«Կերոսինի հարցով չի կարող Սեյրան Օհանյանը պատասխանատու լինել, Սերժ Սարգսյանը՝ ոչ»

«Էդ գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ՝ ներառյալ այդ վառելիքը ներկրողից, որը ներկրել ու վաճառել է, տեղում խառնողից, վերջացրած գլխավոր շտաբի աշխատակիցներով, ՀՀ քաղաքացիներով»,- այս մասին «Ելք» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի սկանդալային հայտարարությանը:

Այս չորեքշաբթի օրը վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ կերոսինի ներկրման խնդիրների վերաբերյալ հարցին, ասել էր, թե ներկրվող կերոսինը վառարանային վառելիք է, որը հաճախ խառնում են նավթամթերքի հետ եւ Հայաստանում էլ նկատում են այն վաճառվող դիզվառելիքի հետ խառնելու մտադրություն: Կարեն Կարապետյանն իր խոսքի հիմնավորելուց օրինակ է բերել ապրիլյան պատերազմի ժամանակ զինված ուժերի վառելիքի խնդիրը՝ նշելով, որ զինտեխնիկան չի գործել, քանի որ կերոսին է խառնված եղել այդ վառելիքի հետ:

«Ես բացարձակ նկատի չունեմ Սեյրան Օհանյանին: Պետք է ճշտել՝ վարչապետը դա կե՞ղծ է ասել Սեյրան Օհանյանին մեղադրելու համար, դա արդեն շատ վատ բան է: Այս ամեն ինչը պարզել է պետք: Ես խնդիրը չեմ տեսնում կոնկրետ մարդուն պատժելու առումով: Կա խնդիր, այդ խնդիրն իրողությունը է, թե՝ ոչ: Եթե այդ խնդիրն իրողություն է, պատժելու խնդիրն արդեն երկրորդական է»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

«Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ նույն խնդրի մասին խոսելիս ասաց, որ որպես իրավաբան կարող է ասել, որ վարչապետի այդ հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին:

«Պետք է պատշաճ քննություն իրականացվի, մեղավոր անձինք բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: Մեր իրավական մոտեցումը սա պետք է լինի: Հիմա ում դեմ կարող են օգտագործվել, ով ոնց կարող է օգտագործել, դա արդեն…»,- նկատեց Էդմոն Մարուքյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին անդրադարձավ խնդրին: «Բացառվում է խնդրի որեւէ կոմպոնենտ բանակի հետ կապված: Էդ ժամանակաշրջանում, երբ որ Սերժ Սարգսյանը առաջին դեմքն է եղել, Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար, բացառվում է մի այնպիսի իրավիճակ, որտեղ նրանցից մեկը պատասխանատու լինի, մյուսը չլինի: Չի կարող այդպիսի իրավիճակ լինել»,- ընդգծեց Փաշինյանը:

Տպել
5636 դիտում

«Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագիրն առաջիկայում կմեկնարկի մարզերում

Ստամբուլում ամերիկացի լրագրողի դի է հայտնաբերվել

Կանխվել է Արմավիրի բնակչի ինքնասպանության փորձը. սպառնում էր նետվել աշտարակից

Հրազդանում խաչքարի ընկնելու հետեւանքով մահացած տղամարդը Ջրառատի թաղապետն է եղել

Երևանում և մի քանի մարզում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում այրվել է տան տանիք

Երկրաշարժ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ԻԿՀ-ից բաց նամակ ՀՀ նախագահին և վարչապետին

Քննարկվել են հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրները եւ դրանք լուծելու ուղիները

Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ու խնդրանքով դիմել իր հետ շփված անձանց

Սուրեն Պապիկյանը ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման հարցեր

«Խաժակյանի պատմության հետ ինքներդ կարող եք համեմատություն անել». քաղաքապետի վարորդի հաստիքն ազատ է

roadpolice.am. վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար պետք է հերթագրվել այս կայքի միջոցով (տեսանյութ)

Մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

Գեբելսյան սո՞ւտ է, որ ԲՀԿ-ն կարող է իշխանություն փոխել․ քաղաքական ուժերի արձագանքը ՀՀ՝ մինչեւ 2050-ի ռազմավավարությանը

Առաջին անգամ ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ-ն ծրագիր են իրականացնում Եվրոպայի խորհրդի տարածքում

Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերությունը 155 միլիոն դոլար է փոխանցել ադրբեջանական 2 օֆշորային ընկերությունների

Արսեն Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու հեռանկարները

Հրազդանում խաչքարն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. վերջինս տեղում մահացել է

Մանուել Պետրոսյանը՝ «Երևանի գավաթ» մրցաշարի հաղթող