Մարտուն Գրիգորյանը չի բացառում, որ Գյումրիում առճակատումներ կլինեն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իր դաշինքում ընդգրկելու մասին Գագիկ Ծառուկյանի որոշումը Գյումրիից պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անսպասելի է համարում:

«Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը»,- նախօրեին հայտարարեց Մարտուն Գրիգորյանը:

Վերջինս ապրիլյան խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Հանրապետական կուսակցության ցուցակով: Հայտնի է, որ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները բավական լարված են: Գրիգորյան եւ Վարդանյան գերդաստանների միջեւ խմբային բախումները միջեւ անգամ սպանություններով են զուգորդվել: «Հինգ տարիների հաշտ ու համերաշխ հարաբերությունները, խաղաղ մթնոլորտը չտուժեցին քաղաքական ու կուսակցական թեթեւ ինտրիգներից, քաղաքական պայքարը մնաց հիմնականում կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի սահմաններում, իշխանությունում մնացած մարդկանցից որեւէ մեկն արյուն չհեղեց»,- ասում է Մարտուն Գրիգորյանը:

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում հնարավոր լարվածության եւ Վարդան Ղուկասյանի առաջադրվելու մասին զրուցեցինք Մարտուն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, դուք կարծում եք, որ Վարդան Ղուկասյանի վերադարձով Գյումրիում մթնոլորտը կարող է թեժանա՞լ:

- Գյումրիի բոլոր ընտրությունների ժամանակ էլ եղել են խոսակցություններ կամ մամուլն է գրել, թե կռիվ, արյուն, պատերազմ է լինելու. մենք արդեն սովոր ենք դրան: Կարծում եմ` մի կերպ նորմալ ընտրություններ կկազմակերպենք:

- Հնարավո՞ր է, այնպիսի լարվածություն առաջանա, որ դուք եւ Վարդան Ղուկասյանը նորից առճակատվեք:

- Ճիշտն ասած, ո´չ ես, ո´չ էլ որեւէ մեկը չի կարող այդ հարցի պատասխանը տալ, քանի որ որեւէ մեկս չգիտենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Համենայնդեպս, մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրություններն անցնեն նորմալ, խաղաղ պայմաններում, առանց ավելորդ լարվածության: Ես այնքան աշխատանք ունեմ կատարած, որ դատարկ զրույցների ժամանակ չունեմ` նմանատիպ բաների հետեւից ընկնելու համար:

- Իսկ Շիրակում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջեւ կա՞ լարվածություն. մարզում յուրաքանչյուր կուսակցություն կարող է մոտ 15 թեկնածու առաջադրել, եւ ձայներ տանելու համար նույն կուսակցության ներսում մեծ մրցակցություն է լինելու:

- Իհարկե, բոլորն էլ ուզենալու են իրենց համար շատ ձայներ հավաքել, ամեն մեկը պետք է մի ճանապարհ գտնի` իր ուզածին հասնելու համար: Բայց կցանկանայի, որ ամեն մեկն ի ճանապարհն անցներ մաքուր, առանց մյուսին վնասելու, որովհետև ընտրություններից հետո գալիս է հաջորդ օրը, կուսակցություններն իրենց ստանալիքը ստանալու են ու թողնելու են գնան այստեղից, քաղաքում մնալու է թշնամության ու լարվածության մթնոլորտը:

- Կարծում եք, այս անգամ խորհրդարանական ընտրություններն ավելի լարվա՞ծ են լինելու:

- Սա հարյուր տոկոսանոց ռեյտինգ չափելու ընտրություն է, թե՛ կուսակցության մեջ եւ կուսակցությունից դուրս յուրաքանչյուր անձ մարզում ինչ ռեյտինգ ունի, թե´ թիմակիցների հետ, թե´ թիմակիցներից դուրս պայքարում: Եվ կարծում եմ` ընտրություններից հետո ով ինչ արդյունք ունեցավ, այդքանով էլ կունենա ժողովրդի կողմից տրված հնարավորություն, մանդատ` հետո աշխատելու համար: Այս ընտրությունները կոնկրետ լինելու են անձի ընտրություն, ոչ թե կուսակցության: Այստեղ առաջին հերթին անձի գործոնն է դրված, որեւէ կուսակցություն ժողովրդի մոտ ֆիքսված չէ, այսօր ամեն մեկն ունի իր թեկնածուն, հատկապես Գյումրիում, որը փոքր քաղաք է: Ժողովուրդն այսօր ընտրելու է այն մարդուն, որը կարող է գնալ, պայքարել, համոզել ու գումարներ բերել Գյումրի, Շիրակի մարզ, որտեղ սոցիալական վիճակն ավելի վատ է:

- Դուք ասում եք` անձերի եւ վարկանիշների պայքար է, բայց իշխանություններն ասում են, որ սա միայն կուսակցությունների պայքար է:

- Այո, բայց տվյալ անձը կամ պատգամավորը պետք է կարողանա կապ ստեղծել ժողովրդի ու իր թիմի միջեւ: Այսպես թե այնպես, անձը պիտի միջնորդ լինի ժողովրդի ու կուսակցության միջեւ: Կուսակցությունն այդ անձերի միջոցով է կառույց ստեղծելու: Եթե ժողովուրդն այդ անձին չի վստահելու, նա վաղն այդ կուսակցության հետ ինչպե՞ս է հույսեր կապելու: Կուսակցություններն ընտրությունների ժամանակ ակտիվանում են, գալիս են Գյումրի, խոստումներ տալիս: Աշնանը Գյումրու ընտրություններն անցան, այդ կուսակցությունները գնացին, իսկ գյումրեցին մնաց իր խնդիրների հետ:

Տպել
4979 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)