Տեղեկություն ունեմ, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Արթուր Սարգսյանի հարցը կլուծվի. Հ. Թոխատյան

Երեւանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նույնպես կլինի Երեւանի Ազատության հրապարակում նստացույց իրականացնող երիտասարդների կողքին: Հրանտ Թոխատյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց նաեւ, որ տեղեկություն ունի, որ Հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, եթե ոչ այսօր, ապա վաղը կփոխվի:

- Պարոն Թոխատյան, ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցի վերաբերյալ եւ արդյո՞ք ճիշտ եք համարում նրան անազատության մեջ պահելու որոշումը՝ կալանավորմանը հետ անհամատեղելի հիվանդության առկայության դեպքում:

- Իմ վերաբերմունքն արտահայտվեց նրանով, որ նախ ես առաջիններից էի, որ ստորագրեցի Ալեն Սիմոնյանի կազմած անձնական երաշխավորագրի դիմումը, որը ներկայացվել է գլխավոր դատախազությանը: Գիտեմ նաեւ, որ բացի մեզանից նաեւ պատգամավորներ էլ են նմանատիպ ուղերձ գրել: Մեծ հույսեր ունեմ, որ դա իր ազդեցությունը պետք է ունենա: Որքանով ես տեղեկություն ունեմ՝ կարծեմ ունեցել է: Եթե ոչ այսօր, ապա առավելագույնը վաղը պետք է այդ հարցը լուծվի: Ես նկատի ունեմ Արթուր Սարգսյանի հարցը:

- Դուք տեղեկություն ունե՞ք, թե՞ համոզված եք:

-Չէ, ես տեղեկություն ունեմ: Չեմ ուզում ասեմ համոզված եմ մի բանում, որը դեռ տեղի չի ունեցել: Մի շաբաթ առաջ ես ձեզ կասեի, որ «Մեա կուլպա 2»-ը բեմ կբարձրանա, այսօր ձեզ կարող եմ համոզված ասել, որ բարձրացել է:

- Բոլոր դեպքերում, դուք Երեւանի ավագանում իշող Հանրապետական կուսակցության համանուն խմբակցությունն եք ներկայացնում, խնդիրներ չի՞ առաջացնի ձեր կեցվածքը հետագա գործունեության համար:

- Մինչեւ հիմա իմ որեւէ կեցվածք որեւէ խնդիր ինձ համար չի առաջացրել, որովհետեւ ես չեմ կարծում, որ իմ քաղաքի, իմ քաղաքի բնակիչների համար որեւէ բան ցանկանալ անելը ինձ համար խնդիրներ կառաջացնի, որովհետեւ սա իմ քաղաքն է նաեւ:

- Այս հարցի հետ կապված ձեզ հետ զրույց չի՞ ունեցել, օրինակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

- Ոչ, մենք չենք ունեցել ոչ մի նմանատիպ զրույց ո՛չ Մաշտոցի պուրակի ժամանակ, ո՛չ «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ, ո՛չ էլ ամառավա դեպքերի հետ կապված, նկատի ունեմ ՊՊԾ գնդի գրավումը, ո՛չ էլ հիմա՝ կապված մեր երիտասարդների: Ես այնքանով եմ շնորհակալ, որ իմ կեցվածքին հարգանքով են վերաբերվում:

- Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մեծ մասը չէ, որ այս նախաձեռնությանը միացել է: Ինչպե՞ս եք գնահատում նրանց մոտեցումը:

- Ես չգիտեմ՝ իրենց դիմել են, թե՝ չեն դիմել: Երեկ, համենայնդեպս, իմ գործընկերները, որոնց հետ միասին ես բեմ եմ բարձրանում, այն ինչ-որ ես հասցրել եմ երիտասարդներին Ազատության հրապարակ, մեծամասմաբ եղել է իրենց կողմից տրամադրած նյութերը, որոնք պետք էին երեխաներին գիշերը մի փոքր ջերմություն ապահովելու համար: Այնպես չի, որ ես մեն-մենակ եմ այդ ամենն արել:

- Հանրությունը ձեզ էլի կտեսնի՞ Ազատության հրապարակում, եթե այնպես ստացվի, որ Արթուր Սարգսյանին ազատ չարձակեն:

- Ես ամեն երեկո ուշ ժամի այնտեղ եմ լինում: Արդեն երկու օր է: Այսօր էլ եմ այնտեղ լինելու: Ուղղակի ես այնտեղ գնում եմ ուշ, ներկայացումից հետո, դա արդեն լինում է ժամը 23-ից հետո ու մինչեւ ուշ գիշեր այնտեղ եմ լինելու:

Հույս ունեմ, որ այս իրադարձությունը շուտով կավարտվի, որովհետեւ երիտասարների առողջություններն է վտանգի տակ: Այնտեղ գիշերող երիտասարդների, չմոռանանք, որ շատ ցուրտ է ցավոք սրտի:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26‐ին սեփական մեքենայով մուտք էր գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ գունդ եւ սնունդ փոխանցել գնդում գնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Վերջիններիս հետ նա հուլիսի 31‐ին դուրս եկավ ՊՊԾ գնդի տարածքից եւ հանձնվեց իրավապահներին: Արթուր Սարգսյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3‐րդ մասի 1‐ ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3‐րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) նախատեսված արարքները կատարելու հատկանիշներով: 2016 թվականի հունվարի 31‐ին նշված քրեական գործի օրինականությունը վերահսկող դատախազի որոշմամբ՝ Արթուր Սարգսյանի կալանքը որպես խափանման միջոց փոխարինվեց ստորագրություն չբացակայելու մասին, սակայն 2017 թվականի փետրվարի 9‐ին կրկին կալանավորվեց, իսկ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելուց հետո անժամկետ հացադուլ սկսեց: Արթուր Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ, որոնք Վերնիսաժում վաճառվում են: Նա վատառողջ է եւ պատիժը կրելու հետ անհամատեղելի հիվանդություն ունի: Արդեն 21 օր է նա հացադուլ է հայտարարել խափանման միջոցը փոխելու պահանջով:

Տպել
19557 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց