Կառավարությունը ստիպված կլինի ապրիլին լուծարել Վանաձորի ավագանին. Քրիստ Մարուքյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հունվարի 30-ին վերջապես ստացել էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հարցով դիմումին ՀՀ վարչապետի պատասխանը: Վարչապետը մերժել էր դիմումը։ 

Թե ինչ քայլերի են պատրաստվում ձեռնարկել դիմումատուները, armtimes.com-ի թղթակիցը փորձեց պարզել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունների մասին օրենքի համաձայն, եթե 6 ամսվա ընթացքում ավագանու անդամների ներկայությունը չապահովելու հետեւանքով նիստ չի գումարվում, ավագանին լուծարվում է եւ նոր ընտրություններ են նշանակվում:

«6 ամիս ժամկետը լրանում է ապրիլի 10-ին: Իրենց խնդիրն այն է, որ մինչեւ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները ձգեն վիճակը, որպեսզի որեւէ մեկը պախարակված դուրս չգա: Բայց վանաձորցու համար ամեն ինչ պարզ է, հետեւաբար ձգելու իմաստն ընդամենը Վանաձորին արհամարհելը կամ վնասելն է: Անիշխանության ներկայիս վիճակի պատասխանատուն կառավարությունն է: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, կառավարությունը ստիպված կլինի ապրիլին լուծարել Վանաձորի ավագանին: Երբ ՀՀԿ-ի կողմից ձեւավորված տեղական իշխանությունը հայտարարում է, որ ընտրվել է եւ մեծամասնություն ունի, բայց միաժամանակ ի վիճակի չի լինում նիստ գումարել, խնդիրն իրենց մեջ է, ոչ թե ավագանու անդամների»,- նկատեց մեր զրուցակիցը:

Քրիստ Մարուքյանն ընդգծեց՝ ավագանու նիստերին իրենց չներկայալն ամենեւին չի նշանակում, որ ընտրողների հետ շփումներ չեն լինում: Դրանք, հակառակը, բավական ինտենսիվ բնույթ են կրում, շատ վանաձորցիներ այս կամ այն խնդրով դիմում են իրենց, իրենք էլ փորձում են քաղաքացիների եւ պատկան մարմինների միջեւ միջնորդի դեր ստանձնել՝ օգնելով լուծվել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները:

«Վանաձորն ունի իր բյուջեն, որը նախորդ տարվա բյուջեի կրկնությունն է: Ավագանին, ըստ բյուջետավորման մասին օրենքի, գործում է նախորդ տարվա բյուջեի համամասնություններով եւ տրամաբանությամբ: Հետեւաբար՝ ասել, որ քաղաքը բյուջե չունի, սխալ է: Մենք, որպես ավագանու անդամներ, որպես քաղաքական առաջարկ ձեւավորած ուժ, հասանելի ենք, այստեղ ենք, եւ մարդիկ մեր միջոցով իրենց հարցերը բարձրաձայնելու խնդիր չունեն»,- ամփոփեց Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Կառավարությանն ուղղված փաստաթղթով Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունները ընդգծում էին, որ 3 ամիս շարունակ ավագանու նիստեր չհրավիրելու հետեւանքով խախտվում են Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը: Ուստի նրանք Վանաձորում ստեղծված կառավարման ճգնաժամը հաղթահարելու երկու տարբերակ էին առաջարկում՝ համայնքի ղեկավարի հրաժարական կամ ավագանու լիազորությունների դադարեցում:

Տպել
3249 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց