Արտաքին քաղաքական ուղենիշներ. Ինչո՞ւ տապալվեցին ՀԱԿ-ն ու ԱԴ-ն

Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները հետաքրքիր էին եւս մեկ կտրվածքով: Հստակ եվրոպական կողմնորոշում ունեցող եւ ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման կողմնակից ուժերը ոչ միայն տապալվեցին, այլեւ չկարողացան հաղթահարել սոցհարցումների համար թույլատրելի 3 տոկոսի սահմանը: Այդ ուժերն էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը:

Առաջինը միանշանակ դնում էր ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու եւ Եվրոպական Միությանն անդամակցելու խնդիրը, երկրորդը, չնայած ապրիլյան պատերազմի դեռ արնահոսող վերքին, խոսում էր ԼՂ հակամարտության հարցում անհապաղ զիջումների գնալու անխուսափելիության մասին: Երկուսն էլ կատարելապես տապալվեցին՝ միասին չհավաքելով անգամ 3 տոկոս ձայն: Այս տեսանկյունից եթե մոտենանք հարցին, ապա ապրիլի 2-ը երկրի արտաքին քաղաքական վեկտորի վերանայման եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «տարածքներ միջանկյալ կարգավիճակի դիմաց» բանաձեւի վերաբերյալ յուրահատուկ հանրաքվե էր: Ինչո՞ւ նման արդյունք գրանցվեց, եվրոպական ուղղությունն ու ԼՂ հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերա՞կն է Հայաստանի ընտրողի համար օտար, թե՞ այդ հարցերն առաջ քաշող ուժերն են քաղաքականապես թույլ: Բացի այդ, հարկավոր է հասկանալ, թե արտաքին քաղաքական կողմնորոշման տեսանկյունից ինչպիսի՞ ուժեր են անցել խորհրդարան:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, թե՛ ՀԱԿ-ի, թե՛ «Ազատ դեմոկրատների» առաջ քաշած թեզերն իրականում այդքան էլ կապ չունեին Հայաստանի, ԼՂ հակամարտության իրական կարգավորման եւ երկրի արտաքին քաղաքական վեկտորի «ռեվիզիայի» հետ: «Նրանք այդ գաղափարներն ուղղում էին ոչ թե արտաքին խաղացողներին, այլ ներքին լսարանին: Մեկին թվում էր, թե եթե մարդիկ ցանկանում են խաղաղություն, ապա իրենց առաջարկած փոխզիջումների եւ հակամարտության շուտափույթ կարգավորման թեզը պետք է դրական արձագանքի արժանանա: Իսկ մյուսը կարծում էր, որ եթե հասարակության մեջ վերջին տարիներին մի փոքր ընդլայնվել են եվրոպամետ տրամադրությունները, ապա կարելի է այդ ընտրազանգվածին կոնսոլիդացնել»,- մեզ հետ զրույցում նշեց նա:

Երկու ուժերն էլ ձախողեցին, քանի որ սխալ հաշվարկներ էին կատարել, նշում է Իսկանդարյանը եւ հավելում. «Այն, ինչ ասում էր ՀԱԿ-ը եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուղղակիորեն հակառակ համեմատական էր հանրության մեջ առկա տրամադրություններին: Եթե նախկինում «ոչ մի թիզ հող» թեզը մարգինալ էր Հայաստանի քաղաքական դիսկուրսում, ապա այժմ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, այն քննարկումների «թոփում է»: Իսկ այս  իրավիճակում, երբ ամեն օր շարունակվում են կրակոցները սահմանին ու զոհեր գրանցվում, գալ եւ մարդկանց ասել զիջումների կամ փոխզիջումների մասին, քաղաքական իմաստով, մեղմ ասած, սխալ է: Իհարկե, խաղաղությունը լավ բան է, բայց եթե ցանկանում ես մարդկանց ձայները ստանալ, ապա պետք է մեկ ուրիշ բան ասել եւ այլ կերպ աշխատել»:

Նույն կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, որի կարծիքով ՀԱԿ-ի տապալումը կարելի է հասկանալ իրենց հղած խաղաղության մեսիջների եւ հանրային տրամադրությունների տարբերության «կոնտրաստում»: «Փորձագետները դեռ պետք է պարզեն, թե ՀԱԿ-ի ձախողման հարցում ինչ դերակատարում ունեցավ վերջինիս առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հռետորաբանությունը: Սակայն պարզ է, որ ԼՂ հակամարտության գոտում անցյալ տարվա ապրիլյան շեշտակի սրացումներից հետո զիջումների վերաբերյալ յուրաքանչյուր կոչ հանրության շրջանում մտահոգություն կառաջացներ», - նշում է Մարկեդոնովը:

Հստակ արեւմտյան ուղենիշ առաջ տանող քաղաքական ուժի պարտությունը փորձագետները բացատրում են իրականության եւ առաջ քաշած մոտեցումների անհամադրելիությամբ: «Երբ դու գնում ես սեւանցի ձկնորսին, արմավիրցի հողագործին կամ սյունիքցի անասնապահ գյուղացուն ասում ես, որ մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ մտնենք Եվրամիություն, ապա ստանում ես այն, ինչ եղավ ապրիլի ընտրությունների արդյունքում: «Մարդիկ այդ ԵԱՏՄ կամ ԵՄ արտաքին քաղաքական վեկտորների շուրջ դիսկուրսներում ընտրում են իրականությունը՝ ընտրակաշառքը ու գնում համապատասխան ընտրական վարք դրսեւորում», - նշում  է Իսկանդարյանը:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք նոր խորհրդարանում: ԱԺ անցած ուժերի ծանրակշիռ մեծամասնությունը միանշանակ կողմ է արտահայտվում Հայաստանի եվրասիական ինտեգրացիային: Պատկերավոր ասած, խորհրդարանական ուժերի ներկապնակում գերիշխում է «եվրասիական քաղաքական երանգը»: ՀՀԿ, ՀՅԴ կուսակցությունների եւ «Ծառուկյան» դաշինքի արտաքին քաղաքականության դրույթները նույն ձեռագրով են գրված: Նրանք բոլորը ներկա արտաքին քաղաքական կուրսի ջատագովներն են: Որոշակի բացառություն է կազմում «Ելք» դաշինքը, թեպետ արտաքին կողմնորոշման հարցում այս քաղաքական դաշինքում հստակ ուղենիշներ սահմանված չեն: Եթե դաշինքի որոշ անդամներ շեշտը դնում են Եվրամիության հետ կապերի ամրապնդման վրա՝ անգամ կարեւորելով ԵԱՏՄ-ից դուրս գալու հանգամանքը, առաջնորդները արտաքին կողմնորոշման վերաբերյալ հարցին տալիս են չեզոք պատասխան. «Մենք ցանկանում ենք կառուցել եվրոպական տիպի պետություն»:

Ուուսաստանցի քաղաքագետ Ռոստիսլավ Իշենկոն այս առումով նկատում է, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված են լինելու այն ուժերը, որոնք ամեն դեպքում կողմ են ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմանը: Այս հանգամանքը նրան հիմք է տալիս ենթադրել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխություն չի կրի: «Մյուս կողմից սա բնական է, եթե հաշվի առնենք Հայաստանի արտաքին սպառնալիքները եւ Ռուսաստանի կարեւորությունը ՀՀ անվտանգության խնդիրների լուծման հարցում»,- նշում է նա:

Շարունակելով ռուսաստանցի փորձագետի միտքը, Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշը կախված չէ այս կամ այն կուսակցության ցանկությունից: «Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը կախված է ավելի ֆունդամենտալ հանգամանքներից: Դրանք են ԼՂ հակամարտությունը, Թուրքիայի գործոնը, սահմանների փակ լինելը, անվտանգության մարտահրավերները եւ այլն: Ուստի սպասել, որ այս կամ այն ուժը կգա եւ ամեն ինչ կփոխի, ճիշտ չէ», - ասաց նա:

Տպել
15384 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց