Ընդհանրապես, մարդը, որ ծնվում է իր մոր որովայնից, ճնշումների տակ է. Վարդան Ղուկասյան

ՀՀԿ-ից հեռացած Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքով» եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է թիվ 11 ընտրատարածքում, իր շանսերը բարձր է գնահատում: Այս մասին Վարդան Ղուկասյանն ասաց այսօր ԲՀԿ 9-րդ համագումարից հետո՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում:

Վերջինս հույս ունի, որ Շիրակի մարզում կհաղթի «Ծառուկյան դաշինք»-ը, իսկ այդ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող բոլոր անձանց համարում է իր մրցակիցները:

Հարցին՝ դժվար չի՞ քաղաքական թիմ փոխելը, քանի որ հիմա աշխատելու է ԲՀԿ-ի օգտին, նա պատասխանեց. «Ես ընդհանրապես, ինձ կուսակցական չեմ դասել, թեկուզ այն ժամանակ, երբ որ ՀՀԿ-ական եմ եղել: Հիմա էլ ես ինձ կուսակցական չեմ դասում, ես ինձ ավելի հոգեւորին մոտ եմ դասում, քան կուսակցական պատկանելիությանը»: Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից նեղացած չի, իսկ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քննադատություններին այսպես է հակադարձում. «Աստված իրեն թող բարին տա, բոլորին բարին տա, քեզ էլ բարին տա: Մի քիչ համերաշխ եղեք, համբերատար եղեք, սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ ազգ ենք, մի բուռ մարդիկ ենք մնացել, լույսը խավարի տեղ մի դրեք, ոնց որ դուք եք ցավոք, սրտի ներկայացնում»:

Վարդան Ղուկասյանը նկատում է, որ ոչ թե իրեն են հեռացրել ՀՀԿ-ից, այլ ՀՀԿ-ն է իրենից հեռացել: «Դուք ձեր հոգիներում գիտեք, թե որ կուսակցությունը շատ ռեյտինգ ունի, որ մարդը շատ ռեյտինգ ունի ժողովրդի մեջ, ում ինչքան են հարգում, դուք բոլորդ գիտեք, բայց ցավոք սրտի, ճիշտը չեք ներկայացնում: Այդքան բան»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ծառուկյան դաշինքը» կարո՞ղ է հաղթել ՀՀԿ-ին` հաշվի առնելով իշխանության ձեռքում եղած լծակները:

Հարցին՝ ճնշումներից չե՞ք վախենում, նա այսպես պատասխանեց. «Ընդհանրապես, մարդը, որ ծնվում է իր մոր որովայնից, ճնշումների տակ է: Փառք երկինք, գետին ստեղծող արարիչ Աստծուն: Պողոս Առաքյալին էնքան բան արեցին, մենք էլ ուզում ենք նմանվել այդ ճանապարհին»:

Տպել
4098 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ