Բացահայտվել է սոցփաթեթների առուվաճառքի մեխանիզմ. պետական միջոցների աննպատակային վատնում

ՀՀ Վերահսկիչ պալատը 2016 թվականին ուսումնասիրել է մի շարք տուրիստական օպերատորների գործունեությունը, որոնք պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթների շրջանակներում համագործակցում են հյուրատների հետ:

ՊՎ-ն բազմաթիվ դեպքերով խախտումներ է հայտնաբերել, որոնց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել տուրիզմի ոլորտի հետ առնչություն ունեցող գերատեսչություններին:

Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության, «Բանգի» ՍՊ ընկերության կողմից սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքված պայմանագրերը կնքվել են ոչ լիարժեք (թերի)՝ որոշ պայմանագրերում բացակայել են սոցիալական փաթեթի շահառուների կոնտակտային տվյալների, սոցիալական փաթեթի  հերթական համարի և աշխատանքի վայրի վերաբերյալ տեղեկությունները: Այս ընկերությունը 2014 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին շուրջ 146 սոցիալական փաթեթի շահառուների հետ կնքել է զբոսաշրջության ծառայությունների պայմանագիր «Լեյա» հյուրանոցում հանգստանալու նպատակով:

«Լեյա» հյուրանոցի ննջարանային մասնաշենքը, որն ունի ընդհանուր 56 մահճակալով 16 սենյակ, համաձայն վարձակալության պայմանագրի վարձակալել է  «Մալետա» ՍՊ ընկերությունը, որի հիմնադիրներից է «Բանգի» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը: Ընկերությունը պայմանագիր է կնքել «Մալետա» ՍՊ ընկերության հետ վերջինիս միջոցով Ծաղկաձոր քաղաքի «Լեյա» հյուրանոցում հանգիստը կազմակերպելու համար: Ըստ ընկերության տրամադրած տեղեկությունների պարզվել է, որ թվով 4 տարբեր օրերում 244 հյուրերի՝ սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ուղեկցող անձանց թիվը, գերազանցում է հյուրանոցի կողմից փաստացի սպասարկվող 16 սենյակի և ընդհանուր 56 մահճակալնի թվին:

Մասնավորապես՝ 2014 թվականին 59 հյուրերը զբաղեցրել են 22 սենյակ` 59 մահճակալով, 65 հյուրերը զբաղեցրել են 26 սենյակ` 65 մահճակալով, 50 հյուրերը զբաղեցրել են 23 սենյակ` 50 մահճակալով և 70 հյուրերը զբաղեցրել են 27 սենյակ` 70 մահճակալով: Նշվածից ենթադրվում է, որ «Բանգի» ՍՊ, «Մալետա» ՍՊ և «Լեյա» ՍՊ ընկերությունների համագործակցությունը իր մեջ ներառում է հավատ չներշնչող գործարք, որը նպատակ է ունեցել այլ միջոցներով հավելյալ շահույթ ստանալու:

Ընկերության առարկությունները Վերահսկիչ պալատի կողմից ընդունվել են մասնակի, մասնավորապես այն, որ վերահսկողության ընթացքում ընկերության տրամադրած ոչ բոլոր, այլ միայն որոշ պայմանագրերում են բացակայում շահառուներին վերաբերղ տվյաները և դրանք չեն կատարվել նպատակային, այլ որոշ դեպքերում տեղի են ունեցել բացթողումներ:Վերահսկիչ պալատը մեկ այլ կարեւոր խախտում է բացահայտել, որն ամենատարածվածն է զբոսաշրջային ոլորտում:

«ԳՈՌ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունը սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացնում է զբոսաշրջային գործունեություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Ընկերության շրջանառությունը ՀՀ-ում գործող թվով 62 հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ 2015-2016թթ. ժամանակաշրջանում կազմում է 171 միլիոն 641 հազար դրամ: Վերահսկողության ընթացքում Ընկերության գործակալ ներկայացած Ռուբեն Ամատունու կողմից «List.am» կայքէջում տեղադրված հայտարարությունից պարզվել է, որ ընկերությունը գնում է սոցիալական փաթեթներ, ինչն արգելված է ոլորտը կարգավորող իրավական ակտերով: Ընկերությունը ներկայացրել է պարզաբանում՝ նշելով, որ իրենք կապ չունեն վերոնշված խախտումների հետ, սակայն այդ հանգամանքը փաստացի չի հիմնավորում:

Այս ընկերության տնօրենի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն չնայած այն հանգամանքին, որ սոցիալական փաթեթի շահառուները լիարժեք սպասարկվել են, սակայն տվյալ հաճախորդներին սպասարկող առևտրային բանկերը չեն կատարել Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունները: Ընկերության հանդեպ բանկերի ունեցած պարտավորությունները կազմում է 1 միլիոն 270 հազար դրամ:

Այս երկու օրինակը բավարար է պատկերացնելու համար, թե ինչպես է սոցիալական փաթեթի համար պետբյուջեից հատկացվող գումարները այլ նպատակներով ծառայեցվում: Խոսքն այն մասին է, որ պետական հաստատութուններում աշխատող քաղաքացիները սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց հասանելիք հանգստի փաթեթը պարզապես վաճառում են չնչին գներով տուրիստական օպերատորներին, որոնք էլ այլ քաղաքացիների անուններով ձեւակերպում են այդ փաթեթեները: Արդյունքում, օրինակ, իրեն հասանելիք «80 հազար դրամ» արժեքով հանգստի հնարավորությունը վաճառում է 35-ից 40 հազար դրամով:

Այս շղթան գործել է եւ գործում է  սոցփաթեթի համակարգի ներդրման պահից: Սա այն դեպքում, երբ պետությունը հնարավորություն չի տալիս քաղաքացուն կանխիկացնել իր հանգստի գումարը այնքան, որքան հասնում է: Պարզ ասած՝ պետությունը որոշել է իր աշխատակցին հանգսի ուղարկել եւ ստիպում է հանսգտանալ հյուրանոցներում: Իսկ գումարի անհրաժեշտությունն ունեցող քաղաքացին գերադասում է կորցնել այդ գումարի մոտ 50 տոկոսը՝ միայն թե կանխիկ գումար ունենա:

Այս գործընթացքում բացի տուրիստական օպերատորներից հնարամիտ են նաեւ բանկերը, որոնք պետությունից ստանալով սոցփաթեթի գումարը, երբ ցանկացել են այն ժամանակ էլ փոխանցել են օպերատորներին՝ արդյունքում շրջանառել են այդ գումարները՝ կուտակելով միլիոնավոր դրամների պարտք տուրօպերատորների նկատմամբ:

Նշենք, ՎՊ-ի զեկույցը պատրաստվել է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ ուսումնասիրության հիման վրա արված առաջարկությունների հիմնական մասը վերաբերվում է տնտեսական զարգազման եւ ներդրումների նխարարությանը:

Տպել
9767 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց