Ամեն վայրկյան սպասվում է նոր հարձակում. Սերժ Սարգսյանը չի նահանջում

Նկարներում`Սերժ Սարգսյանը եւ Յենս Ստոլտենբերգը

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ  Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ էության ազդարարելով ապրիլյան քառօրյայից հետո ղարաբաղյան նոր պատերազմի մասին: «Ապրիլյան պատերազմն ու դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը՝ ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ, փաստում են, որ այլեւս այդ հակամարտությունն «ակտիվ» է»,-ասաց Սարգսյանը:

Մինչ Բրյուսել գնալը Հայաստանում Սարգսյանը զգուշացնում էր, որ ադրբեջանական կողմը ՀՀ առաջիկա ընտրությունների շրջանում կարող է նոր սադրանքների գնալ: Սադրանքներ սպասելն ու զգոն լինելը մի բան է նշանակում, հակամարտությունն «այլեւս ակտիվ» գնահատելը բոլորովին այլ բան:

Շատ կարեւոր է նաեւ, թե որ հարթակից հնչեց այդ հայտարարությունը: Բրյուսելում Սարգսյանը հանդիպեց ԵՄ տարբեր կառույցների ղեկավարների հետ եւ բոլոր հանդիպումներում անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին, սակայն այն մասին, որ հակամարտությունը ակտիվ է, հայտարարեց ՆԱՏՕ-ի ամբիոնից: Նա նաեւ չափազանց պրովոկացիոն շնորհակալական խոսք ուղղեց Ստոլտենբերգին. «Շնորհակալ եմ, պարո՛ն Գլխավոր քարտուղար, մեզ աջակցելու համար, ես նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու համար»:

Մենք, այսինքն` Հայաստանը, ոչ մի կերպ ԵԱՀԿ Մինսկի խումբը չենք: Եւ մեզ աջակցելը չի նշանակում Մինսկի խմբին աջակցել, ինչպես նաեւ`հակառակը: Ճիշտ է հայկական դիվանագիտությունը երկար ժամանակ Հայաստանը ՄԽ-ի հետ մեկ թիմ է համարում, բայց նույնիսկ այդ դեպքում նման ձեւակերպումը տարօրինակ է: Իսկ գուցե Սարգսյանը նկատի ուներ ՆԱՏՕ-ի ինչ-ինչ աջակցություն Հայաստանի՞ն: Ղարաբաղյան համատեքստում նման ոչ միանշանակ հայտարարությունները վտանգավոր են: Հատկապես, երբ դրանք հնչում են Հայաստանի ռազմավարական դաշնակցի ոխերիմ թշնամիների ռազմական կենտրոնակայանում: Դաշնակցի արձագանքն, ի դեպ, չուշացավ: Անմիջապես հաջորդ օրը ռուս քաղաքագետները սպառնում էին, որ եթե Հայաստանը հեռանա Ռուսաստանից, Ռուսաստանը կփոխի ԼՂ հարցում իր դիրքորոշումը, այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին եւ այլն:

Սերժ Սարգսյանին՝ հայտարարելու համար, որ հակամարտությունն այլեւս ակտիվ է, հիմք տվեց փետրվարի լույս 25-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծի երկու ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած հարձակման փորձը: Հայաստանի եւ Արցախի պաշտպանական ոլորտի պաշտոնական ներկայացուցիչների գնահատմամբ այդ հարձակումները համեմատելի էին ապրիլյան քառօրյայի նախնական գործողությունների հետ եւ, եթե ժամանակին չկանխվեին, բախումները կզարգանային նույն տրամաբանությամբ: Այսինքն, կսկսվեին լայնածավալ ռազմական գործողություններ: Դա այն է, ինչի մասին նախորդող երկու շաբաթների ընթացքում ահազանգում էին Հայաստանի պաշտոնյաները`Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վիգեն Սարգսյանը, Շավարշ Քոչարյանը:  

Շատ կարեւոր է, թե երբ տեղի ունեցավ Ադրբեջանի նոր հարձակման փորձը: Փետրվարի 21-22-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում էր: Ու քանի որ մինչ այդ արդեն  իրավիճակը սահմանում գնում էր սրման, ակնհայտ էր, որ Նալբանդյան-Լավրով բանակցություններից են կախված լինելու հետագա զարգացումները: Արդեն գրել էինք, որ բանակցությունները հաջող չեն եղել: Բայց փաստորեն ձախողումն այնքան հիմնովին էր, որ Նալբանդյանի Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո Ադրբեջանը նոր հարձակման գնաց: Իսկ ավելի կոնկրետ դա տեղի ունեցավ  Նալբանդյանի Մոսկվայից վերադառնալուց երկու օր հետո, եւ Սերժ Սարգսյանի Բրյուսել մեկնելուց երկու օր առաջ:

Հիշեցնենք, որ հարձակման փորձից մի քանի օր առաջ Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում սպառնում էր, որ անհրաժեշտության դեպքում «Իսկանդեր»-ի հրթիռները կուղղվեն ադրբեջանական ենթակառուցվածքների վրա: Ակնհայտ է, որ հայկական կողմը սպասում էր այդ հարձակմանը:

Երեւանում եւ Ստեփանակերտում այս օրերին մեծ ոգեւորությամբ են խոսում, որ ապրիլյան պատերազմից հետո առաջնագծի տեխնիկական վերազինումն իր արդյունքը տվեց եւ, շնորհիվ հատկապես գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի, հարձակումը բնում խեղդվեց: Հրապարակվեցին համապատասխան տեսանյութեր եւ այլն: Վերջին երեք օրերի գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ առանձնապես կաշկանդված չէ ցերակվա ժամերին հարձակվելու առումով եւ ազատորեն հակատանկային հրթիռներ, տարբեր տրամաչափի արկեր է գցում հայկական դիրքերի վրա: Այսօր էլ տարածել է երեկվա արկակոծման տեսագրությունը, որի ժամանակ բեկորային մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Նվեր Բաբաջանյանը:

Սա նշանակում է, որ վտանգը ոչ միայն չեզոքացված չէ, այլեւ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի դրոշի ներքո Սերժ Սարգսյանի արած տարօրինակ հայտարարությունները, էլ ավելի է խորացել: Հայկական կողմի դիվանագիտական ջանքերը` կանխելու նոր լայնածավալ ռազմական գործողությունները, առայժմ որեւէ արդյունք չեն տալիս: Եւ ամեն վայրկյան նոր հարձակման պետք է սպասել առնվազն մինչեւ մարտի 14, երբ Մոսկվայում կկայանա Սարգսյան-Պուտին հանդիպումը: Իսկ եթե այստեղ էլ խոսակցությունը չստացվի, մեծ է հավանականությունը, որ կընկղմվենք պատերազմի մղձավանջի մեջ, ինչպես ձեւակերպել էր Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպմանը: Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Հայաստանը ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի մեր տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ»: Այս հայտարարությունը պետք է կարդալ այսպես. «Հայաստանը պատրաստ է ընկղմվել պատերազմի մղձավանջի մեջ»: 

Տպել
21403 դիտում

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է եւ մեր բոլորի ներդրումը չափազանց կարեւոր է. ՊՆ ներկայացուցիչ

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի դիակները հուղարկավորելու մասին

Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Ամեն կերպ պետք է օգնել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Ալբերտ Հովաննիսյանի հայր

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Պողոսյան

Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում և այն նվիրել հայրենիքի պաշտպաններին

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել է են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ. կորոնավարակակիրներին սպասարկող բուժկենտրոններն ավելացել են 5-ով

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք. 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը