Շոու էր, բայց փաստ չունեմ. Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի մասին (տեսանյութ)

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր նախընտրական հավաք անցկացրեց ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանը:

Միհրան Պողոսյանն ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքում, որը ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանները:

Հավաքը նախատեսված էր Սեւակի փողոցի այն հատվածում, որտեղ տեղադրված է Պարույր Սեւակի կիսանդրին: Միհրան Պողոսյանը մինչ կժամաներ հավաքի վայր, նրա համախոհները մեքենաներով փակեցին երթեւեկությունը եւ Երեւան Սիթի սուպերմարկետից մինչ Սեւակի արձանն ընկած ճանապարհահատվածի երթեւեկությունը հարկադրված դադարեցվեց:

Միհրան Պողոսյանին հարթակ բարձրանալու ընթացքում ուղեկցում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, իսկ հավաքի վայրում կազմակերպչական աշխատանքները վստահված էր Գագիկ Ծառուկյանի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին, որն էլ վարեց հավաքը: ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարին դիմավորեցին աղուհացով, նրա պատվին նույնիսկ աղավնիներ բաց թողեցին օդ:

«Շատ մարդիկ կգան այստեղ, շատ կխոսեն եւ կգնան, փորձեք զատել ժամանակավոր, մեկ օրով մեկ ամսով եկած մարդկանց եւ այն մարդկանց, որոնք որ ձեզ հետ են միշտ եղել, որ ձեր հետ են միշտ լինելու»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց Միհրան Պողոսյանն՝ առաջարկելով տարբերել նաեւ թեկնածուների գիտելիքներն ու փորձը, որից հետո բոլոր հարցերը պատասխաններ կստանան:

«Մեզ պետք են մարդիկ, որ առաջնորդում են, ոչ թե մարդիկ ում առաջնորդում են եւ ես վստահ եմ, որ ձեր, ձեր հարեւանի ուժն ամրացնելով եւ միավորելով մեր թիմին, մենք էլ ավելի մեծ խնդիրներ ենք լուծելու: Մենք շատ ուժեղ ենք, էլ ավելի ենք ուժեղանալու»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը, որն իր ողջ ելույթի ընթացքում մեկ անգամ Հանրապետական կուսակցության անունը չտվեց:

Ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա ասաց, որ ինքը ՀՀԿ անդամ է եւ եթե մարդիկ իրեն ձայն են տալիս, ապա ձայն են տալիս նաեւ ՀՀԿ-ին: «Ինչ վերաբերվում է մրցակցությունը, ես բազմիցս ասել եմ, որ նորմալ է, որ պետք է լինի մրցակցություն, բայց մեր բոլորիս գործառույթն է մեկ ձայն ավելի ՀՀԿ-ի համար հավաքելը»,- ասաց ԱԺ պատգամավորի թեկնածուն: Խոսելով ՀՀԿ-ականների միջեւ սկսված պայքարից, նա ասաց, որ դա շատ կոռեկտ մրցակցություն է: «Եվ դա նորմալ է, թող ամեն ոք կարողանա անի այն ինչը, որ կարող է անել: Մենք պետք է տեսնենք՝ ժողովուրդը ո՞ր տեսլականն է տեսնում»,- ասաց Պողոսյանը: Armtimes.com-ի հարցին՝ ի՞նչ խնդիր ունեք թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի հետ, նա այսպես պատասխանեց. «Տարոն Մարգարյանն իմ ընկերն է, աներորդուն հարգում եմ եւ ոչ մի խնդիր ոչ մեկի հետ չունեմ»:

Իր մասնակցությամբ հայտնի օֆշորային սկանդալի վերաբերյալ հարցերին ի պատասխան ԴԱՀԿ ծառայության նախկին պետը նշեց.

- Շոուն վերջացած է, եղավ շոու, որոշակի քաղաքական ուժերի կողմից եղավ շոու:

- Անուն տվեք:

- Անուն չեմ տալիս:

- Եթե գիտեք, ապա՝ ասեք:

- Գիտեք ինչ կա: Մի բան է փաստ, մի բան է կարծիք:

- Չունեք փաստեր:

- Փաստ չունեմ: Ուրեմն, սա շոու էր: Փաստ ունեմ, այնքանով ունեմ փաստ, որ դա իրականություն չի, գոնե ես գիտեմ: Եղավ շոու, որն իր հանգուցալուծումը ստացավ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21228 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը