Ծանոթանալու ժամանակ չունեն․ Ինչո՞ւ ՍԱՍ-ի Արտակին փուռը տվին

15/04/2017 schedule15:18

Հանրապետական կուսակցությունից խուսափում են մեկնաբանություններ տալ նախընտրական շրջանում ՍԱՍ գրուպում կատարված հավաքի ու հայտնի ձայնագրության վերաբերյալ:

Երեկ ողջ օրը փորձեցինք ՀՀԿ-ականներից որեւէ մեկից մեկնաբանություն ստանալ այդ ձայնագրության եւ այնտեղ հնչող նախընտրական սպառնալիքների վերաբերյալ, բայց բոլորը հավատացնում էին, թե տեղյակ չեն՝ ինչ է կատարվել, չեն լսել ձայնագրությունը, այն դեպքում, երբ այն նախօրեին էր հրապարակվել: Իսկ ձայնագրությունը ցույց էր տալիս, որ ՍԱՍ գրուպի սեփականատեր Արտակ Սարգսյանի մերձավորները, որոշ տեղեկությունների համաձայն, եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իրենց պատկանող ընկերությունների աշխատակիցներին ճնշում էր, որ ընտրություններին Արտակ Սարգսյանի համար ձայներ բերեն: Մամուլի հրապարակումների համաձայն, ՍԱՍ սուպերմարկետներից բացի, Սարգսյաններին են պատկանում նաեւ Baldi, Aldo, Next կոշիկների եւ հագուստի խանութները: Ձայնագրության համաձայն՝ Արտակ Սարգսյանի օգտին ձայն բերողները ֆինանսական փոխհատուցում կստանան, իսկ ձայն չբերողներին եղբայրը ծաղրում էր ու սպառնում ազատել աշխատանքից:

ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը, որը համակարգում էր կուսակցության նախընտրական գործընթացների որոշակի հատվածը եւ պարբերաբար մեկնաբանություններ անում, թե իրենց թեկնածուները խախտումներ թույլ չեն տալիս, ընտրակաշառք չեն բաժանում, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ մանրամասներից, քանի որ չի լսել ձայնագրությունը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որ ի պաշտոնե լավ գիտի, թե ինչով են զբաղված իրենց պատգամավորները, երեկ Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ նույնպես ասել էր, թե լավ ծանոթ չէ նյութին: «Ինձ թվում է` պետք է պարզվի՝ արդյո՞ք թեկնածուն տեղյակ եղել է այդ հավաքից, թե՝ ոչ: Կուսումնասիրեն, դրա մասին կխոսենք»,- ընդամենն ասել էր նա:

Սկանդալային այս ձայնագրությունը հետեւեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի ոչ պակաս սկանդալային հրապարակումներին: Վերջինս էլ ձայնագրել էր տասնյակ դպրոցների եւ ուսումնական հաստատությունների տնօրենների, թե նրանք ինչպես են աշխատում ՀՀԿ-ի համար, որքան ձայն են բերելու նրանց թեկնածուներին եւ այլն: Իոաննիսյանի հրապարակումից հետո ՀՀԿ-ում տեւական լռություն էր, խուսափում էին մեկնաբանություններ տալ, հետո միանգամից հակահարված սկսեցին, ընդհուպ մինչեւ 30 տնօրենների կողմից Իոաննիսյանին դատի տալը: Հիմա նույնպես ՀՀԿ-ում խորը լռություն է, բայց շուտով հավանաբար հակագրոհի կանցնեն եւ պատասխանատվության պահանջ կբարձրացնեն ոչ թե իրենց գործընկեր Արտակ Սարգսյանի, այլ այդ հավաքի ժամանակ գործադրվող սպառնալիքներն ու ճնշումները ձայնագրող անձի նկատմամբ: Վստահաբար կարելի է ասել, որ արդեն իսկ սկսվել է ներքին փնտրտուք, թե ով է այն համարձակը, որ նման հանդգնության է գնացել:

Երեկ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դիմեց Սահմանադրական դատարան. որպես ընտրությունները կեղծելու ապացույց ներկայացվել էր նաեւ այս ձայնագրությունը: Մենք փորձեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել՝ արդյո՞ք այդ ձայնագրության մեջ հնչող սպառնալիքները, ցուցումները բավարար չեն, որ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում արդյունքներն անվավեր համարվեն: Մուկուչյանն ասաց, որ ընտրությունների արդյունքներն արդեն ամփոփել են: «Իսկ ինչ վերաբերում է ձայնագրությանը, ապա կարծում եմ, դա ներառված կլինի ՍԴ ներկայացվող դիմումի մեջ: Համենայնդեպս, հրապարակային հայտարարություններն են այդպես ասում: Ելնելով դատավարական խնդիրների տակտիկայից՝ այդ մասին դիտարկումներ կներկայացնենք դրանից հետո»,- շատ կարճ պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

Ինչպես նշեցինք, բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ նման գործելաոճ դրսեւորել են ՀՀԿ-ի այլ ռեյտինգային թեկնածուներ եւս, ու դա ընդամենը մեկ դեպքի արձանագրումն էր: Երեկ սոցցանցերում քննարկվում էր վարկածը, որ միգուցե այդ ձայնագրությունը կազմակերպել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, քանի որ նրա փեսան՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանը, թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն է եւ Արտակ Սարգսյանի մրցակիցը: Արտակ Սարգսյանը, հսկայական փող ծախսելով, կարողացել է մոտ 2000 քվեով առաջ անցնել Արթուր Գրիգորյանից: Միգուցե Վովա Գասպարյանն այդպիսով իր վրեժն է լուծել Արտակ Սարգսյանից: Բայց մյուս կողմից էլ՝ ո՞վ ասաց, որ ոստիկանությունը կամ այլ ծառայություններ նման ձայնագրություններ չունեն նաեւ մյուս թեկնածուների դեպքում: Չէ՞ որ բոլորն էլ հավաքում են իրենց ազդեցության տակ գտնվող մարդկանց ու նման ցուցումներ կամ սպառնալիքներ հնչեցնում, որ իրենց համար ձայն բերեն:

Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ի ռեյտինգային բոլոր թեկնածուները միասին ստացել են 739.000 ձայն այն դեպքում, երբ կուսակցության ընդհանուր ձայները 770.000 էր: Այսինքն, ձայների առյուծի բաժինն այդ թեկնածուներն են բերել: Եվ նրանք տեղ ունեն հպարտանալու, դեռ մի բան էլ կուսակցության վրա մուննաթ գալու, որ իրենց շնորհիվ է ՀՀԿ-ն իշխանության մնացել կամ համամասնական ցուցակի ներկայացուցիչներին վերեւից նայելու, թե իրենց շնորհիվ են ընտրվել: Նման դրսեւորումներ, իսկապես եղել են անգամ դեռ նախընտրական շրջանում: Այդ վերաբերմունքը կարող էր խորանալ ընդհուպ մինչեւ կենտրոնական իշխանության նկատմամբ իրենց համար մեծ պահանջներ ներկայացնելը: Չի բացառվում, որ նման ձայնագրություններ անելու եւ դրանցից մի օրինակը հրապարակելու քայլով իշխանությունները պարզապես զգուշացնում են մյուսներին, որ հանկարծ սահմանը չանցնեն: Գլխավոր դատախազությունն էլ երեկ հաղորդագրություն էր տարածել, որ ուսումնասիրում է աղմկոտ ձայնագրությունը: Պարզապես միգուցե այս դեպքում զոհ ընտրվեց Արտակ Սարգսյանը:

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9732 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ