Թրամփը նոր շունչ կհաղորդի՞ հայ-թուրքական հաշտեցման գործընթացին. Օբաման հուսահատվել էր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համալրեց Միացյալ Նահանգների այն բոլոր նախագահների շարքը, ովքեր Հայոց ցեղասպանությունը անվանում են Մեծ Եղեռն, զարհուրելի իրադարձություններ, զանգվածային վայրագություններ, տեղահանություն, կոտորած, բաց ոչ երբեք` ցեղասպանություն:

Երեկ հրապարակվեց Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան կոմպակտ ուղերձը, որտեղ ասվում էր. «Այսօր մենք հիշում եւ ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկուկես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին եւ աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը:

Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաեւ արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում եւ իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարեւոր քայլ»:

Ի տարբերություն ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի՝ նույն օրվա առիթով արված ուղերձների, Թրամփը բավական լակոնիկ է գտնվել: Նրա ուղերձը սեղմ է, ըստ էության, ընդգրկում է միայն այն հիմնական կետերը, որ ավանդույթի համաձայն՝ տեղ են գտնում ԱՄՆ նախագահների ապրիլքսանչորսյան ուղերձներում:

Որոշ կոնգրեսականներ եւ սենատորներ, ինչպես նաեւ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ ակնկալում էին, թե ԱՄՆ նոր նախագահը իրերն իրենց անունով կկոչի եւ ուղերձում կօգտագործի ցեղասպանություն եզրույթը: Սենատոր Էդ Մարքին, մասնավորապես, կարծում էր, որ Թրամփը պետք է հետեւի ԱՄՆ Հանրապետական կուսակցության այն առաջնորդներին, որոնք անցյալում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես Ռոնալդ Ռեյգանն ու Բոբ Դոլը:

Դոնլդ Թրամփը, սակայն, ավելի շուտ հետեւեց դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային: Սպիտակ տունը չի էլ թաքցնում, որ այս հարցում օգտվել են Բարաք Օբամայի տեքստից: Ինչպես հաղորդել է «Արմենպրեսը», երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՄՆ Նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը, պատասխանելով հարցին, թե ինչու Թրամփի հայտարարության մեջ չի օգտագործվել ցեղասպանություն եզրույթը, ասել է. «Արված հայտարարությունը հետեւողական է: Նախկին մի քանի վարչակազմեր օգտագործել են այդ լեզուն: Եթե հետ նայեք եւ դիտարկենք այն լեզուն, որ օգտագործում էին նախագահներ Օբաման ու Բուշը եւ դրանից առաջ էլ, ապա նախագահի օգտագործած լեզուն հետեւողական է»:

Բուշի եւ նախորդների ուղերձները չենք ուսումնասիրել, սակայն Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի ուղերձները նույնական են: Պարզապես Թրամփի ուղերձը Օբամայի ուղերձի կոնսպեկտած տարբերակն է:

«Այսօր մենք հանդիսավորությամբ հիշում ենք Մեծ Եղեռնը` 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագությունները, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկեւկես միլիոն հայեր տեղահան արվեցին, կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին»,- ասում էր Օբաման:

«Այսօր մենք հիշում եւ ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին»,-ասում է Թրամփը:

Եվ այնուամենայնիվ, Բարաք Օբամայի վերջին մի քանի տարիների եւ Դոնալդ Թրամփի առաջին ապրիլքսանչորսյան ուղերձներում մի շատ էական տարբերություն կա: Թրամփը անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման խնդրին, իր ուղերձն ավարտելով  նման հնարավորության մշուշոտ  հույսով: Մի բան, որից Օբաման վերջին տարիներին հույսը կտրել էր: Մինչդեռ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտության տարիներին Օբամային ուղերձներում մեծ ոգեւորությամբ հիշատակվում էր այդ մասին:

Թրամփի ուղերձում, թեեւ հստակ ոչինչ ասված չէ, սակայն այն հեռավոր ենթատեքստը, որ նկատվում է, հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ նոր վարչակազմը առաջիկայում կփորձի այս հարցում նոր նախաձեռնություններով հանդես գալ:

Հ.Գ. Այսօր Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահի ուղերձին, այն անվանելով սուբյեկտիվ, ապատեղեկատվության արդյունք, որը խորացնում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ատելությունը: Սա հերթապահ արձագանք է, որը որեւէ ազդեցություն չի ունենա հետագա պրոցեսների վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
58745 դիտում

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ