Լոռիում խուլ լարվածություն է հասունանում. շուտով կպայթի

Լոռու մարզում նախընտրական քարոզարշավը թեեւ արտաքուստ բավականին հանդարտ է ընթանում, բայց ինչպես այնտեղ առաջադրված ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ռեյտինգային թեկնածու Աշոտ Մանուկյանն է մեզ հետ զրույցում ասում, կա խուլ լարվածություն, որն առաջիկայում կպայթի: Եվ այդ լարվածությունը, նրա խոսքերով, հիմնականում Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների միջեւ է:

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում, հիշեցնենք, ՀՀԿ-ն ունի երեք «ծանր հրետանի»՝ Տաշիրից՝ Կարեն Կարապետյանը, Սպիտակից՝ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը եւ Վանաձորից՝ Վահրամ Բաղդասարյանը: Դա է պատճառը, որ ՀՀԿ-ն այստեղ ոչ թե մեծ թվով, այլ ընդամենը 7 թեկնածու է առաջադրել այն դեպքում, երբ 15 թեկնածու առաջադրելու իրավունք ուներ: Այս երեքից առաջին երկուսը 2012թ. խորհրդարանական ընտրություններին սույն տարածքներից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր են դարձել բավական պատկառելի ձայներով: Կարեն Կարապետյանը ստացել է ընտրություններին մասնակցած մոտ 32 հազար ընտրողներից 27 հազար ութ հարյուրի ձայները, իսկ Արկադի Համբարձումյանը ստացել է 38 հազար ընտրողներից 30 հազարի ձայները: Հիշեցնենք նաեւ, որ 2012թ. Լոռու մարզկենտրոն Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել էր պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այդ պայքարում հաղթել էր այն ժամանակ իշխանության թեկնածու Վիկտոր Դալլաքյանին: Լոռու մարզից ընտրված այս երեք պատգամավորներն ապրիլյան ընտրություններին կրկին առաջադրվել են նույն ընտրատարածքում:

Բայց այս անգամ ինչպես հանրապետության բոլոր ընտրատարածքներում, Լոռիում էլ իշխանության թեկնածուները ոչ թե ընդդիմության, այլ միմյանց դեմ են պայքարում: Եվ քանի որ իրենք այս անգամ առաջադրվել են ոչ թե իրենց նախկին փոքր, այլ մարզի մեծ ընտրատարածքում, միմյանցից ձայներ են տանելու: Օրինակ, Կարեն Կարապետյանը լրագրողների հետ իր վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե ինքը մարզում որտեղ հարմար գտնի, այնտեղ էլ շտաբ կբացի: Նա նույնն էլ մյուս թեկնածուների վերաբերյալ էր ասել, թե նրանք որտեղ հարմար գտնեն, այնտեղ էլ կարող են շտաբ բացել: Բայց եթե Կարեն Կարապետյանը կարող է իրեն թույլ տալ Վանաձորում, Սպիտակում կամ Ալավերդիում շտաբներ ունենալ ու աշխատել տեղի ընտրողների ձայները ստանալու համար, նույնը Տաշիրի ենթաշրջանում չեն կարող անել ՀՀԿ-ի մյուս թեկնածուները:

Խնդիրը համարձակության եւ տեղի ընտրողների տրամադրվածության մեջ է: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն անցած տարիներին կարողացել է մարզում ձեռք բերել այդ հնարավորությունը: Դրան նպաստում է նրա ռուսաստանաբնակ խոշոր գործարար եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, որը ներդրումներ է սկսել Վանաձորում: Վերջինս ընդամենը մեկուկես ամիս առաջ Մոսկվայում ռուսաստանի հայ այլ գործարարների եւ արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե այս տարի պատրաստվում է Լոռու մարզում 300 մլն դոլարի ներդրում կատարել: Իսկ թե որ ոլորտներում է ներդնելու, պետք է ասի այս ամսին: Դա եւս կազդի ընտրողների տրամադրության վրա:

Բայց իշխանության այս երեք թեկնածուներից յուրաքանչյուրը փորձելու է թե՛ իր նախկին մեծամասնական ընտրատարածքից, թե՛ ընդհանրապես ողջ մարզից առավելագույն ձայները ստանալ, որ հետո հենց ինքը այնտեղ լինի ամենաազդեցիկը, թելադրողը: Աշոտ Մանուկյանը հենց այս պայքարը նկատի ունի, որ ասում է, թե շուտով պայթյուն կլինի: Լոռու մարզում առկա լարվածության մասին մի քանի հարց ուղղեցինք ընդդիմադիր թեկնածուին:

- Պարոն Մանուկյան, Լոռու մարզում իշխանություններն իրենց լծակներով խնդիրներ չե՞ն առաջացնում ընդդիմադիր թեկնածուների համար:

- Ընդդիմադիր ուժերից «Ելք» դաշինքի թեկնածու Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառներն էին պատռել, եւ դեռ որեւէ այլ դեպք չի եղել: Պարզապես ընդհանուր լարվածություն կա: Որոշակի տեղեկություններ կան, որ մեծ գումարներ են բաժանում, բայց դա դժվար է ֆիքսել, թեեւ բոլորս էլ համոզված ենք, որ իշխանության հիմնական զենքը մնացել է կաշառքը:

- Ովքե՞ր են ընտրակաշառք բաժանում: Իշխանությա՞ն թեկնածուները:

- Ոչ միայն, էլի կուսակցություններ կան, որոնց մասին ասում են:

- Հավանաբար «Ծառուկյան» դաշինքը կամ «Օրինաց երկիր» կուսակցությունն է բաժանում: Նախկինում նրանց մասին էին նման տեղեկություններ լինում: Եվ որքա՞ն է հասնում ընտրակաշառքի չափը:

- Բոլորն էլ: ՀՀԿ-ից բացի էլի բաժանողներ կան: Տարբեր թվեր են ասում 10 հազարից մինչեւ 50 հազար դրամի մասին են խոսում:

- Իսկ իշխանության թեկնածուների միջեւ ինչո՞ւ է լարվածություն առաջացել:

- Դե, որովհետեւ թեկնածուները միմյանց տարածք են մտնում:

- Ո՞վ է ում տարածք մտնում:

-  Կարեն Կարապետյանը մտնում է Վահրամ Բաղդասարյանի տարածքը, Վահրամ Բաղդասարյանը՝ Կարեն Կարապետյանի տարածքը: Էն սպիտակցին նույնպես նման բան է անում: Խուլ հակասություն է գնում, բայց երբ կպայթի, չգիտեմ: Ես ենթադրում եմ, որ կպայթի, քանի որ ցանկացած լարում իր կուլմինացիային է գալու:

- Իսկ Լոռու ընտրողներն ի՞նչ տրամադրություն ունեն:

- Մի ընդհանուր տրամադրություն կա ՀՀԿ-ի դեմ, բայց այդ լարված ժողովրդի մի մասը, որ ամենավերջին հայհոյանքներով հայհոյում են ՀՀԿ-ին, հետո փողը վերցնում, գնում՝ նրան է ընտրում: Բայց ի վերջո մեր հույսն էլ ժողովրդի իմաստության վրա է, մենք կոչ ենք անում չկաշառվել: Բարոյական չի՝ ասենք, կաշառք վերցրեք, բայց ուրիշին ընտրեք: Բայց ասում ենք, եթե անգամ կարիքից ելնելով՝ ստիպված եք լինելու վերցնեք, ընտրությունների ժամանակ ճիշտ կողմնորոշվեք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6548 դիտում

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր