Երևան
12 °C
Հանրապետական կուսակցությունը հետաձգել է իր գործադիր մարմնի նիստը: Այն պետք է անցկացվեր երեկ, բայց տեղի կունենա վաղը: Եվ դա հենց այն նիստն է, որի ժամանակ պետք է ներկայացվեին, քննարկվեին ու հստակեցվեին կուսակցության ռեյտինգային թեկնածուների ցուցակները:
Ինչո՞ւ հետաձգվեց նիստը: «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ եթե նիստ անեինք, ապա չէր բացառվում, որ մենք եւս մի նիստ անեինք մինչեւ…»,- այսպիսի կիսատ եւ անորոշ պատասխան տվեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Այնուհետեւ պարոն Մինասյանը շարունակեց իր խճճված պատասխանը, որից կարելի էր եզրակացնել, որ ցուցակի հատկապես այն ցանկը հստակ չէ, որը ներկայացված չի լինելու ռեյտինգային ընտրակարգում: Այսինքն, ընդհանուր համամասնական ցուցակի պատգամավորների մի մասը ներկայացված է լինելու ռեյտինգային ընտրակարգով, որը գրեթե նույնն է, ինչ նախկին մեծամասնականը, պարզապես այս անգամ թեկնածուն ինքնուրույն չի կարող առաջադրվել, նրան կուսակցությունը պետք է առաջադրի: Իսկ ցուցակներում ներկայացվածների մի մասն էլ ռեյտինգայինով չեն առաջադրվելու, նրանք լինելու են մաքուր համամասնական ընտրակարգի թեկնածուներ: Ահա հենց այս երկրորդ ցուցակը դեռ հստակեցված չէ: Այսինքն, մինչ մյուս կուսակցությունները որոշում են դաշինք ձեւավորել, թե ոչ, որից հետո նոր անցնեն ցուցակ կազմելուն, ՀՀԿ-ն իր ցուցակի վերջին շտրիխներն է անում: Գագիկ Մինասյանը նաեւ հավելեց, որ իրենց ցուցակում լինելու են մոտ 300 թեկնածուներ, որոնցից գրեթե կեսը ներկայացված կլինեն ռեյտինգային մրցապայքարում:
Այս օրերին մամուլն անընդհատ գրել է, թե ՀՀԿ-ի կողմից որ ընտրատարածքում կամ մարզում ովքեր են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու: Այդ թեկնածուների անունները բոլորիս հայտնի են, քիչ անուններ կան, որ մեզ համար նորություն են: Իսկ արդեն համամասնական ցուցակի թեկնածուների դեպքում, իսկապես անակնկալներ կարող են լինել: Անակնկալը ոչ այնքան նոր դեմքերի, որքան ցուցակի դասավորության մեջ է լինելու: Մյուս կողմից էլ ՀՀԿ-ն այս անգամ նույնպես խոստանում է ներկայացնել գրագետ ու հանրության համար հնարավորինս ընդունելի անուններ եւ հրաժարվել օդիոզ դեմքերից:
Իսկ ով է զբաղեցնելու ցուցակի առաջին հորիզոնականը: ՀՀԿ-ում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը երկար է երկմտել՝ ի՞նքը գլխավորի, թե ոչ: Այնտեղ որեւէ մեկը մասնավոր զրույցների ժամանակ էլ երեկ չէր կարողանում հաստատ ասել, որ Ս. Սարգսյանն է գլխավորելու իրենց ցուցակը: Ընդամենը ենթադրաբար ասում էին, որ նա կգլխավորի, իսկ երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում կլինեն Տ. Մարգարյանն ու Վ. Սարգսյանը:
Չորրորդը պետք է լինի կին թեկնածու, եւ այս անգամ այն կարող է լինել Արփինե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի պատվիրած սոցհարցումներով պարզվել է, որ վերջինիս նկատմամբ հանրության մեջ բավական դրական տրամադրվածություն կա: Չորրորդ տեղի համար պայքարում է նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որը մոտ հարաբերություններ ունի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Եվ եթե Արփինե Հովհաննիսյանի համար այս անգամ կանաչ ճանապարհ է հարթում վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա Հերմինե Նաղդալյանն էլ ակնկալում է առաջին տիկնոջ հովանավորությունը: Եվ դեռ հայտնի չէ, թե հովանավորներից որը կհաղթի: 2012թ. ԱԺ ընտրություններին, հիշեցնենք, ՀՀԿ-ի առաջին կին թեկնածուն Հրանուշ Հակոբյանն էր:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ հետաձգվեց ԳՄ նիստը եւ ցուցակների հրապարակումը: «Մենք դեռ աշխատում ենք ցուցակների վրա, հիմա էլ ես գրասենյակում նստած՝ աշխատում եմ»,- պատասխանեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Իսկ ով է գլխավորելու ցուցակը կամ նորի՞ց Սերժ Սարգսյանն է այն գլխավորելու, թե այս անգամ զիջելու է երիտասարդներին: «Լինելու են ՀՀ քաղաքացիներ, որոնց դուք ճանաչում եք, որոնց մասին գրել եք եւ որոնց հետ հարցազրույցներ եք արել: Շաբաթ օրը կգա, բոլոր պատասխաններն էլ կիմանաք»,- ինչպես միշտ, կրկին խուսափեց պատասխանել Թադեւոսյանը:
Նշենք, որ մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակներ ներկայացնելը ՀՀԿ ԳՄ այս նիստը, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի: Շաբաթ օրը քննարկվելու կամ հաստատվելու է նաեւ կուսակցության մարզային շտաբների ղեկավարների թեկնածությունը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ շտաբները կղեկավարեն մարզպետները: Օրինակ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ոչ միայն չբացառեց, այլեւ շատ հնարավոր համարեց, որ հենց ինքն էլ կլինի մարզի համակարգողը: Մենք արդեն գրել ենք, որ Կոտայքի մարզի դեպքում նախնական որոշում կա, որ ՀՀԿ-ի շտաբը համակարգելու է մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը: Վերջինս երեկ թեեւ հերքել էր այդ լուրը եւ անգամ ասել, որ իր հետ նման քննարկում չի եղել, բայց նրան այդ քննարկմանը գնալիս տեսնողներ են եղել:
Իսկ ինչ վերաբերում է մյուս երկու՝ Շիրակի եւ Արագածոտնի մարզերին, ապա այստեղ ՀՀԿ-ն շտաբի համակարգող է նշանակել մարզի կուսակցականներին: Օրինակ, Արագածոտնի շտաբը ղեկավարելու է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց դա: Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող Ֆելիքս Ցոլակյանը մեզ փոխանցեց, որ իրենց մոտ շտաբը կարող է ղեկավարել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Վերջինս, սակայն, չցանկացավ անդրադառնալ այդ հարցին: Իսկ ընդհանուր շտաբը կղեկավարի Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն, ինչպես միշտ, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար իր փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի վերջին պահին՝ փետրվարի 16-ին, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT