Եվրադատարանը շուտով կհրապարակի Մարտի 1-ի գործով վճիռը. 9-րդ տարելիցի օրը հանրահավաք կլինի

20/02/2017 schedule18:45

Հայ ազգային կոնգրես եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները մարտի 1-ին հանրահավաք են նախաձեռնել: Կոնգրեսի կողմից ֆեյսբուքում տեղադրված գովազդային գրառման մեջ, մասնավորապես ասվում է. «Մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրը Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք-երթ»:

ՀԱԿ վարչության անդամ Սամվել Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ արդեն իրազեկման համար դիմել են Երեւանի քաղաքապետարան: Նա նաեւ նշեց, որ հանրահավաքի ընթացքում ելույթներ լինելու են: Թե ով է ելույթ ունենալու եւ ինչքան՝ դեռ չեն որոշել:

Հարցին՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնակցելո՞ւ է հանրահավաքին, Աբրահամյանը պատասխանեց. «Մենք այդ հարցերը հիմա քննարկում ենք: Բոլոր միջոցառումներից առաջ քննարկում են՝ ինչպես անել, ինչ անել եւ այլն: Այս պահին մենք այդ հարցերի քննարկման մեջ ենք, դրա մասին լրացուցիչ կհայտարարենք»:

Մարտի 1-ի քրգործից

Մարտի 1-ի զոհերից քչերի ընտանիքի անդամներն են, որ շարունակում են ապրել Հայաստանում: Գոռ Քլոյանի կինն ու երկու տղաները, օրինակ, նախորդ տարվա ընթացքում արդեն տեղափոխվել են Ղրիմ ու մշտական բնակություն հաստատել Սիմֆերոպոլում:

Գոռի հայրը՝ Սարգիս Քլոյանը, Հայաստանում է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ թոռնիկները Սիմֆերոպոլում արդեն դպրոց են հաճախում, գերազանցիկ սովորում են: «Մեծանան՝ կգան իրենց հոր գերեզմանին, իրենց պապիկ-տատիկին տեսնելու»,- վստահեցրեց նա:

Խոսելով մարտի 1-ի հանրահավաքի մասին՝ Քլոյանը նշեց, որ մասնակցելու է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքին: ««Ելույթ չեմ ունենալու: Մեր երեխաների մահվան 9-րդ տարելիցն է, գնալու ենք ծաղիկներ դնենք Մյասնիկյանի արձանի մոտ: Այդքանով վերջ»,- ասաց Քլոյանը:

Խոսելով Մարտի 1-ի գործի քննության մասին՝ Քլոյանն ասաց, որ երկու տարի առաջ են վերջին անգամ ՀՔԾ հրավիրվել: «Կհիշեք, երբ որ Գեւորգ Կոստանյանը նոր էր գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել, տուժողի իրավահաջորդներին հրավիրել էր, ասել, որ սայլը տեղից կշարժվի: Դրանից հետո ինձ հրավիրեցին ՀՔԾ, տեսա նոր քննիչ է, զարմացա: Ասացի չեմ հասկանում՝ ամեն տարի նոր քննիչ է նշանակվում, նորից սկսում նյութերը ուսումնասիրել...Էսպես մինչեւ ե՞րբ: Ասաց՝ ես չգիտեմ, ես նոր եմ նշանակվել, ձեր գործով ես պիտի զբաղվեմ: Դրանից հետո որեւէ լուր չունենք, թե ինչով ու ինչպես է զբաղվում: Մեզ ոչ ոք չի կանչում՝ ընթացքի մասին տեղեկացնելու: Կանչեն էլ՝  չենք գնալու, որովհետեւ մեր հույսը լրիվ կտրել ենք այս իշխանությունից: Այդ գործը չի կարող բացահայտվել՝ մինչեւ իշխանափոխություն չլինի»,- ընդգծեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը:

Քլոյանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում Եվրոպական դատարանը կհրապարակի Մարտի 1-ի գործով վճիռը: «Մեր գործերը Եվրոպական դատարանում են, գիտեք: Արդեն Կառավարության հետ հարցուպատասխանի փուլը վերջացել է: Ես հարցրել եմ փաստաբաններին, ասել են՝ էս տարի վճիռը կլինի: Թե ինչ վճիռ կլինի՝ ժամանակը ցույց կտա»,- եզրափակեց Քլոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4766 դիտում

Կոտայքի մարզում 7 երիտասարդ, որոնցից 3-ը անչափահաս, ծեծի են ենթարկել 19-ամյա տղային

Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՀՀ վարչապետը ցույց է տվել ավտոմեքենաների հոսքը դեպի Երևան՝ ժամը 07։50-ին. տեսանյութ

Բարի լույս, լավ օր եւ սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է