Հանրապետական խմբակցությունից 16 պատգամավոր հաջորդ ԱԺ-ում չի լինի. ցանկ

17/02/2017 schedule17:57

Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից միայն Հանրապետական կուսակցությունն է առայժմ հրապարակել ապրիլյան ընտրություններին մասնակցող անձանց համամասնական ցուցակը, որը բաղկացած է 197 թեկնածուից: Armtimes.com-ն արդեն ներկայացրել է այդ ցուցակը, սակայն ստորեւ կներկայացնենք ԱԺ-ի «Հանրապետական» խմբակցության այն պատգամավորներին, որոնք ներգրավված չեն ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Հետեւաբար՝ նրանք չեն կարող հաջորդ խորհրդարանում տեղ ունենալ:

Վստահ կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն այս անգամ ԱԺ չի կարող տանել հետեւյալ անձանց՝ Լեռնիկ Ալեքսանյան, Աշոտ Աղաբաբյան, Հայկ Գրիգորյան, Վազգեն Կարախանյան, Արմեն Կարապետյան, Համլետ Հարությունյան, Ռուբեն Հովսեփյան, Մարինե Մարաբյան, Վրեժ Մարկոսյան, Սպարտակ Մելիքյան, Արմեն Մխիթարյան, Գարեգին Նուշիկյան, Ռուբեն Սադոյան, Կարեն Սարիբեկյան, Մհեր Սեդրակյան, Արթուր Ստեփանյան: Ընդհանուր առմամբ՝ 16 պատգամավոր:

Այս անձանցից Աշոտ Աղաբաբյանը հայտնի է Երեւան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործով: Աղաբաբյանների ընտանիքն իրենց պատկանող այս բիզնեսը կամաց-կամաց կորցնում է, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առինջ մոլ» անունը կրող առեւտրի կենտրոնի բացումով Հրազդան տոնավաճառի աշխատակիցներին հրավիրեց եւ տարավ իր մոտ: Այս գործընթացում Աղաբաբյանը ոչ պաշտոնապես, բայց փաստացի սառեցրեց հարաբերությունները ՀՀԿ-ի հետ:

Հայկ Գրիգորյանը ոչնչով աչքի չընկած պատգամավոր է: Նա հանրությանն առավել հայտնի է որպես Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պատգամավորը ՀՀ ԱԺ-ում:

Ռուբեն Հովսեփյանն էլ հայտնի է իր եղբորով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանով: Ռուբեն Հովսեփյանը պատգամավոր ընտրվեց այն ժամանակ, երբ երկրի գլխավոր դատախազն Աղվան Հովսեփյանն էր:

Մարինե Մարաբյանի մասին, եթե քչերն են լսել, ապա այդ սակավաթիվ մարդկանցից առավել քչերն են տեսել նրան: Մարինե Մարաբյանն առավել հայտնի է որպես «Գրանդ քենդի» ընկերության սեփականատեր Վարդանյան եղբայրների պատգամավորը ՀՀ Ազգային ժողովում:

Գարեգին Նուշիկյանն անկուսակցական, գործարար պատգամավոր է, նա «Նուշիկյան ասոցիացիա»-ի հիմնադիրն է: Գարեգին Նուշիկյանն առաջին եւ վերջին անգամ պատգամավոր է եղել 5-րդ գումարման Ազգային ժողովում:

Հաջորդ խորհրդարանում չընդգրկվողներից ամենաուշագրավը Մհեր Սեդրակյանն է: Վերջինս միշտ համարվել է ՀՀԿ-ի հենարանը Երեւանի Էրեբունի վարչական շրջանում, սակայն 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների վերջին 5 ամիսներին գրեթե չի մասնակցել: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա նեղացած է ՀՀԿ-ից, քանի որ որոշ ժամանակ առաջ իրավապահներն իր տանը խուզարկություն են կատարել:

Գործող մյուս պատգամավորները ՀՀԿ-ի հնաբնակներից են, որոնք ո՛չ օրենսդրական, եւ ո՛չ էլ հասարակական կամ քաղաքական գործունեությամբ աչքի չեն ընկել: Նրանցից ոմանք նույնիսկ ԱԺ-ում ելույթ կամ հարց չեն տվել:

Տպել
17474 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց