Աշխարհահռչակ Սերենա Ուիլյամսը կմասնակցի՞ «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից նախաձեռնված «Տարվա լավագույն հայ մարզիկ» անունով նոր մրցանակաբաշխությունը լայն հորիզոններ է բացում հատկապես կատակասերների համար: «Հայկական Ժամանակը» երեկ անդրադարձել է արդեն այս նոր մրցույթին, եւ հրապարակումից հետո ընկերներս ուշադրությունս հրավիրեցին հետաքրքիր, միգուցե զավեշտալի, բայց ամբողջապես «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցանակաբաշխության ֆորմատում տեղավորվող մի հանգամանքի վրա. առաջիկա տարիների ընթացքում այս մրցույթի ֆավորիտների թվում լրջագույն թեկնածու՝ համաշխարհային աստղ է հայտնվելու, ինչի մասին միգուցե չգիտե անգամ ինքը՝ այդ թեկնածուն:

Սերենա Ուիլյամսը՝ աշխարհի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհիներից մեկը, Երկիր մոլորակի ներկայիս ուժեղագույն թենիսիստուհին, թենիսի պատմության մեջ ամենամեծ գումարները վաստակած մարզուհին, բազմաթիվ հավանական եւ անհավանական ռեկորդների հեղինակը, կարող է հավակնել «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հաղթողի կոչմանը, ինչի մասին ոչ ուղղակիորեն ակնարկել է Սերենայի նշանածը՝ «Reddit» սոցիալական ցանցի հիմնադիր, ամերիկահայ հայտնի բիզնեսմեն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մտերիմ ընկեր եւ այդ պատճառով ԱՄՆ-ում «հայկական Ցուկերբերգ» մականունը ունեցող, Հայոց ցեղասպանությունից փրկված բիթլիսցի եւ խարբերդցի փախստականների ծոռ Ալեքսիս Օհանյանը:

Հիշեցնեմ, որ Ալեքսիսը եւ Սերենան նշանվել են 2016 թվականի դեկտեմբերին՝ կաթոլիկ օրացույցով նշվող Սուրբ Ծննդյան տոներին: «Նա ինձ ընդամենը 4 բառ ասաց եւ ես պատասխանեցի՝ այո»,- «Reddit»-ում իրենց նշանադրության մասին նման գրառում էր կատարել Սերենա Ուիլյամսը, իսկ մեկնաբանությունների մեջ Ալեքսիս Օհանյանը ավելացրել էր. «Եվ ինձ դարձրեց աշխարհի ամենաերջանիկ մարդը»: Բնականաբար, սիրահար զույգը նշանադրության առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել. Սերենան եւ Ալեքսիսը սոցիալական ցանցերի միջոցով շնորհակալություն են հայտնել բոլորին եւ այդ գրառումների մեջ հատկապես հետաքրքիր է Ալեքսիսի գրառումներից մեկը. «Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի համար, հատկապես իմ հայ քույրերին եւ եղբայրներին, որոնք քննարկում էին, թե երբ կարող են Սերենային հայ համարել»:

Նշեմ, որ Ալեքսիս Օհանյանը բավական ակտիվ է սոցցանցերում. միայն թվիթերում օրվա ընթացում կատարում է մոտ 10-12 գրառում եւ գրեթե մշտապես դրանցից գոնե մեկը նվիրված է լինում Հայաստանին, հայերին, լուսանկարներ է հրապարակում իր հայաստանյան այցերից: Թվիթերյան մեկ այլ գրառման մեջ Օհանյանը հարց էր տվել. «Միգուցե Սերենան փոխի՞ ազգանունը: Սերենա Օհանյան. վա՞տ է հնչում»: Օրեր առաջ Մելբուռնում ավարտված թենիսի «Մեծ սաղավարտի» մեջ մտնող Ավստրալիայի բաց առաջնությունում տոնած հաղթանակից հետո Սերենա Ուիլյամսը հայտարարել էր, թե փետրվարի ընթացքում կհայտարարեն իրենց ամուսնության օրվա մասին: Ավստրալիայի բաց առաջնության ամբողջ ընթացքում Սերենային տրիբունայից ջերմորեն աջակցում էր Ալեքսիս Օհանյանը, որը նշանածի հաղթանակից հետո գրառում կատարեց՝ «հպարտանում եմ քեզնով»: «Մայրս միշտ ասում էր, որ ես յուրահատուկ եմ, միշտ կարողանում եմ հասնել նպատակներիս», - մի առիթով պատմել է Օհանյանը:

Երկար տարիներ Ալեքսիսը սիրահարված է եղել Սերենա Ուիլյամսին եւ իր սերը, համակրանքն արտահայտել է գրառումների, հիացական խոսքերի միջոցով, մշտապես Սերենային նշելով որպես «Թագուհի»: 2016 թվականին Ալեքսիս Օհանյանը հասավ նպատակին՝ նշանվեց Սերենա Ուիլյամսը հետ, 2017-ին էլ ամուսնանալու է, եւ հաշվի առնելով Ալեքսիսի նպատակասլացությունը հնարավոր է, որ մարզաշխարհում այսուհետ փայլի Սերենա Օհանյանը: Եվ եթե մեր սպորտի նախարարության «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթով զբաղվող հանձնաժողովը մրցույթի կանոնակարգում նշի, որ թեկնածուներ կարող են համարվել նաեւ հայազգի ամուսին ունեցող մարզիկները, ապա դեռեւս Սերենա Ուիլյամս անուն ազգանունով մարզուհին կդառնա այդ մրցույթի գլխավոր թեկնածուն, եւ իրականություն կդառնա «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցանակաբաշխությունում մեր սպորտի նախարարության կողմից կարեւորվող հիմնական գաղափարներից մեկը՝ Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության անհրաժեշտությունը:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5866 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ