Հրավեր միջնադար. Ակնկալիքներ հազիվ թե լինեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդես է եկել սփյուռքահայությանը ուղղված կոչով:  Քայլն աննախադեպ է` մինչ այժմ այսպիսի կոչով երբեւէ որեւէ վարչապետ հանդես չի եկել:

Եղել են կոչեր, որոնք հնչել են որեւէ ելույթում, որպես դրա բաղադրիչ: Նման կոչեր հնչել են, ասենք, արտասահմանյան այցերի ժամանակ որեւէ երկրի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ եւ այլն: Սակայն այս մեկը առանձնանում է նրանով, որ ՀՀ գործող վարչապետը, առանց որեւէ առիթի, պատկերավոր ասած՝ իր նստավայրից որպես առանձին «հրովարտակ»՝ հնչեցնում է նման կոչ: Սա բավականին հետաքրքիր է նախ այն տեսանկյունից, թե ինչո՞ւ հիմա, այդ ի՞նչ պատահեց: Եվ երկրորդ. ի՞նչ արդյունքներ է սպասում նման կոչից դրա հեղինակը եւ ինչպիսի՞ արդյունքներ կլինեն գործնականում: Պակաս հետաքրքիր չէ նաեւ բովանդակությունը: Բովանդակության առանձնահատկությունն այն է, որ կոչում գոնե բաց տեքստով չի խոսվում փողի մասին:

«Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով: ... Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»,- իր կոչում այսպիսի բովանդակություն է դրել Կարեն Կարապետյանը:

Եվ ուրեմն, ինչու Կարեն Կարապետյանը որոշեց հանդես գալ նման կոչով հիմա: Տարբերակներից մեկն այն է, որ այսպիսով Կարեն Կարապետյանը մտնում է մի դաշտ, որը մինչ այժմ եղել է Սերժ Սարգսյանի գրեթե միանձնյա «սեփականությունը»: Եթե քրքրենք արխիվները, ապա ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից հիմնականում հենց Սերժ Սարգսյանն է իր ելույթներում «երկխոսում» սփյուռքի հետ: Այստեղ, իհարկե, պետք չէ հաշվի առնել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, կամ ասենք ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պարբերական «ելույթները»: 

Հավանական տարբերակներից մյուսն այն է, որ առանց փող ուզելու սփյուռքահայերին դիմելով՝ վարչապետը արձանագրում է, որ ինքը փող «ճարելու» խնդիր չունի. որքան պետք է` կճարի: Բայց բարձրակարգ կառավարիչներ, որոնք կառավարման նոր` ժամանակակից մշակույթ կբերեն ու կբարձրացնեն տնտեսության արդյունավետությունը, այն է, ինչի կարիքը կա:

Մեկ այլ տարբերակ, որը կարող է դիտվել որպես նման կոչով հանդես գալու շարժառիթ, ներքաղաքական իրավիճակն է: Այսինքն, կոչը ուղղված է ոչ թե, կամ գոնե ոչ այնքան սփյուռքահայերին, որքան մեր հանրությանը: «Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաեւ սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, եւ հերթական սխալները թույլ տալու իրավունք այլեւս չունենք...»,- իր կոչում ասում է ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը առաջիկա ընտրություններից մեկ ամիս առաջ: Ու այս կոչի հիմնական «սպառողը» ոչ թե սփյուռքն է, այլ հենց Հայաստանի բնակչությունը, որը ապրիլի 2-ին պետք է գնա ընտրության: Ու ասում է ընտրության իրավունք չունեցող սփյուռքահային, իսկ ընտրության իրավունք ունեցող հայաստանցիների տեսանկյունից սա նախընտրական քարոզ չէ` ուրիշին է ուղղված, ընտրությունների հետ կապ չունի, ուրեմն ավելի արժեքավոր է:

Թե այս տարբերակներից որն է իրականը, դժվար է ասել: Չի բացառվում, որ միանգամից բոլոր տարբերակներն էլ իրական են, կամ դրանց մի մասը: Բայց ավելի կարեւոր է, թե ինչ արդյունք կարող է սա ունենալ, կանսա՞ն այս կոչին սփյուռքահայերը: Այստեղ թերեւս ավելի հեշտ է գտնել իրականությանը առավելագույնս մոտ պատասխանը: Այն է` ազդեցությունը լավագույն դեպքում կլինի շատ թույլ, իսկ ավելի հավանական է, որ ոչ մի ազդեցություն էլ չի ունենա:  

Նման պնդման համար ամենեւին էլ կարիք չկա պատճառները փնտրել սփյուռքում: Պատճառներն ընկած են հենց մեր մեջ, հենց մեր երկրի կառավարման հիմքում: Դժվար է ակնկալել, որ Հայաստան կգան մեկ բառով ասած՝ թոփ մենեջերներ՝ արդյունավետ կառավարելու այս կամ այն բիզնեսը, այս կամ այն ենթակառուցվածքը, երբ հենց Հայաստանի  կառավարումը մեղմ, շատ մեղմ ասած՝ հեռու է արդյունավետության նույնիսկ ամենացածր մակարդակից: Իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք, մեր երկիրը կառավարվում է միջնադարյան ստանդարտներով` կան թաղային խանիկեր, ռեգիոնալ իշխանիկներ, խոշոր հողատեր-կալվածատերեր, կան թագավորներ...: Թագավորները որոշում են, թե որ ռեգիոնում ով է լինելու իշխանը, իշխանները որոշում են, թե ովքեր են լինելու այս կամ այն թաղի խանիկները, որ օլիգարխն է ամենասիրելին, ով պետք է հովանավորություն ստանա, ով պետք է մենաշնորհ ստանա... հողատերերը ընդլայնում են իրենց կալվածքները ոչ թե շնորհիվ նրա, որ արդյունավետ են մշակում հողերը, այլ ուղղակի իրենք այդպես են ուզում...:

Հնարավո՞ր է արդյոք այս մղձավանջային միջնադարում գտնել «թոփ մենենջերի» տեղը: Իհարկե, առանձին օրինակներ կարելի է գտնել` այդպիսիք եղել են, կան ու էլի կլինեն: Սակայն այստեղ խոսքը ընդհանուր իրավիճակի մասին է: Առանձին վերցրած՝ Էռնեկյանի խաղողի այգիները կամ մեր բանկերը եւ այլն, ցավոք սրտի, մթնոլորտ չեն փոխում` դրանք ընդամենը առանձին, նույնիսկ կարելի է ասել՝ թանգարանային նմուշներ են:  Իսկ առաջիկա ընտրություններում «առաջատար» երկու ուժերի ներկայացրած նախընտրական ցուցակների կազմը ցույց է տալիս, որ իրավիճակի փոփոխություն սպասելը ուղղակի միամտություն է: Այդ երկու ուժերին իշխանության են բերելու ոչ թե գաղափարները, այլ փողը, կրիմինալը, ճորտատիրական ավանդույթները...: Մի խոսքով, այս կոչից ակնկալիքներ ունենալ, թերեւս, պետք չէ:

Տպել
5766 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց