Երևան
12 °C
Թե որքան ընտրակաշառք բաժանվեց Երեւանում անցած ընտրությունների շրջանակում, դժվար է ասել: Բայց որ այդ գումարը հաշվվում է միլիոնավոր դոլարներով, թերեւս ոչ ոքի մեջ կասկած չի առաջացնում:
Ովքե՞ր են ծախսում այդ փողերը, ինչո՞ւ են ծախսում...: Այդ գումարները չկան որեւէ լեգալ աղբյուրում: Ոչ քաղաքապետարանի բյուջեում, ոչ Հայաստանի պետական բյուջեում, ոչ էլ որեւէ օրինական արտաբյուջետային հաշվում: Այդ գումարները հիմնականում օլիգարխների մոտ են, որոնցից յուրաքանչյուրը իր «պատասխանատվության տակ գտնվող» թաղամասում ստանձնում է «ձեն բերելու» պարտականությունը: Իսկ «ձեն բերելու» ամենաէֆեկտիվ միջոցը հենց փողն է` ընտրակաշառքը:
Մի խոսքով, կան մարդիկ, որոնք ունեն շատ փող եւ այդ փողը ընտրակաշառքի տեսքով բաժանում են իշխող խմբավորմանը «ձեն բերելու» համար: Սա, ըստ էության, ներդրում է: Ըտրակաշառքի համար գումարներ հատկացնող մեծահարուստները այդ գումարով «ինդուլգենցիա» են ձեռք բերում իրենց հետագա «բեսպրեդելի» համար: Հերթական սուպերմարկետը, էլիտար շենքը, հերթական այգին բետոնապատելը...: Այս ամենի թույլտվությունը նա չի ստանա, եթե ընտրությունների ժամանակ «ներդրում» չի արել «ձեն բերելու» համար:
Մյուս կողմից, հենց Երեւանում կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականացվում ներդրող չլինելու պատճառով. «փող չկա»` ասում են: Այդ ներդրումային ծրագրերը զետեղված են քաղաքապետարանի պաշտոնական կայքում (https://www.yerevan.am/am/investment-proposal/): Հիմա նայենք դրանցից մի քանիսը:
Օրինակ, «Հեքիաթային քաղաք», որը, ըստ ծրագրի հեղինակների, պետք է տեղակայվի Երեւանյան լճի մոտակայքում: Արժեքը` 28 միլիոն դոլար: Սա, ի դեպ, նախատեսված է Երեւանի գլխավոր հատակագծով: Այն պետք է զբաղեցնի 26 հեկտար տարածք: «Հեքիաթային քաղաքում» պետք է լինեն տոնավաճառ ցուցադրությունների փողոց, հանգստի գոտի, զվարճանքների գոտի երեխաների համար, Ջրային աշխարհ, «Հեքիաթային ամրոցի» գոտի եւ այլն: Ծրագիրը արդեն «թթվել է» քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, ու դրանով ոչ ոք չի հետաքրքրվում:
Մյուս «թթված» ծրագրերից է «Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոնը: Ծրագրի արժեքը մոտ 40 միլիոն դոլար է: Սա մի հսկայական շինություն է Նոյան տապանի նմանությամբ: Ամբողջ տարածքը կլինի 7 հեկտար: Որտեղ է այն տեղակայվելու, նշված չէ:
Էլի մի ներդրումային ծրագիր: Հրազդանի կիրճում հյուրանոց, մոտ 6 միլիոն դոլար արժողությամբ: Հրազդանի կիրճի մեկ այլ հատվածի հարեւանությամբ մոտ 114 հեկտար տարածքի վրա մի հսկայական թաղամաս կառուցելու ներդրումային ծրագիր էլ կա: Արժեքը նշված չէ, բայց այդտեղ լինելու են ամբողջական թաղամասեր, որոնք նախատեսված են դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների գրասենյակների համար, լինելու են նաեւ բնակելի թաղամաս, հանգստի գոտի եւ այլն: Սրանք էլ «թթված» ծրագրեր են:
Հիմա կասեք, թե այս ներդրումային ծրագրերը թանկ են, եւ այդքան փող չկա: Շատ լավ: Բայց ներդրումային ծրագրերի ցանկում են նաեւ շատ ավելի էժան առաջարկներ: Օրինակ, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախկին կաթսայատների շենքերը վերակառուցելը: Դրանցից մեկը գտնվում է Իսակովի պողոտայում, երկհարկանի, 158 քմ մակերեսով շինություն է, որի վերակառուցման համար պահանջվում է ընդամենը 15 միլիոն դրամ: Մեկ այլ նմանատիպ կաթսայատուն էլ գտնվում է Էրեբունի փողոցում, որի վերակառուցումը, ըստ ծրագրի, կարժենա 12 միլիոն դրամ:
Այսպիսի պուճուր ներդրումային ծրագրեր էլ կան, որոնք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Ի՞նչ է, սրանց համա՞ր էլ փող չկա: Եթե հաշվի առնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի չափը հասնում էր 20 հազար դրամի, ապա 12 միլիոն դրամը ընդամենը 600 ընտրողի կաշառելու փող է: 15 միլիոն դրամը` 750 ընտրողի «փայ է»: Եթե սրանց գումարենք ընտրակաշառք բաժանողների փայը, ընտրակաշառք բաժանողներին փող «հասցնող» միջնորդների փողը, ուտուշ- խմուշների, սալյուտների ծախսերը եւ այլն, կստացվի, որ յուրաքանչյուր ընտրության վրա ՀՀԿ-ի ծախսած փողը կբավարարեր մի քանի թանկ ներդրումային ծրագիր իրականացնելու համար:
Բայց այդ ծրագրերը ոչ միայն ընտրակաշառքների գումարներ տրամադրողները չեն իրականացնում, այլ ըստ էության հենց նրանց գործողությունների, նրանց ստեղծած մթնոլորտի պատճառով նաեւ ուրիշներին դա չի հետաքրքրում: Նույն այս մթնոլորտն է տիրում նաեւ ամբողջ Հայաստանում: Այսքանից հետո արժե՞ արդյոք զարմանալ, որ Հայաստանում ընդհանրապես եւ Երեւանում մասնավորապես ներդրումներ չեն լինում: Ընտրակաշառքի համար իրականացված «ներդրումները» անհամատեղելի են տնտեսության զարգացմանը ուղղված ներդրումների հետ: Իրականությունը ապացուցում է այս պնդումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT