էդ ո՞ւմ փողերով է ինքը հարստացել. գյուղապետը հակադարձում է Գագիկ Ծառուկյանին

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը հակադարձում է «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ ասելով, որ վերջինս իրավունք չուներ գյուղապետերի հասցեին վատ արտահայտվեր:

Հիշեցնենք, որ Ծաղկահովիտ գյուղում Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել էր, թե գյուղացիները չպետք է լսեն տեղական իշխանություններին՝ ընտրություն կատարելու հարցում: «Ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք. ո՛չ մարզպետներին,  ո՛չ ծանոթ-բարեկամի,  ո՛չ գյուղապետերին, հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնին մնալու համար, իրենց կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվեն, ձեզ խնդրել-համոզելով…»,- հայտարարել էր ԲՀԿ նախագահը:

- Պարոն Հակոբյան, այսօր ներկա եք եղե՞լ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքին:

- Այո, այո, այո:

- Ո՞նց է անցել:

- Շատ վատ:

- Շատ վա՞տ:

- Այո: Ինքն ի՞նչ իրավունք ունի գյուղապետերի հասցեին խոսում է: Ինքը թող գնա իր հասցեին խոսի: Իր ի՞նչ գործն է գյուղապետերի հասցեին է կպնում:

- Ծառուկյանը կոնկրետ խնդրում է մեղադրում համայնքի ղեկավարներին: Դուք ձեզ ինչպե՞ս եք զգում:

- Ես էլ այնտեղ ասեցի՝ եթե ինքը գյուղապետերին է կպնում, գյուղապետերն ի՞նչ մեղավոր են այս հարցով, գյուղապետերի ձեռն ի՞նչ կա որ գյուղապետերին տվել են, համայնքին ժողովրդին չեն արել: Ասի՝ հետո ինքը իշխանատեր լիներ, ինքն այս ժողովրդին կնայե՞ր, էդ ու՞մ փողերով է ինքը հարստացել:

- Իսկ իրեն ասեցի՞ք այդ մասին:

- Ես բացահայտ ասեցի, սաղ չթողեցին ես ելույթ ունենայի, բայց ասեցի, ժողովուրդը տեսավ ինչ է կատարվում:

- Փաստորեն, ցանկություն ունեիք նույն հարթակից ելույթ ունենալու:

- Հա, ուղղակի չթողեցին, իմ հարազատները չթողեին, ասին թողեք ռադ եղնի, էրթա:

- Ձեր գյուղում հավաք անցկացնելու հետ կապված…

- Ընդհանրապես, ով գալիս է, ես մարդավարի ընդունում եմ, մեր ժողովուրդն են, չէ՞: Հո մեր ազգի մեջ պառակտում չենք մտցնելու: Էս ընտրությունների խաթր դրել են մարդկանց թշնամություն են անում: Ով գալիս է՝ ընդդիմադիր են, դիմադիր, թե Հանրապետական, սաղն էլ մեր ժողովուրդն են, մեր հարազատներն են: Ես ազգի նվիրյալ մարդ եմ, չի կարելի մարդկանց կպնել: Եթե էսօր գյուղապետը մեղավոր է, դու եկել ես գյուղապետի հասցեին բան ես ասում, ինչի՞ էս ասում, եթե դու կարաս, գյուղապետերին օգնի: Ինքը եկել է, թող մի հատ հարց լուծի գյուղի համար: Միայն իրենք գալիս են ընտրությունից ընտրություն:

- Դուք դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու եք: Զբաղված չե՞ք քարոզչությամբ:

- Ես քարոզչությամբ զբաղվում եմ, բայց իրենց նման չեմ գնում ժողովրդին ասում էսի վատ մարդ ա, էնի լավ մարդա, սենց ա, նենց ա: Ժողովուրդը նայում են, ում կտան ձայն նրան էլ կտան:

- Գագիկ Ծառուկյանի ելույթի միտքը հետեւյալն էր….

- Լսի, ցավդ տանեմ, ինքը կարա ինչ ձեւի ելույթ ուզենա ունենա, բայց մարդկանց չի կարելի կպնել անկախ այն բանից, թե ով է իշխանատերը, ով է գյուղապետ, ով գյուղապետ չի, իրանք էլ մեծահարուստ մարդիկ են: Իրենք ստեղ գալիս են 5 տարին մեկ, ինչի՞ մինչեւ էս չէին գալիս մեզ մոտ:

- Իրենց պետք է հարցնեք:

- Հարցնում էի, կպնում էի, ուղղակի մերոնք չթողեցին, թե չէ ընդեղ արդեն միլիցիայից բանից տղերք կային, ասին՝ գործ չունես, թող վերջանա, գնա:

- Բայց ի՞նչ պետք է ասեիք:

- Ես երկու բառ պետք է ասեի՝ դուք այս տարածքը 5 տարի մեկ չեք մտել, ի՞նչ եք արել էս ժողովրդի համար: Ես էդ բառերը պետք է ասի, ուրիշ ոչ մի բան:

- Չեք կարծո՞ւմ, որ վիճաբանության կվերածվեր հավաքը:

- Չէր կարա վիճաբանություն… գեղ կանգնի, գերան կկոտրի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21819 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա