Գազպրոմից մարզպետարան, բայց ոչ հետադարձ «երթուղիով». Շիրակի 3-րդ փոխմարզպետի նոր ինտրիգը

Շիրակի մարզի ՀՅԴ-ականները կրկին անհանգիստ են: Բանն այն է, որ ՀՅԴ-ական փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը ԱԺ ընտրություններից հետո չի ցանկանում շարունակել աշխատանքը Շիրակի մարզպետարանում: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ-ին եւ Շիրակի մարզպետարանին մոտ կանգնած armtimes.com-ի աղբյուրները: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Խաչատուր Վարագյանը ցանկանում է կրկին վերադարձնել Գազպրոմի շահութաբեր իր նախկին պաշտոններից որեւէ մեկը:

Նշենք, որ Վարագյանը 2005-2008 թվականներին զբաղեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի տնօրենի պաշտոնը, իսկ 2013-2017 թվականներին եղել է Արթիկի գազի ՏՏ-ի պետը: 2017-ին Վարագյանը հրաժարվեց պաշտոնից, քանի որ ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն ուներ: Վարագյանի ԱԺ-ում հայտնվելու ցանկությունն այնքան էր բորբոքվել, որ նա նույնիսկ ՀՀԿ-ից դուրս եկավ եւ դարձավ դաշնակցական: Շիրակի դաշնակցականներին հաջողվել էր Վարագյանին ՀՀԿ-ից հեռացնել, որպես խայծ նրան առաջարկելով Շիրակի մարզպետի 3-րդ տեղակալի պաշտոնը:

Ստացվում է, որ ոչ ՀՅԴ-ի եւ ոչ էլ, առավել եւս՝ Վարագյանի հույսերը չարդարացան: ՀՅԴ-ն հույս ուներ, որ Խաչատուր Վարագյանը կուսակցության համար պետք է միայնակ, իր ուժերով 10 հազարից ավելի քվե ձեռք բերեր, եւ որպես մրցանակ Վարագյանը շահելու էր ՀՅԴ-ի Շիրակի պատգամավորի մանդատի ԱԺ տանող ուղեգիրը: Վարագյանը Շիրակում՝ թիվ 11 ընտրատարածքում, ստացավ 1068 քվե:

Իրենց հաշվարկների մեջ սխալված ՀՅԴ-ականները այժմ չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել: Վարագյանը, եթե գնար Ազգային ժողով, ապա նոր փոխմարզպետի թեկնածուի առաջադրումն այնքան էլ սկանդալային չէր լինի: Այժմ ինտրիգային է փոխմարզպետ փոխելը, քանի որ Վարագյանն ընդամենը երկու ամիս է, ինչ այս պաշտոնում է: Այս իրավիճակին զուգահեռ՝ բուռն քննարկվեց եւ քննադատվեց Շիրակում 3-րդ փոխմարզպետ ունենալը, քանի որ նրան աշխատավարձ վճարում են մարզպետարանի խնայողությունների հաշվին:

Թեմայի շուրջ armtimes.com-ը փորձեց զրուցել Շիրակի ՀՅԴ-ական փոխմարզպետ Խաչատուր Վարագյանի հետ: Մեր այն հարցին, թե պատրաստվու՞մ եք հրաժարական տալ մարզպետի տեղակալի պաշտոնից, Վարագյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ: Նման բան չկա»,- ասաց նա, որից անմիջապես հետո ընդհատեց հեռախոսազանգը եւ դարձավ անհասանելի:

Նշենք, որ Խաչատուր Վարագյանը ջերմ հարաբերությունների մեջ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նրանք մտերմացել են այն տարիներին, երբ Կարապետյանը զբաղեցնում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավարի պաշտոնը: Վարչապետը հենց այս տարիներին ձեռք բերած մտերմությունն էր հաշվի առել, որ չնայած ՀՅԴ-ի հանդեպ ունեցած իր բացասական վերաբերմունքին, դեմ չէր եղել, որպեսզի հանրապետության ամենաաղքատ մարզը 3-րդ փոխմարզպետ ունենա: Սակայն, ինչպես մեր աղբյուրներն են տեղեկացնում, հիմա արդեն Կարապետյանի հետ ունեցած ջերմ հարաբերությունները Վարագյանին ոչ մի հարցում օգտակար լինել չեն կարող:

Նարեկ Կիրակոսյան, Գյումրի

Տպել
20115 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց