Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերն այդքան էլ լավ չեն: Նա պատրաստվում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը վաճառել ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանին: Armtimes.com-ի տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը «Հայկական զարգացման բանկի» վաճառքից հետո ազատվում է նաեւ Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ից, քանի որ մտադիր է լքել երկիրը: ՀՖՖ նախագահը նաեւ մտահոգություն ունի, որ իր տղան՝ Ռաֆիկ Հայրապետյանը, չի կարողանալու մարզական ակումբը ճիշտ կառավարել` առանց իր մասնակցության: Այդ նպատակով «Հարսնաքար» ռեստորանային համալիրին եւ Ֆուտբոլի ակադեմիային հարող տարածքում եւս մեկ ռեստորանային համալիր է կառուցում, որպեսզի տղային անգործ չթողնի:
Ռաֆիկ Հայրապետյանը «Փյունիկ»-ը ղեկավարում է 2012 թվականից: 2010 թվականին մամուլը գրեց, որ ակումբը ձեռք է բերել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ճշգրտման համար նշենք, որ որպես իրավաբանական սուբյեկտ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված են «Փյունիկ» հասարակական կազմակերպությունը (Սամվել Ալեքսանյանը հկ-ի մասնակիցների ցանկում է) եւ «Փյունիկ ՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «Փյունիկ ՖԱ»-ի ղեկավարը, ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ, դեռ Ռուբեն Հայրապետյանի որդին է: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է ընդամենը 18 տարեկան հասակում: Ռաֆիկ Հայրապետյանն այժմ 23 տարեկան է: Փորձեցինք տեղեկությունը ստուգել անձամբ Ռուբեն Հայրապետյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի համազգեստին շարունակվում է պատկերված մնալ «Հայկական զարգացման բանկ»-ի գովազդը: «Հայկական զարգացման բանկ»-ը 2016 թվականին Ռուբեն Հայրապետյանը վաճառեց ԱԺ նախկին պատգամավորր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Արարատ» բանկին, սակայն ենթադրվում է, որ բանկի ակտիվների փոխանցման գործարքի վերջնական փուլում բանկի գովազդը «Փյունիկի» համազգեստից կհանվի:
Ֆուտբոլային ակումբը գնել ցանկացող գործարար Արթուր Սողոմոնյանը հայտնի է իր «Ֆոմլայն» ձեռնարկությամբ, որը զբաղվում է պենոպլաստի արտադրությամբ եւ ռուսական շուկայում հայտնի ընկերություն է: Որոշ տեղեկություններով նա կապ ունի նաեւ Ռուսաստանում վերջերս հիմնադրված «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ:
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT