Քաղաքական լարված իրավիճակ Շիրակի մարզպետարանում. աշխատակիցներն արձակուրդից չեն վերադառնում

Շիրակի մարզպետարանում լարված իրավիճակ է: Այստեղ բոլորը խառն են՝ տարբեր են նրանց քաղաքական ճաշակները: Սրանով պայմանավորված՝ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը իր վարչության, բաժնի պետերով եւ ենթականերով բաժանվել են տարբեր քաղաքական ճամբարների միջեւ, դարձել մրցակից ու հակառակորդ:

Շիրակի մարզպետը ՀՅԴ-ական է, ղեկավարում է կուսակցության նախընտրական մարզային շտաբը: Նա հայտարարել է, որ արձակուրդ չի գնալու՝ նախընտրական աշխատանքներով զբաղվելու է հանգստի հաշվին: 

Այս կառույցում քաղաքական ճաշակների անհամաձայնությունը սկսվում է մարզպետի եւ փոխմարզպետերի մակարդակով: Երեք փոխմարզպետից երկուսը՝ Սեյրան Պետրոսյանը եւ Հարություն Արշակյանը ՀՀԿ-ականներ են, իսկ Խաչատուր Վարագյանը՝ ՀՅԴ-ական:

Մեր տեղեկություններով՝ տարբեր քաղաքական հայացքներ ունենալու պատճառով լարվել են մարզպետ-վարչության պետեր եւ վարչության պետեր-բաժնի պետեր աշխատանքային փոխհարաբերությունները: Մասնավորապես, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը հայտարարել է, որ Գյումրիում սատարելու է Սեյրան Օհանյանին, որը Հովսեփ Սիմոնյանի սրտով չէ: Նրանց հարաբերությունները մեր հավաստի տեղեկություններով, այնքան են լարվել, որ Հովհաննիսյանը մի քանի օր առաջ վերադառնալով արձակուրդից, կրկին արձակուրդ է վերցրել:

Նույնն են նաեւ մարզպետի եւ կրթության վարչության պետի հարաբերությունները, եթե ոչ ավելի սրված: Բանն այն է, որ այս վարչության պետը՝ Հրայր Կարապետյանը, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի սանիկն է, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու է: Նրանց հարաբերությունները լարվել էին մի քանի դպրոցներում տեղի ունեցած տնօրենի մրցույթի թափուր տեղերի համար տարբեր թեկնածուներ ունենալու պատճառով:

Շիրակի մարզպետարանի նշյալ պաշտոնատար անձանցից զատ ՀՅԴ-ին չի սատարի նաեւ աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը:

Այս ամենին զուգահեռ՝ ՀՅԴ-ական են գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը, մարզպետի խորհրդական Կառլեն Աբրահամյանը եւ երկու օգնականները:

Armtimes.com-ին տեղեկություն փոխանցեցին այն մասին, որ մարզպետարանի աշխատակիցները, ովքեր պատգամավորների թեկնածուներ են, գտնվում են արձակուրդում: Մասանավորապես, Հրայր Կարապետյանը, Մովսես Մանուկյանը եւ Կառլեն Աբրահամյանը:

Աշխատակազմի լարված հարաբերությունների մասին տեղեկությունները Շիրակի մարզպետը այսպես մեկնաբանեց. «Որեւէ լարվածություն իմ եւ որեւէ վարչության պետի միջեւ կամ մարզպետարանի որեւէ պաշտոնյայի միջեւ չկա: Ինչպես տեսնում եք՝ տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված աշխատակիցներ ունենք, նրանք հիմա արձակուրդում են, այնպես որ ժողովրդավարական մոտեցումներ են մեզ մոտ, ինչ լարվածության մասին կարող է խոսք գնալ»,- armtimes.com-ին ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
8345 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ