Մանթաշում ծառից կախված երիտասարդին առաջինը տեսել է եղբայրը. տղայի հեռախոսն անհետացել է

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում գիշերը 19-ամյա երիտասարդի են մահացած գտել: Պարզվել է, որ տղան ինքնասպանություն է գործել: Վերջինս 1998 թվականին ծնված Տարոն Գ.-ն է:  

Փոքր Մանթաշի համայնքապետ Ժիրայր Հակոբյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, իրենց դեռ դեպքի մանրամասները հայտնի չեն: Համայնքապետը միաժամանակ փոխանցեց, որ Տարոնը գյուղում աչքի է ընկել որպես համեստ երիտասարդ:

«Պատճառը պարզ չէ, չենք կարողանում ճշտել: Լավ երեխա էր, գիտակ, սովորող: Նորմալ ընտանիքից էր: Մանթաշում բոլորը զարմացած են, թե էդ էրեխեն ինչու՞ նման քայլի դիմեց»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետը:

Համայնքապետը ասում է, որ երիտասարդը ինքնասպան է եղել ծառից կախվելու միջոցով: «Իրանց տան դռանը մի կտրված ծառ կար, դրան գլխին մի բան էր սարքել ու կախվել էր»,-ասում է գյուղապետը:

Ժիրայր Հակոբյանը armtimes.com-ին փոխանցեց, որ Տարոնին ծառից կախված գիշերը 1-ի սահմաններում տեսել է ավագ եղբայրը: «Եղբայրը՝ Կոյրունն է պատահական դուրս եկել եւ տեսել: 15 րոպե, որ շուտ դուրս գար, եղբորը կփրկեր: Կորյունը շատ է վախեցել»,-ասաց Ժիրայր Հակոբյանը:

Երիտասարդը տան փոքր տղան էր: Իրենից զատ ընտանիքն ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա: Գյուղում զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ: Տարոնը սովորում էր Երեւանի պոլիտեխնիկական համալասարանում: Գյուղ վերջերս էր վերադարձել:

Փոքր Մանթաշի համայնքապետը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ դեպքից հետո անհետացել է Տարոնի բջջային հեռախոսը: Երբ իրավապահները հարազատներից պահանջել են հեռախոսը, պարզվել է , որ այն չկա, իսկ Տարոնի հեռախոսահամարը անհասանելի է: Նշենք, որ Տարոնը առողջական խնդիրներ ունի: Ժիրայր Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ Տարոնը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի: Առողջական խնդիրներով պայմանավորված նա պարտադիր զինվորական ծառայության չի մեկնել՝ նրա ծառայությունը հետաձգվել է երկու տարի: Փոքր Մանթաշում դեպքի հետ կապված ոչ մի վարկած դեռ չի շրջանառվում:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝  ժամը 01.00-ի սահմաններում: Ոստիկանությունից փոխանցում  են նաեւ, որ  արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի առնչությամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
8229 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ