Ռուս-վրացական միջանցքներով. ինչպե՞ս դուրս բերել Հայաստանը շրջափակումից

Հայաստանում բորբոքվող նախընտրական կրքերի ֆոնին աննկատ մնաց տարածաշրջանի ու հատկապես ՀՀ-ի համար զգալի նշանակություն ունեցող մի քաղաքական իրադարձություն: Օրերս Վրաստանն ու Ռուսաստանը նախնական համաձայնության եկան Հարավային Օսյայի եւ Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման եւ փոխադարձ առեւտրի զարգացման շուրջ:

Կողմերը նման համաձայնության են հասել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Կարասիանի եւ Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի Պրահայում տեղի ունեցած հերթական հանդիպման արդյունքում: Խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Այսպիսով Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են մի քայլ, որ տարիների ընթացքում չէր ստացվում իրականացնել: Մոսկվան ու Թբիլիսին որոշել են՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագերծակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում: «Մենք համաձայնել ենք առաջ շարժվել փոքր քայլերով: Մենք պայմանավորվել ենք քննարկել հարցեր, որոնք կարելի է լուծել՝ չանցնելով կարմիր գծերը», - բանակցություններից հետո ասել է Զուրաբ Աբաշիձեն: Մոսկվայի եւ Թբիլիսիի համար դրանք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերն են, ինչպես նաեւ այդ տարածքներում ռուսական բազաների դիսլոկացիան:

Ռուս-վրացական կապերը, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին որակեց ռազմավարական համբեության ռեժիմում գտնվող հարաբերություններ, կարծես շարժվեցին զրոյական կետից: Ռուսաստանի եւ Վրաստանի առեւտրային միջանցքները, որ անցնելու են մասամբ ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներով, պետք է գտնվեն ոչ թե կողմերի, այլ միջազգային միջնորդների վերահսկողության տակ: Այստեղ Թբիլիսիին եւ Մոսկվային օգնության է հասնում հավերժական չեզոք Շվեյցարիան:

Սահմանային վերահսկողությամբ զբաղվող շվեյցարական  SGS ընկերության ներկայացուցիչները կայցելեն Մոսկվա եւ Թբիլիսի այս տարվա մարտի վերջին: Կողմերը պետք է, որոշեն, թե որտեղ են տեղակայվելու մաքսային կետրերը, այնուհետեւ SGS ընկերության հետ կնքվելու է պայմանագիր: «Մենք պատրաստ ենք գնալ այս քայլին: Պրահայում հասել ենք սկզբունքային պայմանավորվածության: Այժմ շարժվելու ենք այդ ուղղությամբ», - հայտարարել է Կարասինը:

Այսինքն՝ կողմերը կարողացել են համաձայնության գալ այնպիսի վիճելի եւ անլուծելի թվացող հարցերի շուրջ, ինչպիսիք են մաքսակետերի տեղեկայումը եւ սահմանային վերահսկողությունը: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ այս համաձայնությունը կենսական նշանկություն ունի նաեւ Հայաստանի համար: «Նախ Վրաստանը միակ պետությունն է, որ ցամաքային սահմանով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ: Այս համաձայնությունը հնարավորություն է տալիս Հայաստանին շրջանցել մաքսային ձեւակերպումների հետ կապված բավականին խրթին հարցերը, ինչպես նաեւ գործարկել Հարավային Օսիայի ավտոճանապարհը, քանի որ Վերին Լարսի ճակատագիրը մեծապես կախված է եղանակի քմահաճույքից», - մեզ հետ զրույցում նշեց հայտնի ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով, որ այս համաձայնության ի կատար ածման պարագայում հնարավորություն կբացվի նաեւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հարվածի վերագործարկման համար:

Ավելորդ է ասել, որ աբխազական երկաթուղու վերագործարկումն ու այս երկու ճանապարհների բացումը կարող է ուղղակի զրոյացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայաստանի շրջափակման քաղաքականության տնտեսական հետեւանքները: Ուստի կարելի է սպասել, որ գործընթացի առաջխաղացմանը կփորձեն խոչընդոտել Ադերբաջանն ու Թուրքիան՝ նախ ճնշումներ բանեցնելով Վրաստանի կառավարության վրա: Բացի այդ Անկարան կարող է գործի դնել Աբխազիայի իշխանությունների հետ սերտ կապերը՝ այս ծրագրի վիժեցման համար:

Միեւնույն ժամանակ ռուսաստանցի քաղաքագետը վստահ է, որ գործընթացը արագ տեմպերով չի զարգանա, քանի որ կան խանգարող «ստորջրյա քարեր»: «Խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դիրքորոշումների մասին է: Ցանկացած վրաց-ռուսական համաձայնություն նրանք ընկալում են որոշակի մտահոգությամբ եւ հաճախ վախերով: Նրանց համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնությունը հաճախ ընկալվում է, որպես իրենց հաշվին որոշակի զիջումներ: Այս հարցում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դիրքրոշումները շատ արմատական են եւ կոշտ: Ուստի իմ կարծիքով, եթե անգամ Աբաշիձե-Կարասին պայամանավորվածությունը կյանքի կոչվի, ապա այս գործընթացից արագություն պետք չէ պահանջել», - ասաց ռուսաստանցի փորձագետը:

Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գիա Խուխաշվիլիի կարծիքով Վրաստանում կողմ կլինեն այդ համաձայնության կատարմանը, եթե խոսքը միայն վերաբերում է տնտեսական համագործակցության ակտիվացմանը: «Սակայն այս համաձայնագրի իրագործման ճանապարհին կլինեն նաեւ դժվարություններ: Դրանք են Վրաստանի ընդդիմության քննադատությունները եւ Վրաստանի «Օկուպացիայի մասին» օրենքը: Սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում, հնարավոր կլինի այն իրագործել: Վերջինվերջո պետք է Ռուսաստանի հետ հակամարտության իրավիճակը այս կոնսերվացված վիճակից դուրս բերե՞լ, թե՞ չէ: Տարիներն անցնում են, եւ սայլը տեղի չի շարժվում», - մեզ հետ զրույցում նշեց Խուխաշվիլին:

Միեւնույն ժամանակ նա համամիտ է Մարկեդոնովի հետ, որ հաշվի առնելով գործընթացում տեսանելի եւ անտեսանելի խոչընդոտները, այն չի լինելու հեշտ եւ արագ: «Ուղղակի կողմերից պահանջվելու է քաղաքական կամք, մեծ ջանասիրություն, որպեսզի կատարվեն շրջադարձային գործողություններ եւ կայացվեն բարդ որոշումներ», - եզրափակեց նա:

Տպել
5875 դիտում

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում