«Եկեք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը». ՀԱԿ-ի հանրահավաքն ու «խաղաղության երթը»

29/03/2017 schedule19:43

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը: Հարթակում էին ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չէր մասնակցում:

Հանրահավաքը վարում  էր Արամ Մանուկյանը: Վերջինս բացելով հանրահավաքը՝ զգուշացրեց, որ շատ ասելիք չկա, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո ոչինչ ասել հնարավոր չէ: Նա նաեւ նշեց, որ չի պատրաստվում վատ բաներ ասել, շատ դրական է տրամադրված:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր խոսքում ընդգծեց, որ իրենք մեկ տարի առաջ անտեսանելի հեղափոխություն են արել, որը շուտով դառնալու է տեսանելի: Եվ ինչպես նրա ելույթի շարունակությունից պարզվեց՝ խոսքը 4+4+4 ձեւաչափով հանդիպումների արդյունքում Ընտրական օրենսգրքում ներմուծված մի շարք փոփոխությունների մասին էր: Մասնավորապես, ըստ Զուրաբյանի, ընտրությունների վրա հեղափոխական ազդեցություն են ունենալու ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու դրույթը, խոշոր տեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու ընտրողներին նույնականացնող էլեկտրոնային սարքավորումների առկայությունը:

«Շնորհիվ այդ միջոցառումների ընտրատեղամասերում ընտրակեղծարարություն ընդհանրապես հնարավոր չի լինի անել: Եվ այսօր այդ հեղափոխության շնորհիվ մեր երկրի ճակատագիրը գտնվելու է ձեր ձեռքերում...Եվ քանի որ քվեարկությունը գաղտնի է, ժողովուրդը կարող է իր քվեարկությամբ ապրիլի 2-ին հեղափոխություն կատարել մեր երկրում: Եվ ուրեմն, ես կոչ եմ անում մեր ժողովրդին. եկեք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը, եկեք քվեարկենք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին, որպեսզի մեր երկրում հաստատվի ժողովրդավարությունը, որ մեր շուրջը հաստատվի խաղաղություն: Ուրեմն մեկ տարի առաջ կատարված անտեսանելի հեղափոխությունը եկեք դարձնենք տեսանելի ամբողջ ժողովրդի համար»,- եզրափակեց Զուրաբյանը:

Կարճ ելույթով հանդես եկավ նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը. «Երկրի կայուն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունները հարեւան երկրների հետ՝ իհարկե ոչ ի հաշիվ մեր ազգային արժանապատվության, եւ լուծել մեր ներքին խնդիրները, չեզոքացնել ներքին սպառնալիքները: Խաղաղության հաստատման հետ միասին պետք է իրականացվի երկրում արդարության հաստատման ծրագիր: Ապրիլի 2-ին մենք պետք է թույլ չտանք, որ պատահական մարդիկ կեղծիքով, կաշառքով հայտնվեն խորհրդարանում: Սա մեր երկրի ապագայի հարցն է, մեր երեխաների ապագայի հարցն է, ապրիլի 2-ին մենք հնարավորություն ունենք փոխելու իրավիճակը մեր երկրում եւ այդ հնարավորությունը մենք պետք է օգտագործենք»,- ասաց Դեմիրճյանը:

Այսքանով ելույթներն ավարտվեցին: Ազդարարելով «Խաղաղության երթ»-ի մեկնարկը՝ Արամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց դառնալ խաղաղության քարոզիչներ, եւ հիշել, որ իրենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանություններին են ստիպելու խաղաղություն, այլ նաեւ Ադրբեջանի իշխանություններին են ստիպելու խաղաղություն բերել տարածաշրջանին: «Հիշեք այս օրը եւ մոտ է լինելու խաղաղության հաստատումը տարածաշրջանում եւ մեր երկրում»,- հայտարարեց Մանուկյանը՝ կոչ անելով սկսել երթը:

Նշենք, որ երթն առաջնորդում էր բեռնատար մի մեքենա, որի վրա երաժշտական գործիքներով երիտասարդներն էին: Մեքենայի վրա ամրացված էին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզչական պաստառները:

Խաղաղության երթի անցկացումից հետո Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր համախոհների հետ վերադարձավ Ազատության հրապարակ:

Ազատության հրապարակում ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե մի քանի արդյունք գրանցվեց: Դրանցից մեկը, ըստ նրա, այն էր, որ խաղաղության ծրագիրն աշխատում է:

«Խաղաղության ծրագիրն աշխատում է։ Հիշո՞ւմ եք, երբ սկսում էինք, մեր քաղաքական ընդդիմախոսներն ասում էին՝ այս մարդիկ գժվել են, գնում են քաղաքական ինքնասպանության, մենք շատ ավելի լավ կարծիքի էինք մեր ժողովրդի մասին և ճիշտ դուրս եկանք, որովհետև տրամաբանող մարդն այլ բան, քան մեր առաջարկած պլատֆորմը, չի կարող ընդունել»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանը նշեց, թե հաջորդ արդյունքն է, որ ցույց տվեցին, որ իրենք ազատության հրապարակի ծնունդ են և միշտ էլ հավատարիմ են մնալու ազատության հրապարակին:

«Մենք միշտ ժողովրդի առաջ դրել ենք ամենակարևոր հարցերը»,-ասաց նա:

Հաջորդ արդյունքն, ըստ նրա, այն է, որ հրապարակի բազմահազարանոց մարդիկ ապացուցեցին, որ սոցիոլոգիական հարցումները դաշինքի վերաբերյալ սուտ են: Եվ, բացի դրանից, իր վերջին երկու հարցազրույցներով Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ քաղաքական իրավիճակը փոխել Հայաստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4708 դիտում

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր