Երևան
12 °C
Ազատության հրապարակից մեկնարկել է Հայ ազգային կոնգրես, Հայաստանի ժողովրդական կուսակցությունների համատեղ երթը՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի: Մինչ երթը՝ տեղի ունեցավ հանրահավաք, որի ընթացքում հնչեցին ելույթներ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չէր մասնակցում:
Հանրահավաքի սկզբում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը թվեց 9 տարի առաջ այս օրը տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված 10 անձանց անունները, որից հետո հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: «Մենք հավաքվելու ենք այնքան, քանի դեռ չի բացահայտվել Մարտի 1-ի ոճրագործությունը, քանի դեռ իշխանությունները ոչինչ չեն անելու դրա բացահայտման համար»,- հայտարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ եթե Մարտի 1-ը չբացահայտվի, մշտապես լինելու են նմանատիպ իրադարձություններ:
Մանուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների կողմից ՄԻԵԴ-ում հարուցված գործն ամբողջությամբ ավարտված է: «Ես խոսել եմ մեր փաստաբանների հետ, կողմերը (զոհերի հարազատներ եւ կառավարություն) փոխանակել են իրենց ամբողջ ինֆորմացիան եւ մնում է գործը քննվի ՄԻԵԴ-ում եւ վճիռ կայացվի: Փաստաբանները վստահեցնում են, որ վճիռը շուտ կլինի»,- տեղեկացրեց Մանուկյանը՝ հավելելով. «Ես ընդամենը մեկ նախադասություն կարդամ, թե կառավարությունը ինչ է ներկայացրել Եվրոպական դատարանին: Ներկայացրել են, որ իրենք այդ սպանությունները կատարել են՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից: Սա լկտիության, ցինիկության գագաթ է»:
Մանուկյանը հույս հայտնեց, որ ՄԻԵԴ վճիռը արդար կլինի՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է բոլորին: «Անցավ 9 տարի, 9 դաժան տարի, այսօր մարտի 1-ն է, ում համար երջանկության օր, մեզ համար սեւ ու սգո օր»,- Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
Կոնգրեսի հետ դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոսեց Մարտի 1-ի պատճառների մասին. «Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները ընտրությունները կեղծելու, իշխանությունը ամեն կերպ պահելու գործելակերպի հետեւանքն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց եւ բողոքում էին ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների դեմ: Ընդ որում ցույցերը կրում էին խաղաղ բնույթ: Սակայն իշխանությունը, հավատարիմ իր գործելակերպին, դիմեց բռնության: Մարտի 1-ի իրադարձությունները ամենաթողության հետեւանք էին: Մարտի 1-ը չէր լինի, եթե ժամանակին պատժվեին 2004 թվականի ապրիլի 12-ի բռնությունների համար պատասխանատու պաշտոնյաները»,- հայտարարեց Դեմիրճյանը՝ հավելելով, որ նոր մարտիմեկերը բացառելու համար երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոսեց Ազատության հրապարակում ամեն տարի մարտի 1-ին հավաքվելու նպատակների մասին: Ըստ նրա՝ նպատակներից մեկը իշխանություններին, միջազգային կառույցներին, աշխարհին ցույց տալն է, որ հայ ժողովուրդն այլեւս երբեք թույլ չի տա Մարտի 1-ի նման հանցագործություն, երբ իշխանությունը ձեռք է բարձրացնում սեփական ժողովրդի վրա եւ հեղում նրա արյունը:
«Ազատության հրապարակը կհառնի Հայաստանի քաղաքացիների հոգիներում միայն այն ժամանակ, երբ արդարադատությունը հնարավորինս արագ մատուցվի մեր զոհերի հարազատներին ու մեր ժողովրդին...Մեր երթով ամբողջ ժողովրդին ասում ենք հետեւյալը, որ մենք գնում ենք երթի՝ արդարության վերականգնման համար, մենք գնում ենք երթի՝ ժողովրդավարության վերականգնման համար, գնում ենք երթի՝ Ազատության հրապարակը մեր հոգիներում վերականգնելու համար: Ուրեմն առաջ երթի՝ դեպի արդարություն եւ ժողովրդավարություն»,- իր խոսքում ասաց Զուրաբյանը:
Երթը մեկնարկեց Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար պայքարում նահատակվածների՝ Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված ծափերով: «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան». այս եւ նմանատիպ կարգախոսներ վանկարկելով երթի մասնակիցները հասան Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը խորհրդանշող արձանի մոտ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Սամվել Հարությունյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT