Հայ հրատարակիչները գրքառատ տարի են խոստանում

29/01/2017 schedule18:50

Թարգմանական գրականությունը Հայատանում հատկապես վերջին տարիներին լայն թափ է առել: Դա է վկայում յուրաքանչյուր ամիս հայաստանյան տարբեր հրատարակչությունների կողմից նոր գրքերի լույս ընծայումը և  սպառումը: Տեղեկանալու համար` 2017-ին ինչ նոր գրքեր են հասանելի լինելու գրախանութներում, դիմել ենք մի քանի հրատարակչությունների ներկայացուցիչներին:

Armtimes.com-ի հետ զրույցում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հայտնեց, որ վերջին տարիներին «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնել է աննախադեպ թարգմանական հրատարակությունների շարք.

«2012 թվականից սկսած «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնել է իսկապես աննախադեպ թարգմանական հրատարակությունների շարք, որը, եթե ընդհանրացնեմ, միտված է երեք հիմնական խնդրի լուծման: Առաջին լուծումը` համաշխարհային գրականության դեմքեր և գրքեր, որոնք տարբեր հանգամանքների բերումով նախկինում հայերեն չեն թարգմանվել:

Այս հատույթում առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեցին Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», Ումբերտո Էկոյի «Վարդի անունը», Ջորջ Օրուելի «1984»-ը, Լուի Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին»-ը, Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» և այլն: Անցյալ տարի լույս տեսավ Հերման Հեսսեի «Հուլունքախաղը», մի քանի օրից կլինի Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան», հրատարակության է պատրաստվում Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» վեպը, և այլն»:

Ըստ Արքմենիկ Նիկողոսյանի` երկրորդ խնդիրն է` փորձել քայլել համաշխարհային գրականության ընթացիկ զարգացումների հետ, հայերեն թարգմանել ու ներկայացնել նոր անուններ, նոր դեմքեր.

«Յուլյա Ֆրանկի «Միջօրեի տիկինը», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», Զախար Պրիլեպինի «Սև կապիկը», Իրակլի Սամսոնաձեի «Ականջաբարձը», Դավիդ Ֆոենկինոսի «Շարլոթը», Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը», Բլաժե Մինևսկու «Նշանը» և բազմաթիվ այլ գրքեր դրա վկայությունն են»:

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` երրորդ խնդիրն է` թարգմանել հնարավորինս շատ լեզուներից, ընդարձակել հայ թարգմանական լեզվի տարածքը, և դրան զուգահեռ՝ նոր թարգմանիչներ գտնել պատրաստել:

««Անտարես» հրատարակչությունը այս 5-6 տարիներին հրատարակել է անգլերենից, թուրքերենից, պորտուգալերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իտալերենից, վրացերենից, իսպաներենից, ուկրաիներենից, ռուսերենից, պարսկերենից, ռումիներենից, արաբերենից, հունգարերենից, մակեդոներենից, հունարենից կատարված թարգմանություններ: Ընդ որում՝ ներառելով ոչ միայն փորձառու, այլև երիատասարդ թարգմանիչների: Իհարկե, հետևում ենք նաև այսպես կոչված բեսթսելլերներին, հրատարակել ենք, օրինակ, «Մոխրագույնի 50 երանգները», և այլն»,-նշեց գրականագետը:

Արքմենիկ Նիկողոսյանը հայտնեց, որ 2017 թվականն այդ առումով նույնպես խոստումնալից է լինելու:

«Համալրելու ենք մեր մատենաշարերը՝ «Օտար գիր», «Նոբելյան մրցանակակիրներ», «ԳԱՄ» և այլն: Սպասվող գրքերից նշեմ Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը», Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը», Ժորժ Ամադուի «Դոննա Ֆլորը և նրա երկու ամուսինը», Ուիլյամ Ֆոլքների «Ես այնժամ, դեռ մահամերձ»-ը, Թոլքինի «Մատանիների տիրակալը», Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան», երկու վեպ Կուրթ Վոնեգութից, Ումբերտո Էկոյի էսսեների ժողովածուն, Խուլիո Կորտասարի «Ցատկախաղը», և այլն: Մեր գլխավոր նպատակն է, որ հայ ընթերցողը հայերեն կարդա համաշխարհային գրականության գլուխգործոցները»,-նշեց նա:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը մեզ հետ զրույցում խոսելով թարգմանական գրականությունից`  համոզմունք հայտնեց, որ վերջին տարիներին թարգմանական գրականության թե քանակը և թե որակը կտրուկ աճ է ապրում հայ գրաշուկայում:

«Երևույթը բնականաբար չի կարելի պայմանավորել միայն մի որևէ գործոնով ու այստեղ մի քանի պատճառների համագումարի հետ գործ ունենք: «Զանգակը» վերջին ամիսներին մի քանի ուշագրավ գրքերի հայերեն թարգմանություններ ներկայացրեց: Մասնավորապես, Անդրե Ժիդի «Եթե հատիկը չմեռնի» ինքնախոստովանական վեպը Թագուհի Բլբուլյանի թարգմանությամբ, Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ, որը Հարրի Փոթերի մասին վիպաշարի երկրորդ հատորն է, իսկ այս տարի արդեն լույս կտեսնեն շարքի հաջորդ գրքերից ևս երկու հատոր»,-ներկայացրեց Արթուր Մեսրոպյանը:

2016-ին «Զանգակը» հրատարակեց նաև ժամանակակից ավստրիացի գրող Մելինդա Աբոնիի «Աղավնիները թռչում են»` Գայանե Գինոյանի թարգմանությամբ: Վեպը անդրադարձ է ժամանակի ամենամեծ սոցիալական, իսկ վերջերս նաև քաղաքական խնդիրերից մեկին`միգրացիային և դրա հետևանքով մարդկային երկատված ճակատագրերին:

Արթուր Մեսրոպյանը նաև ներկայացրեց 2017 թվականի «Զանգակի»  ամենասպասված գրքերից մի քանիսը: Դրանք են` Ջոն Ստայնբեքի «Ցասման Ողկույզները», Դանիել Գլատաուերի «Հավերժ քոնը», Չաք Փոլընիքի «Մարտական ակումբը», Ջեք Քերուաքի «Ճանապարհին. օրիգինալ ձեռագիրը»,  Սալման Ռաշդիի «Կեսգիշերի Զավակները», վերջին մի քանի ամիսներին նաև Հայաստանում բեսթսելլեր համարվող Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ» վեպը և այլն:

Արթուր Մեսրոպյանի խոսքով`թարգմանական գրականությունն ընտրվում է ուսումնասիրելով համաշխարհային գրական և ընթերցողական տենդենցները և փորձելով դրանք համադրել մեր ընթերցողների նախընտրությունների հետ:

«Դարակ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրող Աշոտ Գաբրիելյանն էլ մեզ հայտնեց, որ ժամանակակից գրականությունից «Դարակը» վերահրատարակելու է Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը, որը հեղինակը վերամշակել է:

«Արամ Պաչյանից կտպագրենք նաև նրա նոր՝ «Նշտարը» վեպը: Անգլիալեզու գրականությունից հրատարակելու ենք Սիլիվիա Փլաթի «Արիել» ժողովածուն և Գերթրուդ Սթեյնի «Ալիսա Բ. Տոկլասի ինքնակենսագրությունը» վեպը: Հրատարակելու ենք նաև Զորայր Խալափյանի անտիպ հոդվածներն ու էսսեները «Այսքան բան...» վերնագրով»,- նշեց նա:

Աշոտ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում նաև մանկապատանեկան գրքեր հրատարակելու ուղղությամբ.

 «Առաջին գիրքը կլինի Մարկ Տվենի «Խորհրդավոր անծանոթը» անչափ հետաքրքիր վեպը, որն առաջին անգամ է թարգմանվել հայերեն»:

Անի Հակոբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44166 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար