Հերթական աբսուրդը հայկական սպորտում՝ «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթ

Տեղեկացրել ենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է մրցանակաբաշխություն անցկացնել, որը կոչվելու է «Տարվա լավագույն հայ մարզիկ», եւ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: 2017 թվականի հունվարի 17-ին թվագրված այդ հրամանի համաձայն՝ հանձնաժողովը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցանակաբաշխության կանոնակարգը: Սպորտի նախարարության կողմից տարածված պարզաբանման մեջ նշված է, որ սա արձագանք է անցյալ տարեվերջին տեղի ունեցած լավագույն մարզիկների ընտրության շուրջ  հասարակական բուռն քննարկումների:

«Հասկանալով համայն հայության մարզական ներուժի գնահատման եւ այդ գործընթացներում ողջ հայությանը մասնակից դարձնելու հնարավորության ստեղծման հրամայականը՝ նախարարությունը կարծում է, որ այլեւս անհրաժեշտություն է Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի հաղթողին»,- մասնավորապես նշված է նախարարության հայտարարության մեջ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանում սպորտը համակարգող պետական գլխավոր կառույցը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, վերջապես փորձում է կարգ ու կանոն հաստատել երկար տարիներ վեճի առարկա դարձած «Հայաստանի լավագույն մարզիկներ» կոչվող մրցանակաբաշխության ընթացակարգում: Սակայն մակերեսային ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ իրականում այն ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում, եւ հնարավոր է, որ  հայկական սպորտը ներքաշվի հերթական անհեթեթ, աբսուրդ քննարկումների մեջ: Ներկայացնեմ մի քանի դիտարկումներ:

Նախ, նոր անվանակարգի անվանումը՝ «Տարվա լավագույն հայ մարզիկ», արդեն իսկ անհեթեթ, անգամ աննախադեպ է համաշխարհային սպորտի պատմության մեջ:  Յուրաքանչյուր տարվա վերջում գրեթե բոլոր երկրներում անցկացվում է լավագույն մարզիկների ընտրություն՝ տարբեր վարկածներով, ընթացակարգերով: Ընդ որում դրանք մշտապես վերաբերվում են տվյալ երկրին՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ այլն, լավագույն մարզիկներին: Երբեւէ սպորտի պատմության մեջ պետական կառույցը չի անցկացրել ընտրություն՝ հաշվի առնելով զուտ ազգային  պատկանելությունը: Սա ուղղակի նացիոնալիզմ է:

«Հայ մարզիկ»՝ նշանակում է, որ այս անվանակարգում չեն կարող լինել այլ ազգությամբ հայաստանցիներ, օրինակ՝ ազգությամբ եզդի, ըմբիշ Ռոման Ամոյանը: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես է նախարարությունը որոշելու այլ երկրների դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզիկների հարցը: Օրինակ, հայաստանցի Արման Բաբասյանի դուստրը՝ մոլորակի ուժեղագույն գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան կամ մեր հայտնի երգիչ ու դերասան Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին՝ Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը, պետք է լինե՞ն «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգի թեկնածուների մեջ, թե՞ ոչ: Ո՞րն է լինելու «հայ մարզիկ» տերմինի սահմանումը: 

Հաջորդը քաղաքական ենթատեքստ ունի: «Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության»՝ նշված է նախարարության հայտարարության մեջ: Զուտ քաղաքական համարվող, ամբողջապես պաթետիկ այս եզրույթը սպորտում օգտագործելը առնվազն անհեթեթ է: Արցախցի մարզիկները մշտապես հանդես են գալիս Հայաստանի դրոշի տակ եւ շատ հաճախ հայտնվում լավագույն մարզիկների շարքում: Նախարարության հայտարարության մեջ օգտագործված «համայն հայության ներուժ» բառակապակցությունն էլ պետք է դառնա մեր մարզական ղեկավարության աշխատանքի բնագավառներից մեկը՝ արտերկրում բնակվող հայազգի ուժեղ մարզիկներին, մասնագետներին Հայաստան բերելը, բայց ոչ ինչ-որ մրցանակաբաշխության մեջ նրանց ներքաշելը:

Մեծ հաշվով շատ հնարավոր է, որ սպորտի նախարարության այս նոր նախաձեռնությունն էլ ի վերջո անկատար մնա, մոռացվի: Հանձնաժողովը միայն 3 ամիս անց պետք է ներկայացնի մրցույթի կանոնակարգը, իսկ 3 ամիս անց Հայաստանում նոր կառավարություն է լինելու (անկախ ապրիլին կայանալիք ընտրությունների արդյունքներից): Տարիներ շարունակ նույն նախարարությունը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել (որոշել, թե ովքեր են մարզական լրագրողները, քննարկել հայկական ֆուտբոլի հետ կապված հարցերը եւ այլն), որոնք երբեւէ իրականություն չեն դարձել մի պարզ պատճառով՝ ի սկզբանե աբսուրդ են եղել:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5141 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ