Երևան
12 °C
Ազգային ժողովում ավարտվեցին ԱԺ նախագահ ընտրելու հարցի շուրջ քննարկումները: Եզրափակիչ ելույթներ ունեցան «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ ԱԺ նախագահի երկու թեկնածուները` Էդմոն Մարուքյանը եւ Արա Բաբլոյանը:
Ընդդիմադիր պատգամավորների հիմնական ուղերձն այն էր, թե արդյո՞ք հանրապետական մեծամասնությունը, որ վերջին շրջանում մեծապես կարեւորում է երկրում իշխանության հակակշիռների ստեղծումը, պատրաստ է խոսքից անցնել գործի, եւ ԱԺ նախագահի պաշտոնը հանձնել ընդդիմությունը:
«Վերջին տարիներին բոլորը խոսում են հակակշիռների եւ զսպումների մեխանիզմների մասին: Այդ բազմաթիվ ելույթներից հետո Հայաստանում իշխանությունում հակակշիռների գործուն մեխանիզմներ, սակայն չկան: Հակակշիռը պետք է լինի Ազգային ժողովը, սակայն այն ավելի շուտ դառնում է գործադիր իշխանության կցորդը: ԱԺ-ին այս ոչ այնքան պատվաբեր դերակատարումից հանելու լավագույն ձեւը ընդդիմադիր ԱԺ նախագահ ունենալն է: Սա մի քայլ է, որը կապացուցի, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք ունենալ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նաեւ հիշեցրեց այսօր ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի ուղերձը` կարեւոր պաշտոններում ընտրեք ոչ թե նրան ով համախոհ է, այլ նրան ով լավ կաշխատի:
«Մենք հիմա կփորձարկենք, թե ինչ արժեք ունեն ընդհանրապես ՀՀԿ ներկայացուցիչների կողմից հնչող խոսքերը»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի մասին, «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց. «Ես Արա Բաբլոյանին վերաբերվում եմ շատ մեծ հարգանքով, նա հայտնի մանկաբույժ է, կառավարման փորձ ունի, կառավարությունում է աշխատել: Բայց ես մշակութային շոկ ապրեցի, երբ իմացա, որ պարոն Բաբլոյանը քվեարկել է ուրիշի փոխարեն: Որպես մանկաբույժ, նա հռչակավոր մանկաբույժ է: ԱԺ նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը մեծ վնաս կկրի: Էդմոն Մարուքյանի ԱԺ նախագահ ընտրվելու պարագայում մանկաբուժությունը կորուստ չի ունենա: Փոխարենը մարդու իրավունքների ոլորտում, քաղաքական հակակշիռների առումով կունենաք շոշափելի փոփոխություններ»:
«Հիմա լավագույն շանսն է, որ խորհրդարանական մեծամասնությունը ապացուցի`հակակշիռների մասով հավատո՞ւմ է իր ասածներին: Հավատո՞ւմ եք արդյոք ինքներդ ձեր ասածներին եւ հավատո՞ւմ եք արդյոք, որ դուք որեւէ բան փոխելու ընդունակ եք: Այս հարցի պատասխանը դուք կտաք քվեարկության ժամանակ»,- եզրափակեց Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գերադասեց շրջանցել այս դիտարկումները: Նա ասաց, որ ՀՀԿ-ն ձգտում է ունենալ կառուցողական եւ ուժեղ ընդդիմություն: «Մենք ընդդիմության հետ միշտ համագործակցել ենք, եւ հիմա էլ պատրաստվում ենք համագործակցել: Փոխությունների համար պետք չէ լինել ԱԺ նախագահ: ԱԺ նախագահ լինելը քաղաքական դաշտում գործիք է, նա թելադրող չէ, նաչալնիկ չէ: Նա սպիկեր է ընդամենը: Դուք պետք է աշխատեք, բարձրացնեք ձեր իմիջը, որպեսզի ունենաք ԱԺ նախագահ: Մենք անխոցելի թեկնածու ենք առաջարկել, որպես պետական քաղաքական հասարակական գործիչ: Նա արժանի է ԱԺ խոսնակ լինելու, հորդորում եմ բորորին իրենց ձայնը տալ Բաբլոյանին»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի ռեպլիկով հանդես եկավ. «Պարոն Բաղդասարյանի ելույթում ակնհայտ երեւաց ՀՀԿ վերաբերմունքը ԱԺ նախագահի պաշտոնի նկատմամբ: Խոսնակ է ընդամենը: Սա նաեւ պարոն Բաբլոյանի նկատմամբ ուղղակի վիրավորանք էր պարոն Բաղդասարյանի կողմից»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահի «Ելք» դաշինքի թեկնածու Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ քննարկումները հետաքրքիր ստացվեցին եւ արդարացված էր ԱԺ նախագահ առաջադրելու իրենց խմբակցության նախաձեռնությունը:
«Իրապես շատ հետաքրքիր քննարկում էր եւ արդարացված էր «Ելք»-ի նախաձեռնությունը: Անգամ վերջին ելույթների համատեքստում ելք կա: Մենք ներկայացրեցինք ԱԺ նախագահի վերաբերյալ մեր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը: Ես ասացի, որ իմ ընտրվելու պարագայում ես կլինեմ բոլորի ԱԺ նախագահը: Այս քննարկումները ցույց են տալիս, թե ձեր ելույթները եւ տեքստերը որքան են տարբերվում ձեր քայլերից: ՀՀԿ-ն ամեն դեպքում ունի հնարավորություն ավելի լավ որոշումներ կայացնելու, քան կայացվել է այս դահլիճից դուրս»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Վերջում ելույթ ունեցավ Արա Բաբլոյանը, եւ խնդրեց նիստը վարողին հնարավորություն տալ, որպեսզի «Ելք» դաշինքի պատգամավորները քվեարկության գնալուց առաջ երդվեն: «Մենք բոլորս երդվել ենք, իսկ դուք`ոչ»,- ասաց նա: «Ելք» դաշինքի պատգամավորները հիշեցնենք, բոյկոտել էին ԱԺ առաջին նիստի բացման արարողությունը, որի ժամանակ ծավալուն ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը:
«Ես շատ շնորհակալ եմ բոլոր առաջարկությունների, խորհուրդների, կարծիքների համար, եւ ընտրվելու պարագայում պատրաստ եմ աշխատել բոլորի հետ այդ առաջարկությունները կյանքի կոչելու, այդ թվում` եւ պարոն Մարուքյան, ձեր առաջարկությունները, որոնք կարեւոր էին: Միեւնույն ժամանակ ուզում եմ օգտակար լինել եւ ասել, որ իսկապես ելք կա, եւ ուզում եմ, որ ձեզ տրվի հնարավորություն, որ երդվեք, նոր գնանք քվեարկության»,- ասաց Արա Բաբլոյանը:
ԱԺ ապագա նախագահի առաջարկությունը, սակայն նիստը վարողի կողմից արձագանք չգտավ եւ «Ելք» դաշինքի պատգամավորները քվեարկության գնացին առանց երդվելու:
ԱԺ նախագահի ընտրության քվեարկությունը կավարտվի 16:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT