Սա քրիստոնեության տարածման պես մի բան է. Էդմոն Մարուքյանը՝ «Ելքի» ծրագրի մասին (տեսանյութ)

Հրազդանում «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաքն այսօր բավական բազմամարդ էր: Հանրահավաքի եկած քաղաքացիներն էլ, չնայած ցուրտ եղանակին, ակտիվորեն արձագանքում էին ու վանկարկումներ անում ելույթների ընթացքում: Հավանաբար սա էր պատճառը, որ «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը իր խոսքը սկսեց ստեղծված տրամադրության համար հավաքվածներին շնորհակալություն հայտնելով:

Նա նախ խոսեց իրենց հաճախ ուղղվող այն հարցադրման մասին, թե ում հետ են կոալիցիա կազմելու, ում հետ են միանալու. «Ես զարմանում եմ այդ հարցի համար. ի՞նչ կարիք կա ինչ-որ մեկի հետ կոալիցիա կազմելու, եթե ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները արթնանան եւ առանց վախենալու, առանց կաշկանդվելու գնան տեղամաս եւ քվեարկեն «Ելք» դաշինքի օգտին»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ «Ելք» դաշինքը ունի այն պոտենցյալը, որը բավարար է ՀՀ-ում իշխանություն ստանձնելու համար:

ԱԺ պատգամավորը վստահեցրեց, որ «Ելքը» չի ստեղծվել, որ ընդդիմություն աշխատի, չի ստեղծվել, որ 7 տոկոսվ գնա ԱԺ եւ նախագծեր ներկայացնի:

««Ելք» դաշինքի ստեղծման նպատակը ՀՀ-ում փոփոխություններ բերելն է: Փոփոխություններ կարող ենք բերել միայն այն պարագայում, եթե ստանանք ամբողջական իշխանություն: Դրա համար է «Ելք»-ը պայքարում եւ եթե դուք դժգոհ եք այս իրավիճակից, եւ բնականաբար դժգոհ եք, եթե ցանկանոսւմ եք փոփոխություն, ցանկանում եք դուրս գալ այս իրավիճակից, ելք գտնել, մենք այդ ելքը գտել ենք: Ի՞նչ ենք մենք ասում. մենք 30 քայլից բաղկացած ծրագիր ենք ներկայացրել ՀՀ քաղաքացուն, այնպես ենք քարոզարշավ անում, որ վաղը, մյուս օրը չլինի մի մարդ, որ ասի ես չգիտեի, չեմ իմացել: Սա քրիստոնեության տարածման պես մի բան է: Որեւէ մեկը չի լինելու, որ ասի՝ ես չգիտեի, որ Քրիստոսի միջոցով փրկություն կա: Այլ բան է, որ ամեն մեկն իր տեղը կորոշի՝ ուզո՞ւմ է փրկվել, թե՞ ոչ: Մենք ամեն բան անելու ենք, որ բոլորը իմանան. ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցում է «Ելք» դաշինքը, միավորված ընդդիմությունը՝ ի դեմս «Ելք» դաշինքի»,- ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ քաղաքացին ինքը պետք է որոշի՝ ինչպիսի Հայաստանում է ուզում ապրել: «Մենք ասում ենք Հայաստան, որը իրավունքի գերակայության վրա խարսխված պետություն է, Հայաստան, որը ժողովրդավարական է, Հայաստան, որը սոցիալական է, որը արդար է, որի ռեսուրսները, բյուջեի միջոցները արդարացիորեն են բաշխվում եւ փոքր ու միջին համայնքերը համաչափ են զարգանում»,- արձանագրեց «Ելք» դաշինքի առաջին համարը ներկայացնող Մարուքյանը:

Վերջինս խոսեց նաեւ այն մասին, թե ի՞նչ են արել ինքը կամ դաշինքը ներկայացնող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նախորդ ԱԺ-ում: Մարուքյանն ընդգծեց, որ իրենք իրենց մանդատը լիրաժեքորեն եւ արդյունավետ են օգտագործել:

«Մեզ ասում են՝ լավ է, բայց քիչ եք: Ժամանակը եկել է մեր թիվը տասնապատկելու: Ո՞վ պետք է դա անի՝ ՀՀ քաղաքացին: Թող որեւ մեկը չասի՝ մենք ընտրեցինք, չգիտեմ ով ընտրվեց»,- նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ տեղամասերում այնպիսի տեխնոլոգիաներ են տեղադրված, որ բոլորի ձայնը հասնելու է տեղ:

«Իմացեք, որ ձեր մեկ ձայնը կարող է փոփոխություն բերել, այդ մեկ ձայնը ուժ է»,- հայտարարեց Մարուքյանը եւ հնչող ծափերի ներքո հավելեց. «Ելք կա, հաղթելու ենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3458 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի