Փրկիչներ չենք, սակայն կարող ենք փոխել ՀՀ զարգացման ուղղությունը․ Խաչատուր Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց համաժողովով։

Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը շնորհակալություն հայտնեց իրենց ցուցակով առաջադրված երիտասարդներին, որոնք վստահել են իրենց, մշտապես եղել են իրենց հետ ու առաջին դիրքերում, չեն խուսափել պատասխանատվությունից:

«Մենք բոլորս հավասար մարդիկ ենք ու բոլորը պատասխանատվություն են զգում: Մեր երիտասարդներին տանելու ենք Խորհրդարան, հենց նրանք կկարողանան փոխել այժմ ԱԺ-ում տիրող մթնոլորտը։ Մրցունակ ու լուրջ թիմով ենք ներկայացված, երիտասարդության բաղադրիչը վաթսուն, կանանց տոկոսը՝ քառասուն եւ ավելի տոկոս է կազմում, մի թիմ է, որը պատկերացնում է՝ ինչ խնդիր պետք է լուծի ու ինչպես»,- ասաց Քոքոբելյանը:

Քոքոբելյանը շեշտեց, որ իրենց ցուցակում չկան մարդիկ, որոնք փորձ են ունեցել կոռուպցիայի, ստվերի հետ կամ ոտնահարել են մարդկանց իրավունքները։

«Չկան փրկիչներ, մենք էլ փրկիչներ չենք, բայց Հայաստանի զարգացման ուղղությունը փոխելով՝ կարող ենք ապահովել այն ամենը, ինչ երազում է մեզնից յուրաքանչյուրը: Մենք ներկայացնում ենք այնպիսի տնտեսական ծրագիր, որը Հայաստանը կդարձնի մրցունակ ամբողջ աշխարհում, ամիսների ընթացքում կարող ենք Հայաստանում վերացնել ստվերը, ի՞նչ կտա ստվերի վերացումը, հնարավորություն կտա առողջապահության, կրթության ու պաշտպանության ոլորտներում կրկնապատկել ծախսերը, կառուցել այնպիսի երկիր, որտեղ կապահովվի տնտեսական աճը»,-ասաց Քոքոբելյանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակի 2-րդ համար, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ այլեւս հնարավոր չէ այս պայմաններում ապրել։

«Այս պայմաններում եթե գնանք, առջեւում տնտեսական կոլապսն է սպասում: Մենք պարտքով ենք ապրում, եթե պարտքերը հանենք, ապա երկրի կենսամակարդակը երկու անգամ կիջնի, աղքատության մակարդակը 70 տոկոսի կհասնի: Մենք քայլում ենք անդունդի եզրով»,-ասաց Բագրատյանը:

Համաժողովին ներկա էին նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստյոպա Սաֆարյանը, ով նաեւ կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համարն է։

«Եթե ցանկանում ենք փոխել երկրի ընթացքը, դրա համար առաջին հերթին պետք է ունենանք ինքնաբավ իշխանություն։ Մեր խնդիրների լուծումը մեր ներսում է: Արտաքին հարաբերությունները կառուցվելու են փոխշահավետության սկզբունքների վրա»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Տպել
3377 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց