Լապշինի փաստաբանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ. նա մանրամասներ է հայտնում

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի ու Բելառուսից Ադրբեջան արտահանձնելու մասին խոսում են շատերը:

Հայկական ու միջազգային մամուլում տարածվող քննադատությունների, մեկնաբանությունների, քաղաքական հայտարարությունների ու վերլուծությունների տեղատարափում դժվար է հասկանալ գործի էությունը, գործում ներգրավված անձանց ու պետությունների թույլ տրված սխալները: Ինչո՞ւ տեղի ունեցավ Լապշինի արտահանձնումը, ինչպե՞ս կարելի էր իրավական մեխանիզմներով այն կասեցնել, եւ ի՞նչ չարեց Ռուսաստանը, որպեսզի իր քաղաքացին չարտահանձնվի երրորդ երկիր, ինչն, ի դեպ, ՌԴ Սահմանադրության խախտում է: Այս հարցերի վերաբերյալ մենք զրուցեցիք Ալեքսանդր Լապշինի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացնող փաստաբան Կարինա Մոսկալենկոյի հետ: Ի դեպ, նա ՄԻԵԴ-ում ներկայացրել է նաեւ ռուսաստանցի հայտնի գործարար, քաղաքական բանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկու շահերը:

- Տիկին Մոսկալենկո, խնդրում եմ ասեք, արդյոք որեւէ տեղեկություն ունե՞նք Ալեքսանդր Լապշինից, վերջինիս՝ Բաքու տեղափոխելուց հետո: Ինչպե՞ս է նա, կա՞ Լապշինի հետ որեւէ կոնտակտ:  

- Դեռ որեւէ նորություն չունենք, քանի որ Բաքու տեղափոխելուց հետո Ալեքսանդր Լապշինի հետ կապ չկա: Ես կապի մեջ եմ նաեւ Լապշինի կնոջ հետ: Նա դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Ալեքսանդրի առողջությանը: Նրա առողջական վիճակը վերջին օրերին վատացել էր: Բացի այդ մենք ՄԻԵԴ հայց ենք ներկայացրել միաժամանակ ընդդեմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի: Այս պահին մի կետով մեզ մերժել են: Իսկ դա տեղի է ունեցել, քանի որ այն պահին, երբ դատարանը քննում էր գործը, Լապշինին արտահանձնեցին: Եթե դատարանը քններ գործը 24 ժամվա ընթացքում, այնպես, ինչպես կարգն է նման դեպքերում եւ պատասխանն ունենայինք, ապա երկուշաբթի կարող էինք դեռ ինչ-որ մի բան անել: Պատասխանն ավելի ուշ եկավ, քան Լապշինին արտահանձնեցին: Այժմ մենք ՄԻԵԴ-ում հայցը ներկայացնելու ենք ընդհանուր ընթացակարգով, սակայն խնդրելու ենք, որպեսզի այն քննվի արագացված ռեժիմով: Մեր կարծիքով այս որոշմամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Ցավոք, Բելառուսը չի հանդիսանում Եվրախորհրդի անդամ:

- Դուք նշեցիք, որ տեղի է ունեցել կոնվենցիայի խախտում: Ասեք խնդրեմ, ո՞վ է խախտել եւ ո՞ւմ դեմ է ձեր հայցն ըստ այդմ:  

- Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն է նախ խախտել կոնվենցիան, քանի որ խնդրել է արտահանձնել Լապշինին քաղաքական դրդապատճառներով: Սովորաբար նման խնդրանքները չեն բավարարվում, սակայն այս գործի մյուս կողմում Բելառուսն է, որն, ինչպես արդեն ասացի, Եվրախորհրդի անդամ չէ: Բելառուսի դեմ Լապշինի կինն է ներկայացրել հայց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե: ՄԱԿ-ից արձագանքել են արդեն, որ ստացել են հայցը եւ խնդրել ներկայացնել հավելյալ փաստաթղթեր: Սակայն նման դեպքերում, երբ պետք է ուղղակի մարդուն փրկել, պահանջել հավելյալ փաստաթղթեր, այդքան էլ արդույնավետ չէ: Բացի այդ, ՄԻԵԴ-ում Ռուսաստանի դեմ ենք հայց ներկայացրել առ այն, որ ՌԴ-ն չկարողացավ հավուր պատշաճի ապահովել իր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի՝ իր քաղաքացու իրավունքները պաշտպանելու պոզիտիվ պարտականությունների ամբողջական ծավալով կատարման մասին է: Դրանք չեն իրականացվել ամբողջ ծավալով: Այժմ Ռուսաստանի պատասխանատվության դաշտում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Լապշինի առողջական վիճակը, նրա նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի դրսեւորումներն Ադրբեջանում եւ այլն: Այժմ Լապշինն ամբողջությամբ անպաշտպան է: Ռուսաստանը մասնավորապես չի արել հետեւյալը՝ հստակ, առանց երկմտության չի պահանջել Բելառուսից, որպեսզի չարտահանձնեն իր քաղաքացուն:

- Տիկին Մոսկալենկո, չէ որ Մոսկվան ԱԳՆ մակարդակով բազմիցս հայտարարեց իր քաղաքացուն այլ երկիր արտահանձնելու անթույլատրելիության մասին: Սա արդյոք հենց ձեր ասած պոզիտիվ պարտավորության կատարման մասին չի՞ վկայում:

- Նման դեպքերում ուղղակի հայտարարություններ չեն անում: Պետք է գրավոր դիմել բարեկամ երկրի կառավարությանը, որի հետ մենք ընդհանուր դաշնային պետության մեջ ենք, եւ բացատրել, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ կատեգորիկ ձեւով արգելվում է ՌԴ քաղաքացուն երրորդ երկիր արտահանձնելը: Ընդհանրապես կապ չունի, թե ինչ մեղադրանք է նրան ներկայացված: Իսկ այն, որ Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության տարածքում երկու երկրների քաղաքացիների իրավունքները հավասարեցված են, ապա վստահ եմ՝ կային քաղաքական եւ իրավական լծակներ՝ արտահանձնումը կասեցնելու համար: Այս ամենը չի գործածվել հստակ եւ առանց երկմտանքի: Արդյունքում Ռուսաստանի քաղաքացին արտահանձնվեց Ադրբեջանին, ինչն ընդհանրապես իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է: Մյուս կողմից, սա կարելի է համարել դիվանագիտության ձախողում:

- Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Լապշինի իրավունքներն Ադրբեջանում: Ունե՞ք արդեն նրա իրավունքների պաշտպանության տեսլական կամ ռազմավարություն

- Մենք, իհարկե, ունենք Ալեքսանդրին պաշտպանելու ռազմավարություն: Մանրամասներն այժմ չեմ կարող ասել: Ես ներկայացնելու եմ նրա իրավունքները ՄԻԵԴ-ում: Շատ երկրների իրավաբաններ ու փաստաբաններ միացել են այս գործին եւ աջակցություն են ցուցաբերում: Մենք փորձելու ենք ամեն կերպ աջակցել Ալեքսանդրին: Բելառուսում են այժմ գտնվում Լապշինի կինն ու փոքրիկ դուստրը: Այս ընտանիքի ճակատագիրն այժմ բավականին տխուր է: Հումանիտար իրավունքի տեսանկյունից նրանց վիճակը եւս բարդ է, իսկ իրավունքները՝ խախտված:

Տպել
9330 դիտում

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում