Ապրիլի 5-ին այդ սխալը չեք կարող ուղղել. Էդմոն Մարուքյանը՝ արարատցիներին (տեսանյութ)

«Ելք կա՞». Արարատի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում հրավիրված հանրահավաքում «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն արարատցիներին ուղղված այս հարցով սկսեց իր ելույթը:

Ստանալով «ելք կա» պատասխանը՝ Մարուքյանն ասաց, որ 2 ուղերձ ունի փոխանցելու հավաքվածներին: Դրանցից առաջինը վերաբերում էր այն տեսակետներին, թե իրենք բացի ՀՀԿ-ից փնովում, քննադատում են նաեւ ընտրություններին մասնակցող մյուս ուժերին:

Մարուքյանը վստահեցրեց, որ նման բան չկա, որ իրենք շատ դրական ենք տրամադրված բոլորի նկատմամբ, բոլորին սիրում են, ուղղակի իրենց առջեւ խնդիր են դրել որեւէ հարցում ճշմարտությունը չթաքցնել ընտրողներից:

«Եթե այդ ճշմարտությունը որոշ մարդկանց անհանգստացնում է՝ դա ուրիշ հարց: «Ելք» դաշինքը միակ հնարավորությունն է՝ ինչ-որ բան փոխելու: Եվ երբ որ մարդիկ կլինեն, որ ապրիլի 5-ին կհասկանան, որ սխալ ընտրություն են կատարել...օրինակ, գնացել քվեարկել են ՀՀԿ-ի նախկին կամ ներկա կոալիցիոն գործընկերներին եւ հետո նրանք նորից կոալիցիա են կազմել, եւ իրենց ընդդիմադիր ձայնը փոշիացել է, գնացել-միացել է ՀՀԿ-ի ձայնին, էդ սխալը ընտրելու հանարավորություն չկա: Ապրիլի 5-ին էդ սխալը դուք չեք կարող ուղղել: Նախկինի պես չեք կարող ասել, դե լավ, նախագահական ընտրություններին կգնամ, սխալը կուղղեմ: Չկան նախագահական ընտրություններ, չեն լինելու այլեւս: Դրա համար ի՞նչ է պետք անել, սիրելի հայրենակիցներ. պետք է ուղղակի սխալը թույլ չտալ, չհասնել նրան, որ հետո փոշմանեք»,- կոչ արեց Մարուքյանը:

Խոսելով իր 2-րդ ուղերձի մասին՝ ԱԺ պատգամավորը նկատեց. «Մենք գալիս ենք ճշմարտությունը բացահայտելու, բաց էջերը փակելու եւ շարժվելու առաջ՝ դեպի ավելի հզոր Հայաստան»:

Ըստ նրա՝ սրան է ուղղված իրենց նախընտրական ծրագրային դրույթը՝ ճշմարտության հանձնաժողով ձեւավորելու մասին.

«Մենք ստեղծելու ենք ճշմարտության հանձնաժողով: Ամբողջ աշխարհով մեկ հայտնի մեխանիզմ է սա, իրավական մեխանիզմ, որը կարող է ՀՀ-ում ճշմարտությունը բացահայտել: Եվ ճշմարտության հանձնաժողովը քննելու է, թե քաղաքական հայտնի սպանությունները, թե Հոկտեմբերի 27-ը, թե Մարտի 1-ը, թե վերջերս «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման  դեդպքը: Հանձնաժողովի նպատակն այն է, որ հասարակությունը համերաշխություն ստանա»,- հայտարարեց Մարուքյանը՝ կոչ անելով «ապրիլի 2-ին, առանց մի գրամ կասկածելու», որ կարող են փոշմանել՝ գնալ ընտրության, վերցնել թիվ 1 քվեաթերթիկը եւ քվեարկել «Ելք»-ի օգտին:

Տպել
5262 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց