Հենրիխ Մխիթարյանը գավաթային 16 եզրափակիչներից մասնակցել է միայն 6-ին եւ նվաճել 11 տիտղոս

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ոչ ամբողջական 1 մրցաշրջանի ընթացքում նվաճեց արդեն 2-րդ տիտղոսը՝ Անգլիայի սուպերգավաթին ավելացավ Անգլիայի լիգայի գավաթը, բայց հայ ֆուտբոլիստը այդ 2 եզրափակիչներում անցկացրել է ընդհանուր առմամբ ընդամենը 1 րոպե: 28-ամյա հայ ֆուտբոլիստը 18-րդ տիտղոսը նվաճեց. մինչ այժմ Մխիթարյանը  «Փյունիկի» կազմում 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր, 1 անգամ էլ Հայաստանի գավաթակիր, Դոնեցկի «Շախտյորի» հետ միասին 3-ական անգամ նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի եւ գավաթակրի կոչումները, 1-անգամ էլ դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր, Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2 անգամ նվաճել է Գերմանիայի սուպերգավաթը եւ վերջապես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել Անգլիայի սուպերգավաթը եւ լիգայի գավաթը:

Եթե ավելացնենք նաեւ Մխիթարյանի անհատական մեծ քանակի նվաճումները, որոնցից հատկապես նշանակալի են Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստի, Հայաստանի ազգային հավաքականի, Ուկրաինայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի կոչումները եւ վերջապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի դեսպանի՝ աշխարհում շատ քիչ մարզիկներին բաժին հասնող կոչումը, ապա կարելի է արձանագրել, որ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն հայկական սպորտի, ֆուտբոլի մեծագույն աստղերից է, այլեւ ամենահաջողակ մարզիկներից մեկը Հայաստանի պատմության մեջ: Բայց հետաքրքիր է, որ հատկապես գավաթային եզրափակիչները հաշվի առնելով՝ Մխիթարյանին կարելի է համարել ամենաանհաջողակ ֆուտբոլիստներից: Ընդհանուր առմամբ Մխիթարյանի թիմերը գավաթային 16 եզրափակիչներ են անցկացրել, որոնցից Հենրիխը տարբեր պատճառներով (վնասվածք, վատ մարզավիճակ) ամբողջապես մասնակցել է ընդամենը 6-ին, բայց նվաճել է 11 տիտղոս:

Դեռեւս Հայաստանում հանդես գալու տարիներին Մխիթարյանը թեեւ նվաճել է գավաթային 3 տիտղոս, բայց մասնակցել է 2 եզրափակիչ խաղի: 2007 թվականին Հայաստանի սուպերգավաթի համար խաղում չեմպիոն «Փյունիկը» 2-1 հաշվով հաղթել է գավաթակիր «Միկային», եւ 18 - ամյա Մխիթարյանը ամբողջական հանդիպում է անցկացրել: 2008-ին Մխիթարյանը «Փյունիկի» հետ կրկին նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, բայց եզրափակիչին չի մասնակցել: 2009 թվականի մայիսի 9-ին Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» նվաճել է Հայաստանի գավաթակրի կոչումը:

1 ամիս անց՝ 2009 թվականի հունիսին Հենրիխը տեղափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ» եւս 1 տարի անց՝ Դոնեցկի «Շախտյոր». Ուկրաինայում անցկացրած 4 տարիների ընթացքում Հենրիխի թիմերը 4 անգամ մասնակցել են Ուկրաինայի գավաթի, 2 անգամ էլ՝ սուպերգավաթի եզրափակիչներին: Այդ 6 խաղերից Մխիթարյանը ընդամենը 3 ամբողջական հանդիպում է անցկացրել: Ընդ որում, առաջին 2 եզրափակիչները անհաջող են եղել հայ ֆուտբոլիստի համար. նախ «Մետալուրգի» կազմում Մխիթարյանը պարտվել է Ուկրաինայի գավաթի եզրափակիչում, 1 տարի անց էլ «Շախտյորի» կազմում  պարտվել է Ուկրաինայի սուպերգավաթի խաղում: Նույն «Շախտյորը» 3 մրցաշրջաններում անընդմեջ՝ 2011-13թթ., նվաճել է երկրի գավաթը. Մխիթարյանը այդ եզրափակիչներից առաջինում փոխարինման է մտել խաղավարտից 10 րոպե առաջ, 2-րդում՝ փոխարինվել է խաղասկզբից 1 ժամ անց, ամբողջական հանդիպում է անցկացրել 3-րդ եզրափակիչում: Մխիթարյանը մասնակցել է 2012 թվականի Ուկրաինայի սուպերգավաթի «Շախտյոր» - «Մետալուրգ» (2-1) ամբողջ խաղին:

2014-16 թվականներին Մխիթարյանը հանդես էր գալիս գերմանական «Բորուսիա» (Դորտմունդ) թիմի կազմում, եւ այդ ընթացում «Բորուսիան» մասնակցել է 5 եզրափակիչների (3 անգամ գավաթ, 2 անգամ՝ սուպերգավաթ): Հաղթական են եղել սուպերգավաթի համար 2 խաղերն ել, ընդ որում Մխիթարյանը մասնակցել է դրանցից միայն 1-ին: Գերմանիայի գավաթի անհաջող 3 եզրափակիչներից 2-ին Մխիթարյանը մասնակցել է ամբողջությամբ, 1 խաղում էլ փոխարինվել է 60-րդ րոպեին:

Եվ վերջապես Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը սուպերգավաթի հաղթական խաղում փոխարինման է մտել խաղի վերջին րոպեին, իսկ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչին չի մասնակցել վնասվածքի պատճառով: Ավելացնեմ, որ Անգլիայի լիգայի ընթացիկ խաղարկությունում Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած 6 հանդիպումներից 3-ին, դարձել 3 գոլային փոխանցումների հեղինակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3090 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ