Երևան
17 °C
Երբ այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին, թվում էր, թե դա պահի տակ հրապարակ նետված մի իդեա է, որը հետագայում շարունակություն չի ունենա: Սակայն երեկ պարզ դարձավ, որ դա դառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը:
«Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ եւ որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարարության կողմից ու նաեւ մեր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային եւ կենսաբանական պարարտանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով եւ այդ ոլորտի համակարգումով».- երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Անշուշտ, շատ լավ է, որ կառավարությունը ունի Հայաստանում արտադրությունը զարգացնելու նպատակ: Շատ լավ է, երբ կառավարությունը նպատակ է դնում «մրցունակ եւ որակյալ» արտադրանք թողարկելու պայմաններ ստեղծել: Բայց ամենեւին չի հասկացվում, երբ դա ասվում է «ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու» տեսլականի շրջանակներում: Եթե խնդրին նայենք դասական տնտեսագիտության տեսանկյունից, «մրցունակ եւ որակյալ» ապրանքների թողարկումը ու «ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու» արտահայտությունները ուղղակի հակասում են իրար: Ինչո՞ւ: Եթե արտադրանքը որակյալ է ու հետն էլ նաեւ մրցունակ, ապա ինչու դա պետք է փոխարինի ներկրվող նույնանուն ապրանքին ու չարտահանվի: Չէ՞ որ արտահանելու համար պետք է որ ապրանքը լինի հենց որակյալ ու մրցունակ: Եթե այն չի արտահանվում եւ սպառվում է միայն ներքին շուկայում, նշանակում է, որ այն կամ որակյալ չէ, կամ էլ թանկ է, այսինքն մրցունակ չէ:
Իրականում «Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու», այսպես ասենք՝ «գաղափարախոսությունը» իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Եթե նպատակը միայն ներմուծումը կրճատելն է, ապա միայն ներքին սպառման համար «փոխարինող» ապրանքները պետք է պաշտպանվեն արտաքին արտադրողներից: Դրա համար պետք է պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես, տարբեր գործիքներ կիրառելով՝ սահմանափակել նույնատիպ ապրանքների ներմուծումը: Այսինքն, տնտեսությունը պետք է «փակվի» պաշտպանելու համար ներքին արտադրողին: Աշխարհում չի եղել մի հաջողված փորձ, երբ այդ միջոցներով ներքին արտադրողին պաշտպանելը տվել է դրական արդյունք: Արտաքին մրցակցությունից պաշտպանված ներքին արտադրողները, չունենալով սպառման հետ կապված խնդիրներ, շատ արագ «լոդրանում են», սկսում են արտադրել անորակ եւ միջազգային շուկայում անմրցունակ ապրանքներ: Խորհրդային Միության տնտեսությունը դրա ամենավառ ապացույցն է:
Եթե կառավարությունը մտադիր է աջակցել արտադրողներին, որ նրանք արտադրեն «որակյալ եւ մրցունակ» ապրանքներ, ապա այդ ապրանքների իրացումը ներքին շուկայով սահմանափակելու մտայնությունն անհեռանկարային է: Խնդիրը մասշտաբների մեջ է:
Որպես օրինակ դիտարկենք վարչապետի նշած ոլորտներից մեկը` հանքային պարարտանյութերի արտադրությունը: Դա բավականին բարդ տեխնոլոգիայով քիմիական արտադրություն է: Եթե դու արտադրում ես տարեկան, ասենք, 100 տոննա պարարտանյութ, իսկ որեւէ այլ երկրում այդ նույն պարարտանյութից որեւէ ընկերություն արտադրում է տարեկան մեկ միլիոն տոննա, ապա որեւէ կասկած լինել չի կարող, որ քո արտադրանքը մի քանի անգամ թանկ է լինելու ու հետեւաբար` անմրցունակ:
Հիմա՝ մի քանի թվեր: Տարեկան աշխարհում արտադրվում եւ սպառվում է մոտ 90 միլիարդ դոլարի հանքային պարարտանյութ` մոտ 200 միլիոն տոննա: Միայն Չինաստանում արտադրվում է մոտ 40 միլիոն տոննա, ԱՄՆ-ում` մոտ 30 միլիոն տոննա եւ այլն: Հայաստանը կարող է սպառել տարեկան այդ արտադրանքի հարյուրհազարերորդական մասը միայն: Այդքան է մեր շուկան: Եվ ուրեմն, մեր արտադրողը ստիպված է լինելու մրցակցել իրենից մի քանի հազար անգամ ավելի մեծ ծավալներով արտադրություն ունեցող որեւէ ընկերության հետ: Կդիմանա՞: Իհարկե ոչ: Ուրեմն նրան անպաշտպան չթողնելու համար պետք է փակենք շուկան նրա մրցակիցների առաջ: Թե ինչ է լինելու դրանից հետո, շատ հուզիչ է: Շատ շուտով կունենանք թանկ, անորակ, չափազանց ցածր արդյունավետությամբ պարարտանյութեր: Դրա արդյունքում, բնականաբար, կունենանք թանկ ու անորակ գյուղմթերքներ, որոնք չեն կարող արտահանել եւ այս դեպքում էլ հույսը դնելու ենք միայն ներքին սպառման վրա: Հետեւաբար պետք է պաշտպանենք նաեւ գյուղմթերքների ներքին արտադրողներին: Այսինքն, սա մի շղթա է, որի վերջը չի երեւում:
Մի խոսքով, եթե կառավարությունը ուզում է աջակցել արտադրողին, ապա նույնիսկ չպետք է ակնարկի ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին: Միակ նպատակը պետք է լինի իրոք որակյալ եւ մրցունակ արտադրանք թողարկելը եւ դրանով համաշխարհային շուկա դուրս գալը: Այս պարզ ճշմարտությունը, բնականաբար, շատ լավ գիտեն նաեւ կառավարությունում: Ու բնական հարց է ծագում, թե ինչու է որդեգրվել «ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու» կոնցեպցիան: Շատ պարզ պատճառով: Որակյալ եւ մրցունակ արտադրանք թողարկելու համար մեծ ներդրումներ են պետք: Կոնկրետ հանքային պարարտանյութերի արտադրության համար ներդրումները պետք է լինեն շատ մեծ: Իսկ ներդրումների թեման հիմա ամենաքննարկվող եւ միաժամանակ ամենացավոտ թեման է կառավարության համար: Տարիներ շարունակ խոսվում է ներդրումների ներգրավման անհրաժեշտության մասին, ու տարիներ շարունակ դրանց ծավալները գնալով նվազում են: Սա է պատճառը, որ կառավարությունը որդեգրում է նախապես տապալված գաղափարներ:
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայությունների տրամադրումը շարունակվում է
Թուրքի բալեքը իրենք են, ոչ թե ոստիկանը, որի արժանապատվությունը փորձում են նվաստացնել. Մելքոնյանը՝ ընդդիմության մասին
Մինչև 2026 թ. Գյումրիում, Արարատում և Սյունիքում արդյունաբերական 3 գոտի կստեղծվի. Վահան Քերոբյանն այցելել է Շիրակի մարզ
Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ
Թմրանյութ՝ կոնֆետներում. «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային արժանապատվությունը նվաստացնելու դեպքով հարուցված քրգործով ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը. ԱԱԾ (տեսանյութ)
Անցկացվել է գումարտակի մարտավարական զորավարժություն՝ հարձակողական մարտի իրականացմամբ
Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Վահագն Խաչատուրյանը պետական պարգև է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր
Դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է խստացված ռեժիմով
Ձերբակալվել է КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը
Կյանքը խաթարող խառնակիչները շարունակում են չհասկանալ՝ աղբարկղները գրկած վազվզելը անհնազանդության ակցիա չէ. Դավոյան
ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
Սևանա լճում որոնողական աշխատանքները շարունակվում են
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք. զգացվել է նաև Տավուշի մարզի որոշ գյուղերում
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021–Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է անհրաժեշտ վիրահատական բուժում
Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ
ՀՀ վարչապետն ընդունել է Ռոբին վան Պույենբրոքին. ներկայացվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոն հիմնելու նախագիծը
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը. ՔԿ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, վարորդը մահացել է. կատարվում է նախաքննություն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով միջնորդությունը մերժվել է. ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Ազգային ժողովը «проходной двор» չէ, որ երբ ուզես մտնես ու դուրս գաս. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրների բացակաների մասին
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստին
Լոռիում խորտկանոցի սեփականատերը կանանց 1000 և 5000 դրամ է տվել՝ պոռնկությամբ զբաղվելու համար (տեսանյութ)
ՀՀ նախագահն ու Ֆուկուսիմա Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի շուրջ (տեսանյութ)
Մոսկվան Երևանում տեղի ունեցող ցույցերը Հայաստանի ներքին գործն է համարում. ՌԴ ԱԳՆ
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը
Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, այնուհետ՝ բախվել այլ մեքենայի
Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու մասին քրգործն ուղարկվել է դատարան
Բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ. Չախոյան
Թանգարանները մայիսի 18-ին անվճար կլինեն բոլոր այցելուների համար
Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել ակցիաների մասնակից 414 քաղաքացի
Ոստիկանությունը չի կարող և չպետք է լավամարդ կամ վատամարդ լինի, մենք էլ պարտավոր ենք նեցուկ լինել նրանց. պատգամավոր
© 2022 Հայկական ժամանակ