Ավելի վատթար սցենարով հակառակորդի հարձակումը շատ հավանական է. Ժիրայր Սէֆիլյան

28/01/2017 schedule17:00
«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հայկական բանակի վերաստեղծման 25-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
 
Հայկական բանակի քաջարի զինվորնե՛ր ու սպանե՛ր,
Շնորհավորում եմ Հայկական բանակի վերաստեղծման հոբելյանական 25-ամյակի առթիվ:
Քառորդ դար առաջ Հայկական բանակը Հայոց պետականության հետ միասին վերստին հայտնվեց պատմության թատերաբեմում՝ վերածնվելով և կոփվելով Արցախյան ազատամարտի քուրայում:
 
Հավերժ փառք և խոնարհում իրենց կյանքի ու առողջության գնով մեր ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու այդ հնարավորությունը վերականգնած և պահպանող նվիրյալներին:
 
Արցախյան պատերազմի ժամանակ պատմական հնարավորություն առաջացավ ջախջախելու և ծնկի բերելու Ադրբեջան կոչվող արհեստական պետությանը և ազատագրելու Արցախն ամբողջությամբ, ինչպես նաև վերահայացնելու Նախիջևանը՝ զբաղեցնելով Կուր-Արաքսյան միջակայքը և հօգուտ մեզ արմատապես փոխելու տարածաշրջանային ճարտարապետությունը:
 
Սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտոնական քաղաքական դասն առհասարակ չունեին և մինչ այժմ էլ չունեն հայության առավելության վերաստանձնման և այդ նպատակով Հայրենիքի վերատիրացման նկրտում:
 
Ինքնիշխան ազգային պետություն և ազգային բանակ ստեղծելու և դրանք Հայրենիքի վերատիրացմանը ծառայեցնելու փոխարեն նրանք նախընտրում են ռուսական կայսրության ձեռքի տակ կազմակերպվել որպես Հայաստանի և հայության շահերի հաշվին նրա շահերն սպասարկող գաղութային վարչակազմ և մնացորդային շահաբաժին ակնկալել այդ ստրկաբարո վարքի դիմաց:
 
Դրա պատճառով և դրա համար ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մոգոնվեց Արցախի անկախացման կործանարար մոտեցումը, Նախիջևանի ուղղությամբ ոչ մի քայլ չկատարվեց, Արցախն ազատագրվեց ոչ ամբողջությամբ, ընդ որում՝ ազատագրված տարածքները անվանվեցին որպես հետագայում վերադարձման ենթակա «անվտանգության գոտի», հակառակորդը կապիտուլյացիայի չենթարկվեց՝ հնարավորություն ստանալով ուժ հավաքել և վերստին սպառնալ մեր գոյությանը:
 
Զուգահեռաբար՝ հենց մեկնարկի փուլում կասեցվեց ազգային պետության և ազգային բանակի կայացումը:
Այսօր արդեն ապացուցելու կարիք չկա, որ մեր պետությունը վերածվում է ռուսական գաղութի, իսկ բանակը՝ ռուսական բանակի կցորդի՝ զուրկ ազգային ինքնությունից և ինքնուրույն կամքից:
 
Գաղութային վարչակազմը բանակը չի պահում հակառակորդի հետ պատերազմելու համար: Նրա ենթակայությամբ բանակը դարձել է առաջին հերթին ռեժիմի վերահսկողությունը մեծացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին սոցիալապես կախյալ վիճակում պահելու և այլ նմանատիպ նպատակների իրականացման գործիք: Միայն այն հանգամանքը, որ սպաների և պայմանագրային այլ զինծառայողների մեծ մասը կքած է բանկային տոկոսների բեռի տակ, վկայում է նրանց սոցիալական ծանր վիճակի և նպատակադրված կախյալության մասին:
 
Բանակը և զինծառայողը փաստորեն գերի են վարչակազմի ձեռքում: Զինծառայողը զրկված է քաղաքացիական կամք դրսևորելու, այդ թվում՝ ընտրության Աստվածատուր իրավունքից: 1995թ. սկսած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները դիտվում են որպես վարչակազմի վերարտադրությունը երաշխավորող ընտրազանգված:
Այս ամենով հանդերձ՝ բանակը մնում է որպես հայրենի պետականության և հողի պաշտպան միակ պետական հաստատությունը, ուստի այսօր արտաքին ու ներքին հակառակորդների հարվածներն հիմնականում ուղղված են նրա դեմ՝ նպատակ ունենալով հյուծել, թուլացնել ու բարոյալքել նրան:
 
Տագնապով ստիպված ենք արձանագրել, որ պետության ինքնիշխանությունը, բանակի կառավարումը և Արցախը փուլ առ փուլ և մաս առ մաս հանձնող գաղութային վարչակազմը՝ իր ազգադավ ու վախկոտ պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, վերածվել է թիվ մեկ ազգային սպառնալիքի: Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող գլխավոր վախկոտի՝ Սերժ Սարգսյանի կամազուրկ ու դավադիր գործելակերպն է ապրիլյան կորուստների և, առհասարակ՝ շփման գծի լարված վիճակի ու զոհերի հիմնական պատճառը:
 
Ինքնիշխանություն, բանակի կառավարում և հայրենի հող հանձնելու այս ընթացքը մեկ հանգրվան ունի՝ պետականազրկում, ցեղասպանություն և վերջնական հայրենազրկում:
Այս ակնհայտ ազգադավությանը զուգահեռաբար՝ ռազմաքաղական ղեկավարությունը և պաշտպանության մյուս պատասխանատուները բացառիկ լկտիությամբ փաստացի ծաղրում են մեր ժողովրդին ու զինծառայողներին: Պետությունն ու բանակը կործանելու և դրանք ռուսական կայսրությանը հանձնելու հետ մեկտեղ, նրանք ամպագոռգոռ արտահայտություններով խոսում են Ազգ-բանակ ստեղծելու մասին՝ հընթացս նաև եղծելով ու պղծելով դրա գաղափարն ու ծրագիրը:
 
Մինչդեռ տարիներ առաջ մենք Ազգ-բանակը ներկայացրել էինք որպես հայության առաքելության վերաստանձնումը և Հայրենիքի վերատիրացումը երաշխավորող անհրաժեշտ պաշտպանական կազմակերպվածք:
 
Ազգ-բանակը համատեղելի չէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարելու, նրա կամքը բռնադատելու և իշխանությունը յուրացնելու, համակարգային կոռուպցիայի, արդարության ճգնաժամի, քաղաքական ու տնտեսական մենաշնորհների, սոցիալական ծայրահեղ բևեռացման և համատարած աղքատության, աղետալի արտագաղթի (որը սահմանամերձ գոտում հասնում է մարդաթափության աստիճանի), բանակի ռազմավարական կառավարումը օտարին հանձնելու, զինծառայողի և քաղաքացու իրավազրկության, պաշտպանությունից ժողովրդի մեկուսացման, քաղաքացուն զենք կրելու և իրեն պաշտպանելու իրավունքից զրկելու, ազատագրված տարածքները չբնակեցնելու և դրանք հակառակորդին վերադարձնելու նպատակադրման, Արցախը Հայաստանից տարանջատելու, բանակի կայսրական-ապազգային մոդելի, քաղպաշտպանության տարրական ենթակառույցի (էլ չենք խոսում տարածքի պատշաճ սարքավորման մասին) և գործուն մոբիլիզացիոն մեխանիզմի բացակայության, վախկոտ ու հայրենադավ գերագույն գլխավոր հրամանատարի, և այլ արմատական ու համակարգային արատների ու պրոբլեմների հետ:
 
Առավել ևս՝ Ազգ-բանակ չի կարող ունենալ իր ինքնիշխանությունն օտարին հանձնող պետությունը: Վերպետական կառույցներին և ռազմաքաղաքական դաշինքներին (մեր պարագայում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ) անդամակցող, շատ դեպքերում՝ իր տարածքում օտար ռազմական ուժի ներկայություն հանդուրժող պետությունը նույնպես չի կարող ունենալ Ազգ-բանակ:
 
Քանի դեռ ձեռնամուխ չենք եղել ստեղծելու թվարկված հատկանիշներից զերծ ինքնիշխան պետություն, որն ունակ է ազատորեն որսալու համընթաց քամիները և թամբելու անհրաժեշտ ալիքները, իմաստ չունի խոսել Ազգ-բանակի մասին:
Ազգ-բանակը ազգի և պետության բովանդակ պաշտպանական զորությունը առավելագույն արդյունավետությամբ համախմբող և կիրառող պաշտպանական կազմակերպվածք է: Նրա հիմքը զինված և պատրաստված ժողովուրդն է, իսկ միավոր-բջիջը՝ իրավատեր, հոգևոր, մտավոր և ֆիզիկական առումներով զարգացած, զենք կրելու իրավունք ունեցող և զինավարժ քաղաքացի զինվորն է: Մեր պարագայում էական է նաև օտարերկրաբնակ հայության արդյունավետ ներգրավումը:
 
Ազգ-բանակը կազմակերպվում և գործում է ազգային նկարագրի և ավանդույթների հիման վրա՝ բացահայտելով և կիրառելով ազգային էության և ինքնության ստեղծագործ ներուժի անսպառ հնարավորությունները: Միևնույն ժամանակ՝ նա գերարդիական է և ինքնակատարելագործվող՝ ձգտելով լավագույնս յուրացնել և օգտագործել համաշխարհային գիտելիքն ու փորձը: Ազգ-բանակի ներքին հարաբերությունների համակարգը հիմնվում է յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի մարդկային արժանապատվության, նրա ազատ ստեղծագործականության ու անհատականության, զինական եղբայրության, ենթակայության ու կարգապահության ընտանեկան մոդելի և զինծառայողի կյանքի ու առողջության՝ որպես գերագույն արժեքների վրա: Այն նաև առավելագույնս ինքնաբավ է պաշտպանական ոլորտի կադրային, տեխնոլոգիական և արտադրական կարողությունների ձևավորման ու զարգացման հարցում:
 
Ազգ-բանակը ազգի, նրա հանրային հաստատությունների և տնտեսության կազմակերպումն է իրավունքի գերակայության, պաշտպանականի առաջնահերթության և բանակին բնորոշ խիստ կարգապահության ներդաշնակ համադրմամբ, որտեղ յուրաքանչյուրը և՛ լիիրավ տեր է, և՛ պարտաճանաչ ծառա: Ազգ-բանակը ոչ թե ժողովրդավարության վտանգ է, այլ երաշխիք: Նրա կայացման անհրաժեշտ պայմաններից է նաև ներազգային համերաշխությունը:
 
Անշուշտ, այս ուղերձի շրջանակներում հնարավոր չէ ներկայացնել Ազգ-բանակ կազմակերպվածքի ամբողջական նկարագիրը, սակայն ասվածն առավել քան բավարար է օրվա պատասխանատուների հայտարարածի և անհրաժեշտի արմատական տարբերությունը բացահայտելու և այդ անհրաժեշտի մասին պատկերացում կազմելու համար:
 
Բարեբախտաբար, մենք ունենք ինքիշխան պետություն ու Ազգ-բանակ ստեղծելու և առաջիկայում Կուր-Արաքսյան հանրապետությունը՝ որպես Հայրենիքի վերատիրացման միջանկյալ քայլ, կյանքի կոչելու ներուժ: Միջազգային և տարածաշրջանային դրությունը ևս նպաստավոր է այդ քայլն անելու համար:
 
Ձեր բաժինը, սիրելի՛ զինվորներ ու սպանե՛ր, այդ ամենին հոգով, մտքով և գործով պատրաստվելն է: Դուք պետք է մերժեք ձեզ պարտադրվող կամազուրկ ենթակայի մտածելակերպը և նույնքան արի լինեք որպես քաղաքացի, որքան արի եք հակառակորդի դեմ որպես զինվորական: Ընդ որում, դուք պետք է առաջամարտիկ լինեք, որովհետև զինվոր և սպա լինելու վեհագույն կարգավիճակն ունեք, և դառնաք արժանապատվության ու ազատության ջահակիրներ:
 
Պատրանքներ մի՛ ունեցեք, թե այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը ունակ է որևէ ազգանպաստ քայլ կատարելու: Պայմանավորված պատերազմի սցենարով տեղի ունեցած Ապրիլյան քառօրյան, զավթված դիրքերը հակառակորդին թողնելը, Արցախը, պետության ինքնիշխանությունը և բանակի կառավարումը օտարին հանձնելու, ինչպես նաև ինքնիշխանության ու հողի պաշտպան միակ պետական հաստատության՝ նույն բանակի քայքայման, հյուծման, թուլացման ու բարոյալքման գործընթացին մասնակցելու քայլերը փաստում են, որ այն բաղկացած է դավաճաններից և գործում է հակառակորդի օգտին:
 
Նման պայմաններում Ապրիլյան քառօրյայի կամ ավելի վատթար սցենարով հակառակորդի հարձակումը շատ հավանական է: Ուստի դուք ոչ միայն պետք է չհանդուրժեք այս դավաճանությունը, այլև շատ զգոն և ուշադիր լինեք ձեր ծառայության ընթացքում, որպեսզի կարողանաք զանազանել դավաճանական հրամաններն ու գործողությունները և գործել Հայրենիքի նկատմամբ պարտքի թելադրանքով:
 
Դուք նաև պետք է լինեք ձեզ ծնող և սնող ժողովրդի հետ միասին: Գաղութային վարչակազմի կառավարման հետևանքով մենք այսօր կանգնած ենք լինել-չլինելու հարցի առաջ: «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է ընդվզելու: Նա սպասում է նվիրյալ զինվորականների վճռական քայլերին: Առանց իր բանակի՝ ժողովրդի համար շատ դժվար կլինի ազատագրվել:
 
Նման գոյութենական իրավիճակներում բանակը չի կարող սահմանափակվել միայն արտաքին սպառնալիքի դեմն առնելով: Նա պարտավոր է նաև պաշտպանել իր Հայրենքը ներքին ճակատում, հատկապես, երբ արտաքին սպառնալիքի սնուցողը ներքին ճակատի սպառնալիքն է:
 
Արժանի՛ եղեք ձեր սրբազան կոչմանը և պատրաստ՝ կերտելու ինքնիշխան պետություն ու Ազգ-բանակ:
Մե՛նք ենք տերը մեր երկրի:                                                                                       
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3863 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ