ԱԺ-ում ընտրեցին 9 մշտական հանձնաժողովների նախագահներին․ ովքե՞ր են նրանք

20/05/2017 schedule17:25

ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն այսօր շարունակելով առաջին նստաշրջանի աշխատանքները, ընտրեցին ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներին։ 105 պատգամավորներից քվերակությանը մասնակցել է 94-ը։

Հանձնաժողովի նախագահների թեկնածուներից 6-ը իշխող Հանրապետական կուսակցությունից են, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:

Այսպիսով, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կղեկավարի «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը (ձայները բաշխվել են՝ կողմ 80, դեմ 13, անվավեր 1):

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը (ձայները բաշխվել են՝ կողմ 73, դեմ 17, անվավեր 4):

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը (կողմ 56, դեմ 36, անվավեր 2), Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը (ձայները բաշխվել են՝ կողմ 81, դեմ 11):

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջադրել է Վարդան Բոստանջյանի թեկնածությունը, ով ընտրվեց (ձայները բաշխվել են՝ կողմ 85, դեմ 7):

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը (կողմ 78, դեմ 16), իսկ Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը (ձայները բաշխվել են՝ կողմ 78, դեմ 15, անվավեր 1)։

Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը (ձայները բաշխվել են՝ կողմ 87, դեմ 6, անվավեր 1), իսկ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գագիկ Մինասյանը (ձայները բաշխվել են՝ կողմ 92, դեմ 1, անվավեր 1):

Քվեարկությունն իրականցվել է ինը քվեաթերթիկներով:

Նախքան քվեարկությունը, խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուները հանդես են եկել իրենց տեսլականներով:

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ իրենք կողմ են քվեարկելու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների՝ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին, իսկ ՀՀԿ-ից կողմ կքվեարկեն ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին` հաշվի առնելով նրա անձը և կերպարը:

Տպել
3609 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)