Երևան
12 °C
Սպասվում է, որ նոր Ազգային ժողովն իր լիազորությունները կստանձնի մայիսի 18-ին և հենց այդ նույն օրն էլ կանցկացնի իր առաջին նիստը: ԱԺ-ն իր առաջին նիստը պետք է անցկացներ երեկ՝ ապրիլի 27-ին, բայց քանի որ Սահմանադրական դատարանը քննում է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը, այդ օրը տեղափոխվել է մայիսի 18-ին: Համենայնդեպս, օրեր առաջ այդպես է մեկնաբանել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Ու քանի որ նոր Սահմանադրության՝ ԱԺ-ին վերաբերող գլուխն ուժի մեջ կմտնի նոր խորհրդարանի լիազորությունների ստանձնման առաջին օրը, ապա այդ լիազորությունների ստանձման ու առաջին նիստի օրն էլ որոշվում է դեռևս 2005թ. ընդունված Սահմանադրության կարգավորումների՝ տվյալ դեպքում 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ըստ որի՝ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը գումարվում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ն որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը:
ԿԸՀ-ն այդ որոշումը կայացրել է ապրիլի 9-ին, որից հետո 3-րդ հինգշաբթին երեկ էր: Բայց քանի դեռ ՍԴ-ում քննարկվում է Կոնգրես-ՀՅԴ դաշինքի դիմումը, իշխանություններն ու մեր իրավաբան վերնախավը որոշել են, որ նոր ԱԺ-ն իր լիազորությունները պետք է ստանձնի ՍԴ որոշումից հետո 3-րդ հինգշաբթի օրը: ՍԴ-ն իր որոշումը հավանաբար այսօր կկայացնի, իսկ այսօրվանից սկսած՝ 3-րդ հինգշաբթի օրը մայիսի 18-ն է:
Հնարավոր չեղավ, սակայն, պարզել, թե այդ որ նորմի համաձայն է, որ եթե ՍԴ-ն նման դիմում է քննարկում, ուրեմն ԱԺ առաջին նիստի օրը պետք է հետաձգվի մինչև նրա որոշումը: Չէ՞ որ ԿԸՀ-ի ապրիլի 9-ի որոշումը դեռևս ուժի մեջ է և ՍԴ-ն այն չի կասեցրել:
«ՍԴ-ն ընտրությունների արդյունքները բողոքարկելու ամենավերջին ատյանն է, որն էլ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի համար պետք է 15 օրում որոշում կայացնի: Եվ եթե ՍԴ-ն այդ դիմումի արդյունքում չեղյալ չի համարում ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները, ուրեմն այդ որոշումից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին էլ կկայանա նոր խորհրդարանի առաջ նիստը»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Իսկ Սահմանադրության կամ որևէ օրենքի այդ ո՞ր նորմի համաձայն է, որ եթե ՍԴ-ն ընտրությունների արդյունքները բողոքարկող դիմում է քննարկում, ուրեմն ԿԸՀ-ի որոշումը չեղյալ է համարվում կամ պարզապես չի գործում: «Դա Ընտրական օրենսգրքով է կարգավորվում»,- հավելեց Հ.Սահակյանը:
Վերջինս, սակայն, չնշեց, թե ԸՕ-ի որ հոդվածն է նման կարգավորում նկարագրում: Մենք փորձեցինք այդ հարցը ճշտել նաև արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանից, որը օրեր առաջ մեկնաբանություն էր տվել և ասել, թե «ապրիլի 27-ին ԱԺ-ն կգումարի նստաշրջան՝ ստանձնելով իր լիազորությունները»:
Երեկ նա մեզ այսպես պատասխանեց. «Նայած թե ինչպիսին են եղել զարգացումները: Ես իմ կարծիքը ներկայացրել եմ այն ժամանակ, երբ որևէ մեկը ՍԴ չէր դիմել ու արդյունքների նկատմամբ առարկություններ չկային»:
Ամեն դեպքում կա՞ ինչ-որ նորմ, հոդված, որ պարտադրում է, որ եթե ՍԴ-ն նման դիմում է քննում, ուրեմն ԿԸՀ-ի որոշման կիրառումը կամ ԱԺ-ի լիազորությունների ստանձնումը հետաձգվում է: Պարոն Դանիելյանն ասաց, որ ինքը զբաղված է, չի կարող այդ հարցերին պատասխանել և հարցերը գրավոր խնդրեց: Իհարկե, հարցերը գրավոր ուղարկվել են Գ.Դանիելյանին: Բայց ուսումնասիրելով մեր ընտրությունների պատմությունները, տեսնում ենք, որ վերջին մի քանի ընտրությունների արդյունքները ընդդիմության կողմից վիճարկվել են ՍԴ-ում: Բայց որևէ անգամ ԿԸՀ-ի որոշումների կատարումը չի կասեցվել և ԱԺ-ի լիազորությունների ստանձնումը չի հետաձգվել: ԱԺ-ն իր լիազորությունները ստանձնել է ԿԸՀ-ի որոշման համաձայն:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Նա նույնպես Հ. Թովմասյանի ու Հ.Սահակյանի նման պնդում է, թե քանի որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմում է քննում, ուրեմն ԱԺ-ի լիազորությունների ստանձնումը հետաձգվում է: Միգուցե դա տրամաբանական է, նման նորմ չկա որևէ իրավական ակտում: Իհարկե, չի բացառվում, որ մեր օրենսդիրները կամ սահմանադրագետները մոռացել են դրան էլ իրավական ուժ տալ, բայց այսօր նման պարտադրող իրավական նորմ չկա: Համենայն դեպս մեզ հետ զրուցող իրավաբանները չկարողացան նման հոդված հիշեցնել:
«Ես հիմա չեմ հիշում: Կնայեմ՝ կասեմ»,- չկարողացավ հիշել նաև Տ.Մուկուչյանը՝ ավելացնելով, թե իր կարծիքով ճիշտը ՍԴ որոշմանը սպասելն է:
Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նոր խորհրդարանն իր լիազորությունները ստանձնի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո: Եվ ոչինչ, որ դրա համար նորից Սահմանադրություն կխախտվի, այնպես, ինչպես խախտվեց խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելով:
Հիշեցնենք, որ դա նույնպես 2005թ. Սահմանադրությամբ էր կարգավորվում, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային ապրիլի 20-30-ի միջակայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT