Որ մայիսի 14-ին հաղթի ոչ թե 10 հազար դրամանոցը, այլ երեւանցին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքի կազմակերպած դրամահավաք երեկոն, որի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն:

Երեկոյի մեկնարկին դաշինքի անդամները կատարեցին «Էրեբունի-Երեւան» երգը: Իր խոսքում դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք թերահավատորեն են մոտենում քարոզարշավի ծախսերը դրամահավաքի միջոցով հոգալու իրենց մոտեցմանը:

«Ժողովուրդ ջան, ես մեր այս գործողությունը, ձեր ամեն մի տված դրամը համեմատում եմ աստվածաշնչյան 5 հացի եւ 3 ձկան բազմապատկման գործընթացի հետ, որով 5000 մարդ կերակրվեց: Մինչեւ հիմա էդ գործընթացն իր արդյունքները տալիս է: Թերահավատներին կարող եմ ասել, որ այս գործընթացը ոչ միայն արդյունավետ է, ոչ միայն  իր նպատակին է ծառայում, այլեւ շատ առաջադեմ ու նորարական է, շատ քրիստոնեավայել է»,- վստահեցրեց նա:

Մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում դաշինքի ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը մինչ այսօրվա հանգանակությանն անդրադառնալը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ եւս հանգանակություն է կազմակերպվել եւ հանգանակված յուրաքանչյուր դրամը նպաստել է, որ այսօր իրենք խորհրդարանում լուրջ արդյունք ունենան, անկախ լինեն եւ ոչ թե մյուս ուժերի պես կախման մեջ ընկնեն օլիգարխներից կամ իշխանական որեւէ պաշտոնյայից:

«Արդեն Երեւանի ավագանու ընտրությունների համար խնդրում ենք յուրաքանչյուրիդ աջակցությունը, որպեսզի կարողանանք կրկնապատկել, եռապատկել այն հաջողությունը, որ ունեցել ենք նախորդ ընտրություններում»,- հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ առաջիկայում յուրաքանչյուր հանգանակված դրամի համար հաշվետու են լինելու:

ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի հիմնադիրներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանգանակությանը մասնակցելու կոչ-հորդորից առաջ խոսեց Հայաստանում ձեւավորված հետեւյալ քաղաքական մշակույթի մասին. «Եղել են տարբեր քաղաքական ուժեր, որ փող են բաժանել մարդկանց, որպեսզի գան, տիրանան իշխանական լծակներին եւ փող աշխատեն, մարդկանց հարստահարեն ու այդ բաժանած փողի հազարապատիկը հետ հավաքեն: «Ելք» դաշինքը իր հիմնադիր քաղաքական ուժերով այլ մշակույթի կրող է: Մենք ասում ենք՝ մեր հայտն ենք ներկայացրել ձեզ ծառայելու համար, ձեր ներդրումն արեք, ձեր դրամով, լումայով աջակցեք, ուժեղացրեք մեզ եւ ուժեղանալու արդյունքում մենք կսկսենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:

Իր խոսքի ավարտին Մարուքյանն ասաց. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մայիսի 14-ից հետո այլեւս երբեւէ Երեւան քաղաքի բյուջեն այն ձեւով չի ծախսվելու, ինչպես ծախսվել է: Մայիսի 14-ից հետո Երեւան քաղաքը այլեւս երբեք այն կառավարումը չի ունենալու, ինչ ունեցել է մինչ օրս: Այս համոզմունքով բոլորս գնում ենք իշխանափոխության»:

«Ցանկացած քաղաքային իշխանության խնդիրը այդ քաղաքի բնակիչների կյանքը հեշտացնելն է»,- իր ելույթն այս արձանագրմամբ սկսեց Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց. «Եվ սա բաղկացած է մի քանի կոմպոնենտից. ի՞նչ տանիքի տակ են ապրում այդ քաղաքի բնակիչները, այդ տանիքը կաթո՞ւմ է, ամեն անձրեւի ժամանակ նրանք լարվո՞ւմ են, ի՞նչ վերելակով են իջնում եւ բարձրանում, ինչքա՞ն ժամանակում են հասնում կանգառ, էդ կանգառում ինչքա՞ն ժամանակ են սպասում քաղաքային տրանսպորտին, սպասելու ընթացքում թրջվելո՞ւ են, թե՞ կանգառասրահ կա, որի տակ կարող են պատսպարվել: Հետո, երբ որ քաղաքային տրանսպորտը եկավ ի՞նչ դիրքում են երթեւեկում՝ կռացա՞ծ, ոլորվա՞ծ, ծռվա՞ծ, թե՞ արժանապատիվ նստած: ....Մեր թիմի առաքելությունը Երեւան քաղաքում հենց երեւանցիների կյանքը հեշտացնելու առաքելությունը ստանձնելն է, որովհետեւ այսօր Երեւանում մարդկանց կյանքն ամեն պահ, ամեն վայրկյան կապված է սթրեսների, անհարմարությունների հետ: Եվ կարծես վերջին օրերի իրադարձությունները եկան ապացուցելու, որ  Երեւանի քաղաքային իշխանությունները խնդիր ունեն անընդհատ նոր անհարմարություններ պատճառել Երեւանի բնակիչներին: Մենք գալիս ենք երեւանցիների կյանքը հեշտացնելու»:

Փաշինյանը խոսեց նաեւ քաղաքային իշխանության քաղաքական գործառույթների մասին: Ասաց, որ իրենք պատրաստ են ապացուցել, որ ի վիճակի են ստանձնել իշխանություն եւ այդ իշխանությունը իրացնել այդ պայմանների կատարմամբ, ինչի չկատարման համար քննադատում են գործող իշխանություններին: «Այո, մենք պետք է ապացուցնեք, որ Հայաստանում ընդդիմությունը կարող է ստանձնել իշխանությունը եւ ժողովուրդը կարող է գոհ մնալ իր ընտրությունից»,- ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց նաեւ, որ իրենք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են ոչ թե իրենց հաղթանակի հնարավորության համար, այլ երեւանցիների, ընտրողի հաղթանակի հնարավորության համար: «Մենք ուզում ենք, որ մայիսի 15-ին Երեւանի ընտրողը ասի՝ ես հաղթեցի, ոչ թե 10 հազար դրամանոցը ասի՝ ես հաղթեցի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6611 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին