Սեյրան Օհանյանը չի վաճառել Վահագնի թաղամասի իր կիսակառույց տունը. ի՞նչ արժեն տներն այնտեղ

22/02/2017 schedule11:30

Վահագնի թաղամասում, որտեղ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տուն է վարձել, առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց Վահագնի բնակելի թաղամասի վարչական աշխատակիցը: Հանուն արդարության պետք է նշել, որ որպես տուրիստական ընկերության աշխատակից ներկայանալով՝ փորձեցինք ճշտել թաղամասի բնակարաններին ու առանձնատներին վերաբերող որոշակի գներ, քանի որ նման դեպքերում լրագրողներին տեղեկատվություն տալու հարցում, մեղմ ասած, այնքան էլ բարեհաճ չեն լինում:

Եվ այսպես, այդ թաղամասում 3 սենյականոց բնակարանի վարձակալության ամսական գումարը մոտ 1000 դոլար է: Կան առանձնատներ, որոնք բաղկացած են 4 բնակարանից. դրանց ամսական վարձը 1300-1400 դոլար է: Իսկ վերջիններիս վաճառքի արժեքը մոտ 150 հազար դոլար է: Երկու բնակարաններով առանձնատներից յուրաքանչյուր բնակարանի արժեքը 200.000 դոլար է: Ամբողջությամբ առանձնատների գները սկսվում են 350 հազար դոլարից: Աշխատակիցը փոխանցեց, որ այժմ կա նման առանձնատուն մոտ 170 քմ տարածքով եւ վաճառվում է հենց այդ գնով: Ընդ որում, այն որոշակի վերանորոգման կարիք ունի: Այդքան կարժենա այդ չափի տունը, եթե այն սկզբից կառուցվի: Իսկ այդ թաղամասում վաճառվող հողակտորների 1 քառակուսի մետրը սկսվում է 65 դոլարից:

Մենք փորձեցինք հետաքրքրվել նաեւ, թե վաճառվե՞լ է արդյոք Սեյրան Օհանյանի կիսակառույց առանձնատունը: «Ոչ, ոչ»,- պատասխանեց աշխատակիցը՝ խուսափելով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել:

Սեյրան Օհանյանն ինքը մի քանի օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Վահագնի թաղամասում առանձնատուն չունի, բայց այդտեղ ապրում է վարձով: Նա, սակայն չէր մանրամասնել, թե յուրաքանչյուր ամիս որքան վարձ է վճարում այդ տան համար: Ինչպես նշեցինք, այդտեղ առանձնատների ամսական վարձը սկսվում է 3000 դոլարից, եւ կարելի է չկասկածել, որ Սեյրան Օհանյանը նման առանձնատուն վարձակալած կլիներ եւ ոչ թե առանձնատան բնակարաններից մեկը:

Օհանյանը նաեւ նշել էր, որ 2008 թվականին Վահագն Հովնանյանն այդ թաղամասում իրեն մի փոքր հողակտոր էր նվիրել, որն այլեւս իրենը չէ: Այսինքն՝ վաճառել է: Աշխատակիցը մեզ նաեւ փոխանցեց, որ ամենափոքր հողակտորը 650 քմ մակերես ունի, որը վաճառվում է 65.000 դոլարով:

Տպել
6205 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն