Երևան
12 °C
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը կարծում է, որ դաշինքին մաս կազմող քաղաքական ուժերն ու անհատները մեկ կուսակցության մեջ միավորվելու համար պետք է իրենց ծրագրերը նույնական դարձնեն: Այս մասին Ազատ Արշակյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում` անդրադառնալով «ՕՐՕ»-ի մեկ կուսակցություն դառնալու հեռանկարին:
Նշենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ կուսակցությունը պետք է խոշորանա: «Շարքային քաղաքացու համար գաղտնիք չէ, որ սրանք չընտրություններ էին, որտեղ թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, և եղավ այն՝ ինչ եղավ: Զարգացումները ցուցանում են որպես պատգամ՝ թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ կեղծված հանրաքվեն, թե՛ Ընտրական օրենսգիրքը , թե՛ վերջին ընտրությունը, որ կուսակցությունը պետք է գնա խոշորացման: «Ժառանգությունն» այդ գիտակցումն ունի»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մյուս առաջնորդների հետ հանդիպել է և «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի վերջին համագումար կհրավիրի:
Ազատ Արշակյանը նկատում է, որ նախընտրական փուլում համագործակցելով, եթե նույնիսկ Ազգային ժողովում հայտնվեին, ապա շատ հնարավոր էր, որ միասին չգործեին՝ ելնելով ծրագրային տարբերություններից, անհատների ամբիցիաներից:
«Որոշակի ծրագրերի համար խոշորացում, համագործակցություն կարող է լինել նաեւ այլ կազմակերպությունների հետ: Համագործակցությունը միշտ կարելի է ենթադրել, երբ որ կա նպատակ, կա ծրագիր, կա գաղափարախոսություն: Ես կարծում եմ՝ «Համախմբումը» եւ «Ժառանգությունը» նույնը չեն, որպեսզի նրանք միանան, բայց եթե նրանք որոշում կայացնեն նույն ծրագիրը մշակեն, նույն նպատակը ունենան, ներքին քաղաքական կարիերայի, անհատների հարցերը լուծեն, ինչու չէ՝ կարող են միանալ: Հնարավոր է, եթե նպատակ կա»,- ասաց Ազատ Արշակյանը:
Հարցին՝ եթե չհամախմբվեն մեկ կուսակցություն դառնալով, ապա առանձին-առանձին գործելով ինչի՞ կհասնեն, նա պատասխանեց. «Առանձին-առանձին կգործեն այնքան ժամանակ մինչեւ որ միասնական նպատակ ձեւավորվի, բայց հենց այնպես, «քանի որ իշխանությունը մեզ դուր չի գալիս, պետք է միավորվենք», այսպես չի կարող լինել: Պետք է նպատակ լինի: Ես կարծում եմ, որ հետագայում կարող է հավաք լինել, մոբիլիզացիա լինել եւ շատ քաղաքացիներ, որոնք քաղաքականությունից դուրս են ինչ-ինչ պատճառներով, նրանք էլ կարող են միանալ այդ շարժմանը: Վերջին հաշվով ԱԺ-ում գործող քաղաքական ուժերն էլ կարող են մասնակից լինել, դա կլինի համազգային շարժում, ես այդպիսի բան, անկեղծ ասած, պատկերացնում եմ»:
Ազատ Արշակյանի խոսքով՝ նախընտրական փուլում, երբ ձեւավորվեց «ՕՐՕ» դաշինքը, ընտրությունների ժամանակ իրենց համար ոչ ցանկալի ելքի դեպքում «պլան Բ» չեն ունեցել: Այսինքն՝ համոզված են եղել, որ հայտնվելու են խորհրդարանում: «Մեր ազգը բնութագրող մի բնավորություն կա, որ մենք միշտ ենթադրում ենք՝ ձախողման դեպքում ինչ ենք անելու: Այս անգամ պլանավորել էինք՝ հաղթանակից հետո` ինչ ենք անելու: Ես գոնե տեղյակ չեմ, բայց դա պարադոքսալ բան է: Մենք գիտենք պարտության դեպքում ում, որտեղ ենք թաղելու, ինչ ատյանների ենք դիմելու արդարությունը վերականգնելու համար, բայց այս անգամ «ՕՐՕ»-ն չէր պատրաստվել պարտության»:
«Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ «ՕՐՕ» դաշինքի առաջնորդների մասնակցությամբ մասնավոր հանդիպումներ երբեմն լինում են, բայց հետագա կոնկրետ քայլերի մասին որևէ տեղեկություն ինքը չունի: Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք դաշինքի մասնակիցների հետ մեկ կուսակցություն ստեղծելու հեռանկարը, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ հանդիպումները մասնավոր բնույթ են կրել, դրանց բովանդակության մասին ես տեղյակ չեմ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձեւավորվեց խորհրդարանական ընտրություններից առաջ` 2017 թվականի փետրվարի 13-ին: Համագործակցության հուշագիրն այդ օրը ստորագրեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «ՕՐՕ» դաշինքը ստացավ 32 հազար 508 ձայն եւ չկարողացավ հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու անցողիկ շեմը: Ընտրություններից հետո դաշինքը հրապարակային գործունեություն չի ծավալել:
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT