Լեւոն Ալթունյանի կողմից պաշտոնից ազատված կադրերին Արմեն Մուրադյանն աշխատանքի է հրավիրել

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում Լեւոն Ալթունյանի նշանակվելուց հետո գերատեսչության` աշխատանքից ազատված պաշտոնյաներից որոշները գործի են անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ): Այս բուհն, ինչպես հայտնի է, ղեկավարում է առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:  

Այլ առիթներով անդրադարձել ենք, որ Ալթունյանի` առողջապահության նախարարություն «գալուց» հետո պաշտոնից ազատվել են, օրինակ, ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը, պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:

Բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, հաստատելով մեր տեղեկությունը, որ նախկին այս պաշտոնյաններն այժմ բուհում են աշխատում, պատասխանեցին. «Առհասարակ տեղեկացնենք, որ բժշկական համալսարանում, որեւէ կադրային փոփոխություն ինքնանպատակ եւ առավել եւս անձնավորված չէ: Ցանկացած նոր նշանակում առաջին հերթին պայմանավորվում է տվյալ անձի մասնագիտական որակներով, աշխատանքային փորձով եւ արհեստավարժությամբ: Իսկ ինչ վերաբերվում է Ձեր կողմից մատնանշված անձանց, ապա տեղեկացնենք, որ ի թիվս այլ բանիմաց մասնագետների նրանք նույնպես տարբեր ժամանակահատվածներում, ըստ աշխատանքային ծրագրերի անհրաժեշտության, համալրել են բժշկական համալսարանի անձնակազմը: Մասնավորապես, Արմեն Կարապետյանը՝ ֆինանսական, Իզաբել Աբգարյանը՝ իրավական, իսկ Սարո Ծատուրյանը՝ ծրագրերի իրականացման հարցերով խորհրդականներ են նշանակվել»:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հաստիքացուցակի համաձայն, ԵՊԲՀ ռեկտորն ունի 4 ամբողջական դրույքով խորհրդական ունենալու հնարավորություն: Այժմ նրա խորհրդականները 6-ն են, որոնց մի մասն աշխատում է կես դրույքով:

Արմեն Մուրադյանի խորհրդականն են նաեւ բուհի նախկին ռեկտորներ Վիլեն Հակոբյանը, Միքայել Նարիմանյանը, ինչպես նաեւ ԵՊԲՀ ուսանողական խորհրդի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը:

Մեր տեղեկություններով, առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը նույնպես ազատվելու է զբաղեցրած պաշտոնից եւ ղեկավարելու է պետական առողջապահական գործակալությունը: Համապատասխան հրաման, սակայն պարզվում է դեռ չկա:

Առողջապահության գերատեսչությունից պատասխանեցին, որ Ծաղիկ Վարդանյանը շարունակում է աշխատել նույն պաշտոնում: Իսկ տիկին Վարդանյանի հետ կապ հաստատելու մեր փորձերն անհաջողության մատնվեցին: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7528 դիտում

Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր

Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել

Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված

Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան

Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ

Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը

Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն

Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո

Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում

Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն

Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին

Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP

Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին

Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան

Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան

ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ

Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում

Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել

Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է