Երևան
12 °C
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գտնում է, որ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին իրենց չմիանալը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում լուրջ հարված հասցրեց այդ ուժի վարկանիշի վրա: Ընտրություններին ՕՐՕ-ի ձախողման և այլ հարցերի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Ա. Սարգսյանին:
- Պարոն Սարգսյան, հիմա, երբ ՕՐՕ-ն պարտվեց խորհրդարանական ընտրություններին, դաշինքին չմիանալը ճի՞շտ քայլ եք համարում:
- Այդ ուժին չմիանալը սկզբունքային հարց էր, և ես մինչ ընտրություններն էլ նրանց ասել էի, որ մեր դուրս գալը շատ մեծ բացասական ազդեցություն է թողնելու նրանց վրա: Ինչպես տեսաք, այդպես էլ եղավ:
- Կարծում եք, հենց ձեր չմիանալո՞ւ պատճառով դաշինքն ընտրություններում պարտվեց:
- Մենք ոչ թե մեր մասին շատ մեծ կարծիք ունենք, այլև այսպիսի պայմաններում, երբ ձևավորվում է մի քաղաքական միավոր և հենց սկզբից սկսվում է մասնատվել, ակնհայտ է, որ անհաջողություններ է ունենալու: Բացի այդ, նրանք շատ սխալներ արեցին: Նրանք՝ բոլոր երեք առաջնորդներն էլ ՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը կարծում էին, որ միայն իրենց խարիզմայի վրա կարելի է ձայներ հավաքել:
- Իսկ ՕՐՕ-ի իրական ղեկավար, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը բացասաբար չանդրադարձա՞վ դաշինքի վարկանիշի վրա:
- Չեմ կարծում, որ դա բացասական ազդեր, հակառակը, պետք է դրական ազդեր: Մեր ժողովուրդը սիրում է զոհերին ձայն տալ եւ պաշտպանել:
- Իսկ երբ ՕՐՕ-ին ձայն չտվեց, կարելի՞ է ասել, որ հակառակը, նրա ձերբակալությունը բացասական ազդեցություն է թողել:
- Դա իր հերթին, ես հիմա չեմ ուզում դրա մասին խոսել: Բայց ես չեմ կարծում, որ սա ընտրություն էր, որտեղ ինչ-որ մի բան օբյեկտիվորեն ազդեր ինչ-որ գործընթացի վրա: Ի վերջո նորից մեր ժողովրդին բերեցին կաշառակերության՝ կաշառք վերցնելու եւ կաշառք բաժանելու դաշտ: Այս իշխանությունների պյուռոսյան հաղթանակը մի օր իրենց դեմ է դուրս գալու: Նրանք պատմությունը լավ չեն ուսումնասիրել, անգամ դասագրքերը չեն կարդացել: Երկիրն այս կերպ կառավարելն անպայման իրենց դեմ է դուրս գալու շատ ծանր հետեւանքներով: Երկիր ենք կորցնում:
- Իսկ ՕՐՕ-ի ձախողումը էլ ի՞նչ գործոնների պատճառով եղավ:
- Կազմակերպական խնդիրներ էլ կային: Պայքարից մեր բոլոր կառույցների դուրս գալը նրանց համար ունեցավ բացասական ազդեցություն: Իմիջիայլոց նրանք զգացին դրա պակասը:
- Բայց ձեր կուսակցությունը երկար ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, եւ տպավորությունն այնպիսին է, որ մարզերում չպետք է կառույցներ ունենայիք, որ դրանք էլ ընտրությունների ժամանակ օգնեին այդ դաշինքին:
- Դա մեր նկատմամբ թյուր տպավորություն է, որովհետեւ մեր կուսակցությունը այն եզակի գաղափարական կուսակցություններից մեկն է, որն իր սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական գաղափարախոսությանը հավատարիմ է մնացել մինչև այսօր: Բայց, ցավոք սրտի, այսպես ասած՝ արժեքային համակարգն է փոխվել, բոլորը նայում են, թե ով շատ փող ունի, ով իր հետևից բանակ ունի, ով վարչական լծակներ ունի: Նորմը մենք ենք, եթե ուզում եք լավ իմանալ: Քաղաքական միավորը մենք ենք, մենք չենք գնացել՝ որեւէ մեկի առաջ գլուխ խոնարհել, որեւէ մեկին պարտական չենք, որեւէ մեկից փող չենք կորզել: Ու քանի որ երկրում ծրագրի եւ գաղափարախոսության մրցակցություն չկա, այդպես էլ պետք է լիներ:
- Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար դուք դուրս եկաք Արա Աբրահամյանի գրասենյակից: Չե՞ք ցանկանում վերադառնալ:
- Ես վայր դրեցի այնտեղ իմ պարտականությունները, որովհետև մտածում էի, անհրաժեշտ է, իմ հնարավորություններն ամբողջությամբ կուսակցությանը նվիրել: Հավանաբար, չեմ վերադառնա այնտեղ, քանի որ մի գետը երկու անգամ չեն մտնում: Մենք մնում ենք ընկերներ եւ անհրաժեշտության դեպքում ես միշտ պատրաստ եմ նրան օգտակար լինել: Վերջերս էլ Մոսկվայում մասնակցեցի նրա 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Մենք իսկապես ընկերներ ենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT