Եվրոպայի փողերն ուտողները երբեք Եվրոպայի եւ ՀՀ հարաբերությունների համար չեն պայքարել

30/04/2017 schedule17:24

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարվելու մասին խոսվել է դեռեւս մեկ տարի առաջ։ Այս մասին armtimes.com-ին ասում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան։

Քաղաքագետի ունեցած տեղեկություններով՝ նախապատմությունը նոր չէ, սկզբնական շրջանում երեք հոգի է կասկածվել դրամաշնորհների հետ կապված այս գործում։

«Միայն վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունում, կարծես թե հասկանում են, որ ցանցն ավելի լայն է եւ խնդրում են լուրջ ուսումնասիրել եւ բավականին անսպասելիորեն, բավականին մեծ թվով մարդկանց անուններ են շոշափվում»,-ասում է Սաֆարյանը։

Ըստ քաղաքագետի, այս պատմությունը կարող է տհաճ ազդեցություն թողնել Հայաստանի հեղինակության վրա․ ստացվում է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանին տրված ֆինանսական հատկացումները ճիշտ չեն ծախսվում։

«Այն, որ կառավարության կողմից դրամաշնորհների վատնման հետ կապված կասկածներ եղել են, դժգոհություններ արտահայտվել են, եթե  ոչ հրապարակավ, ապա մտերմիկ զրույցներում, գաղտնիք չէր, բայց այժմ, բացահայտվում է նաեւ, որ ոչ կառավարական հատվածում նույնպես իրավիճակն այնքան էլ մխիթարող չէ»,-կարծում է քաղաքագետը։

Սաֆարյանն ասում է, որ դեռեւս պարզելու կարիք կա, թե որ ծրագրերն են առավելապես տուժել դրանից։ Սակայն, ըստ քաղաքագետի,  միանշանակ է, որ եվրոպական կառույցներում արդեն լուրջ անհանգստություն կլինի Հայաստանում դրամաշնորհների կապակցությամբ։ Սաֆարյանը հույս ունի, որ Եվրոպան այս ամենի արդյունքում կվերանայի ոչ թե Հայաստանին հատկացվող դրամաշնորհների ծավալը, այլ գոնե մեխանիզմը։

«Իսկապես, շատ տարօրինակ է, տարիներ շարունակ Եվրոպայի փողերն ուտում են այն մարդիկ, որոնք երբեք հանուն Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մի օր անգամ դուրս չեն գալիս փողոց պայքարելու կամ պաշտպանելու այդ հարաբերությունները, կլինի ասոցացման համաձայնագիր, թե որեւէ այլ բան։ Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ֆենոմենի հետ, երբ մարդիկ, պարզապես ամենեւին չեն դավանում այդ արժեքներին, բայց շարունակաբար ներգրավված են այդ ծրագրերում»,-ասում է Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե արդեն հիշատակել են անուններ, ապա  այդ մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։

«Շատ կմտահոգվեմ, եթե մեկ տարի առաջ արդեն հայտնի այս էպիզոդը հենց այս շրջանում բացահայտվեց՝ փխրեցում ստեղծելու համար, որ ԵՄ-ն կրճատի նաեւ իր ֆինանսավորումը, ոչ պատահականորեն, սրան զուգահեռ կրճատվեցին USAID-ի միջոցները, Օբամայի վարչակազմը 70 եւ ավելի տոկոսով կրճատել է նաեւ Հայաստանի հատկացումները»,-ասում է քաղաքագետը։

Տպել
3151 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց