Երևան
12 °C
ձախից երկրորդը Արմենուհի Ղազարյանն է, աջից երկրորդը՝ Դավիթ Հարությունյանը
Դավիթ Հարությունյանը
Դավիթ Հարությունյանը ՀՎԿ երիտմիության համագումարին
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու Դավիթ Հարությունյանը
ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» կուսակցության շարքերը լքեց հերթական կուսակցությունը: Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե նա ինչու է լքում այդ կուսակցությունը:
«Չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական Վերածննդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»։… պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից, հրաժարվում եմ` ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից, հրաժարվումեմ ՀՎԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնից` վստահ լինելով, որ իմ մեծ ներդրումն եմ ունեցել ՀՎԿ–ի ձևավորման և կուսակցության Երիտասարդական միության կայացման գործում»,- իր հայտարարությունում նշել է Դավիթ Հարությունյանը:
«Հայկական վերածնունդ»-ից փորձեցինք պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ, սակայն ՀՎԿ երիտասարդական միությունն էլ հայտարարությամբ պատասխանեց Դավիթ Հարությունյանին:
«Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետևաբար նաև կուսակցությունից: ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթևի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:
Դավիթ Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից և կուսակցությունից, հետևաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր»,- այս մասին էլ ասված է ՀՎԿ երիտասարդակն միության հայտարարության մեջ:
Նշենք, որ սա առաջին դեպքը չի, երբ Արթուր Բաղդասարյանին կամ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը փառաբանող անձինք, որոնք ինչ-որ միավորում են ներկայացնում, կտրուկ հայտարարում են, որ լքում են ՀՎԿ-ն:
Այդպես վարվեց ամիսներ առաջ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, այսօր էլ արդեն այդպես է վարվում Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից նախկին «Միավորված հայեր» կուսակցության անդամներն էլ ավելի վաղ էին հայտարարել, որ նորաստեղծ ՀՎԿ-ն իր շուրջ երկամյա գործունեության ընթացքում ի վիճակի չեղավ կյանքի կոչել որդեգրած հիմնադրույթները, որոնք համահունչ էին «Միավորված հայեր» կուսակցության ծրագրին: «Դրան նպաստեց «Օրինաց երկիր» կուսակցությունից (ՕԵԿ) ժառանգած գործելակերպը՝ -ի հակառակ «Միավորված հայեր» կուսակցության հետ 01.06.2015 թ. կնքած համաձայնագրի՝ ՕԵԿ-ի դե յուրե չլուծարվելն ու նորաստեղծ ՀՎԿ-ին չմիանալը, կուսակցության կառավարման համակարգի դե ֆակտո ուզուրպացումն ու ՀՎԿ-ի հիմնադիր կուսակցությունների քաղաքական մեկուսացումը: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները, Միավորված հայեր կուսակցության անդամները հայտարարում էին, որ իրենք դադարեցնում են իրենց անդամությունը Հայկական վերածննդին»,- ասված էր «Միավորված հայեր»-ի հայտարարությունում:
Ստորեւ ներկայացնում ենք տեսանյութ ՀՎԿ երիտասարդական միության համագումարից, որտեղ Դավիթ Հարությունյանը ՀՎԿ-ն է համարում միակ ուժը, որի հետ կարելի է ճանապարհ գնալ: Ի դեպ, այդ համագումարից անցել է ընդամենը 1 ամիս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT