«Իբր չգիտեն տեղը». տոնավաճառի աշխատակիցները կառավարությանը նոր առաջարկներ կներկայացնեն

2015-ին տեւական բողոքի ակցիաների շնորհիվ «Շրջանառության հարկի մասին» օրենքում արձանագրված դրական փոփոխություններից հետո տոնավաճառների աշխատակիցները կրկին ոտքի են կանգնել: Այսօր նրանք կրկին բողոքի ակցիա էին նախաձեռնել Կառավարության շենքի մոտ եւ մի քանի ժամ շարունակ պահանջում էին հանգիստ թողնել իրենց:

2015-ին, շնորհիվ նրանց ակցիաների՝ կառավարությունը նահանջեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախնական առաջարկված տարբերակից եւ ընդունեց օրենքի դեմ ծավալված շարժման պահանջների մեծագույն մասը: Օրենքում արձանագրվեց, որ եթե ձեռք բերվող ապրանքները փաստաթղթավորված են, ապա տնտեսվարողը կվճարի դրա շրջանառության 1.5 տոկոսը, եթե չունենա, ապա՝ 5 տոկոսը:

Բացի այդ, եթե նախկինում շրջհարկի տիրույթում կարող էին գործել այն տնտեսվարողները, որոնց տարեկան շրջանառությունը չէր գերազանցում 58.3 միլիոն դրամը, ապա փոփոխությունների համաձայն՝ այդ շեմը հասավ 113.4 միլիոն դրամի: Հիմա կրկին հարկային մարմինների ներկայացուցիչները մտնում են տոնավաճառների տաղավարներ եւ առեւտրականներից վաճառված կամ տաղավարում առկա ապրանքի փաստաթուղթ պահանջում:

«Մենք ուզում ենք, որ հաստատագրված գումար լինի, մարդիկ իմանան՝ էսքան վճարում են ու ոչ մի խնդիր չունեն հարկային տեսչության հետ: Բոլորն էլ գիտեն, որ սահմանին ապրանքը մաքսազերծվում է, 20 տոկոս ԱԱՀ-ն գանձնվում է, դրան գումարած վճարվում է շրջանառության 5 տոկոսը: Փաստաթուղթ ունենալու դեպքում 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոս է վճարվում: Հիմա 5 տոկոսով աշխատում ենք, ասում են` հաշիվ- ապրանքագիր բերեք: Բայց բոլորն էլ գիտեն, որ մաքսազերծելիս կարգոյում տալիս ենք հաշիվ- ապրանքագիրը: Մենք ուզում ենք հաստատագրված գումար լինի, որ մարդիկ իմանան ինչի համար են աշխատում, ինչքան են վճարում ու իրենց չանհանգստացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը:

Այսօր կեսօրին կառավարությունում ընդունեցին եւ լսեցին ակցիայի մասնակիցներին: Դուրս գալով կառավարության շենքից՝ բողոքի ակցիայի մասնակիցներից Արմեն Ներսիսյանը հայտարարեց, որ հանձնախումբ են ձեւավորում՝ իրենց առաջարկները գրավոր ձեւակերպելու եւ կառավարությանը փոխանցելու համար: Այնուհետեւ բոլորին կոչ արեց գնալ իրենց աշխատանքին՝ սպասելով դրական լուծումների:

Ստորեւ ներկայացնենք մեր զրույցը բողոքի ակցիային մասնակից «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանի հետ.

- Պարոն Դանիելյան, ձեզ ի՞նչ է առաջարկում կառավարությունը:

- Ավելի շուտ մենք էինք առաջարկներ ներկայացրել, իրենք էլ ընդունում են: Հիմա դադարեցնում են ժողովրդի նկատմամբ հետապնդումը: Պայմանավորվել ենք, որ թողնեն աշխատենք՝ մինչեւ տեսնենք ինչ օրենք պետք է մշակվի, որ երկուսիս համար էլ լավ լինի:

- Այսինքն՝ օրե՞նք է փոխվելու: Որո՞նք են լինելու փոփոխությունները:

- Այո: Դեռ չգիտենք, մենք էլ պետք է առաջարկներ ներկայացնենք, իրենք էլ:

- Որո՞նք են ձեր առաջարկները:

- Մենք առաջարկում էինք, որ ապրանքը սահմանի վրա միանգամից մաքսազերծում անցնի, իրենց տոկոսն էլ վերցնեն: Հիմա մենք ապրանքը բերում ենք, իրենք մաքսազերծելուց իրենց տոկոսը վերցնում են՝ մեկ, 1.5 տոկոս են վերցնում նորից, 20 տոկոս էլ ԱԱՀ: Մի ժամանակ ասում էին, որ 5 տոկոսի դեպքում առանց փաստաթղթերի կարող ենք բերել, հիմա նորից էդ նույն խոսակցությունը տանում են՝ փաստաթղթեր ցույց տվեք, որտեղից է եւ այլն: Էլի նույն երգն են երգում, խոշոր ներկրողներին ուզում են մեր միջոցով ի հայտ բերել, իբր չգիտեն խոշոր ներկրողների տեղը:

- Ձեզ կառավարությունում վստահեցրե՞լ են, որ կլինի փոփոխություն:

- Դե վստահեցրել են, իրենք էլ են ճիշտ ասում. ասում են՝ մարդ կա տարեկան 20 միլիոն առեւտուր չի անում, մարդ կա 100 միլիոն է անում, երկուսն էլ հավասար հարկ են մուծում: Հարկայինն էլ չի ասում՝ ինչ է ուզում: Ասում է՝ ծագման փաստաթուղթ...

- Ինչո՞ւ է դժվար այդ փաստաթուղթը ներկայացնելը:

- Դե ներկայացնելը դժվար չի, ուղղակի քաշքշուկներ են: Պատկերացրեք, թե տաղավարում քանի տեսակ ապրանք կարող է լինել: Նախ էդքանը պիտի փաստաթղթավորվի: Մի հատ էլ ապրանք ծախեցիր՝ հաջորդ օրն էլ պիտի ապահովես, թե ինչ ունես խանութում: Այս ամենի համար ռեսուրսներ են պետք եւ ավելորդ ծախսեր: Դուք տեսաք՝ հավաքվածների 50 տոկոսը 50-60 տարեկան մարդիկ են: 60 տարեկան մարդը ո՞նց կարող է դա անել:

Տպել
3807 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով