ 5 միլիոն 40 հազար դրամ:
Մի կողմ դնենք, որ քաղաքապետարանն իր աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար ավելի քան 11 միլիոն դրամ է ծախսել, այլ կենտրոնանանք այն հանգամանքի վրա, որ քաղաքապետարանը չի հիմնավորել, թե ինչո՞ւ է քաղաքապետարանը «աշխատանքներ կատարելու» պայմանագրերը կնքել հենց «Սամարկ» ընկերության հետ, այլ ոչ թե այլ հրատարակչությունների: Պարզաբանման կարիք չկա, որովհետեւ իրականությունն այնքան պարզ է. «Սամարկ» ընկերությունը պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանին: Գնման պայմանագիրը եռակողմ է: Այն ստորագրել են Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Երեւան հիմնադրամի տնօրեն Ա. Ղազարյանը եւ «Սամարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Քոթանջյանը:
Ի դեպ, քաղաքապետարանը չի պատասխանել մեր այն հարցին, թե ինչո՞ւ տպագրված գրքույկների վրա որեւէ նշում կատարված չէ տպագրող ընկերության մասին, ինչպես նաեւ տպագրված գրքույկների քանակի վերաբերյալ: Այս հանգամանքը կարող է հիմնավոր կասկածներ հարուցել, որ գրքույկները տպագրված չեն եղել 10 հազար կամ 38 հազար օրինակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT